«Նավթագազեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:J RAWLS - more oil and gas plants.jpg|250px|մինի|Նավթագազերի գործարան]]
'''Նավթագազեր''', [[նավթ]]ային [[գազ]]եր, բնության մեջ նավթին ուղեկցող և նավթի վերամշակման ընթացքում ստացվող գազեր։ Նավթին ուղեկցող գազերը պարունակում են [[մեթան]], էթան, պրոպան, բութան և այլ հագեցած ածխաջրածիններ, ջրային [[Ջրային գոլորշի|գոլորշի]]ներ, երբեմն նաև [[ազոտ]], [[ածխաթթու գազ]], ծծմբաջրածին, հելիում, արգոն։ 1 տ նավթին ընկնող գազերի քանակությունը՝ գազային գործոնը, կախված է նավթահանքի առաջացման և երկրի ընդերքում նրա տեղադրման պայմաններից և կարող է լինել 1—2-ից մինչև մի քանի հազար մ<sup>3</sup>/տ։ Գազավերամշակման գործարաններում նավթագազերից ստանում են գազային [[բենզին]], բենզինազտված գազ և ածխաջրածիններ։ Ածխաջրածնային ֆրակցիաները քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության կարևոր հումք են, որոնցից ստանում են ացետիլեն, էթիլեն, ացետալդեհիդ, մրջնալդեհիդ, քացախաթթու, ացետոն, բարձրօկտանային վառելանյութերի բաղադրիչներ, կաուչուկ և այլն։ Հեղուկացված պրոպան-բուտանային ֆրակցիան լայնորեն օգտագործվում է որպես շարժիչային և կենցաղային վառելանյութ։ Նավթավերամշակման գազերն անջատվում են նավթաթորման սարքերում և առաջանում են նավթի ջերմային ու կատալիտիկ վերամշակման ընթացքում։
 
[[Պատկեր:Coryton Oil and Gas Tanks - geograph.org.uk - 98702.jpg|250px|մինի|Նավթագազերի բազա]]