«Կոնվեկցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Կոնվեկցիա (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:ConvectionCells.svg|thumb|right|300px|Կոնվեկցիայի մեխանիզմը]]
'''Կոնվեկցիա''' (լատ. convectio — բերել-հասցնելը, մատուցելը), ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում՝ նյութի տեղաշարժի հետևանքով։ Տաք, նոսր [[օդ]]ը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ։ Կոնվեկցիան հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է։ Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1 °C-ով (չոր ադիաբատ գրադիենտ)։ [[Ջրային գոլորշի|Գոլորշի]]ների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ)։ Տարբերում են բնական (կամ ազատ) և ստիպողական կոնվեկցիա։ Բնական կոնվեկցիայի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջավայրի տարբեր մասերում ջերմաստիճանների (հետևաբար և խտությունների) տարբերության հետևանքով։ Ստիպողական կոնվեկցիան հիմնականում պայմանավորված է արտաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ և այլն) ազդեցությամբ։ Կոնվեկցիայի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքացում, ինչպես բնական պայմաններում ([[մթնոլորտ]]ում, [[օվկիանոս]]ում), այնպես էլ զանազան տեխնիկական սարքավորումներում։ Ազատ Կոնվեկցիան բնորոշ է [[Սևանի ավազան]]ին, որտեղ տարվա տաք եղանակին լեռնալանջերի և լճի մակերևույթի տարբեր տաքացվածության պայմաններում ձևավորվում են տաք, խոնավ օդի վերընթաց հոսանքներ՝ նպաստելով կույտւսանձրևային ամպերի առաջացմանը, և հաճախ ուղեկցվում հորդառատ անձրևներով։ Ազատ Կոնվեկցիան հատուկ է նաև [[Արարատյան դաշտ]]ին, [[ապրիլ]]-[[սեպտեմբեր]]ին (ցերեկային ժամերին) մակերևույթի սաստիկ տաքացման հետևանքով դիտվում են վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են կարկտաբեր ամպեր, դրանով են պայմանավորված Արարատյան դաշտում հաճախ դիտվող կարկտային տեղումները։ ՀՀ տարածքում ստիպողական Կ. հիմնականում դիտվում է Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնային շրջաններում՝ հարավից ու հարավարևմուտքից աշնանն ու գարնանը ներթափանցող մթնոլորտային ճակատների դեպքում։ Լեռնային ռելիեֆի պայմաններում Կոնվեկցիան ընթանում է 2 փուլով՝ լեռնալանջերի շրջահոսման ժամանակ տեղի է ունենում օդի ստիպողական բարձրացում, ապա, հասնելով ջրային գոլորշու խտացման մակարդակին, ջերմության անջատման հետևանքով զարգանում է նաև ազատ Կոնվեկցիա։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=579}}
{{ՀԲ}}