«Առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Պայմանականորեն, առյուծները բնակվում են [[Անտառ|խոտածածկ տարածություններում]] և [[Սավաննա|ազատ սավաննաներում]]։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։ [[Պլեյստոցեն|Պլեյստոցենի ժամանակաշրջանում]] այս կենդանիները տարածված են եղել ամբողջ [[Եվրասիա|Եվրասիայում]], [[Աֆրիկա|Աֆրիկայում]] և [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայում]], սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես [[Ենթասահարական Աֆրիկա|Ենթասահարական Աֆրիկայում]] և [[Հնդկաստան|արևմտյան Հնդկաստանի]] մի փոքր հատվածում։
 
[[1996|1996 թվականին]] առյուծները [[Կարմիր գիրք|ԲՊՄՄ Համաշխարհային Կարմիր գրքում]] գրանցվել են որպես «խոցելի տեսակներ»․ միայն [[1990-ական թվականներ|1990-ական թվականներից]] ի վեր Աֆրիկայում առյուծների թվաքանակը նվազել է 43%-ով։ Ներկայումս գիշատիչայս կատվազգիները գլխավորապես հանդիպում են միայն [[Բնության հատուկ պահպանվող տարածքներ|բնության հատուկ պահպանվող տարածքներում]]։ Թեպետ առյուծների կրճատման բնական պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, այնուամենայնիվ, հարկ է նշել մարդու կենսագործունեության անուղղակի ներգործության բացասական հետևանքների մասին։
 
Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են դեռևս վաղ շրջանում [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությունում]] առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն նկարներ են հայտնաբերվել [[Ֆրանսիայի պատմություն|հազարամյակների պատմություն]] ունեցող [[Լասկո քարանձավ|Լասկոյի]] և [[Շովե քարանձավ|Շովեի քարանձավներում]]։ Առյուծը պատկերված է նաև [[Հայաստանի զինանշան|Հայաստանի]] և [[Երևանի զինանշան|քաղաքամայր Երևանի զինանշաններին]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առյուծ» էջից