«Մթնոլորտի աղտոտում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
Ներկայումս (2006) հայտնի է [[կենսոլորտ]]ն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է [[ածխածնի մոնօքսիդ]]ը՝ [[շմոլ գազ]]ը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը [[նավթ]]ի, [[գազ]]ի, [[Քարածուխ|քարածխ]]ի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու [[փայտ]]ի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր [[քաղաք]]ների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։
 
[[Ծծմբային գազ]]ի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO<sub>2</sub>) առաջացման աղբյուրը մինչև 5-7% [[ծծումբ]] պարունակող [[Ածուխ|ածխի]] և [[մազութ]]ի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO<sub>3</sub>), որը, օդում փոխազդելով ջրային [[Ջրային գոլորշի|գոլորշի]]ների հետ, վերածվում է [[ծծմբական թթու|ծծմբական թթվ]]ի և [[թթվային անձրև]]ների ձևով թափվում [[Երկիր|Երկրի]] մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում ([[մետաղ]]ե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։
 
[[Ազոտի մոնօքսիդ]]ի (NO) և ազոտի երկօքսիդի (NO<sub>2</sub>) առաջացման գլխավոր աղբյուրը [[բենզին]]ով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և [[մթնոլորտ]]ում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։