«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 167.
Մ.թ.ա. 66 թվականի ամռանը [[Տիգրան Կրտսեր|Տիգրան Կրտսերի]] ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայքի թագավորություն։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և շարունակական և հյուծիչ պատերազմների հետևանքով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում՝ օրակարգային առաջնահերթություն տալով անկախությանն ու Մեծ Հայքի տարածքային ամբողջականությանը։
 
Մ․թ․ա․ 66 թվականի [[Սեպտեմբեր|սեպտեմբերին]] Հրահատ Գ-ի ղեկավարած զորքերը մոտենում են [[Արտաշատ|Արտաշատին]] և ճամբար դնում քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվում են հայ-հռոմեական հաշտության բանակցությունները․ այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի, թեպետ վերջիններս այդ քայլով խախտում էին պարթևների հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չեն տալիս և ընդհակառակը, նա հայտնվում է «խաղից դուրս» վիճակում։ Այսպիսով, երկարատև «պրոքսի» հակամարտությունից հետո կնքվում է հայ-հռոմեական հայշտությանհաշտության պայմանագիր, որով․
 
* Մեծ Հայքը հօգուտ [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության]] հրաժարվում էր [[Ասորիք|Ասորիքից]], [[Փյունիկիա|Փյունիկիայից]], [[Պաղեստին|Պաղեստինից]] և [[Կիլիկիա|Կիլիկիայից]], այսինքն՝ [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]] ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը, ինչպես նաև մյուս նվաճյալ տարածքները։
Տող 176.
 
==== Հայ-հռոմեական հաշտության հետևանքներ ====
[[Արտաշատի պայմանագիր|Արտաշատի պայմանագրի]] կնքմամբ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] պահպանում է իր լիակատար անկախությունը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները՝ դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց [[Գնեոս Պոմպեոս|Գնեոս Պոմպեոսը]] [[Արտաշատի պայմանագիր|Տիգրանի հետ կնքած հաշտությունից]] հետո մտադիր չէր նպաստել [[Պարթևաստան|Պարթևական տերության]] ուժեղացմանը, քանզի արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Հայքի «արքայից արքային»։ Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ էր [[Տիգրան Կրտսեր|Տիգրան Կրտսերը]], քանզի նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված [[Ծոփք|Ծոփքի]] գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ նա ընդվզում է Պոմպեոսի դեմ և վիրավորում նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամ վերջինս ձերբակալվում է և ընտանիքի հետ գերեվարվում Հռոմ։ Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողանում է Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64-ին Մեծ Հայքին վերադարձնել [[Կորդուք|Կորդուքն]] ու [[Հայոց Միջագետք|Հյուսիսային Միջագետքը]]։ Պոմպեոսն անգամ ճանաչում է Տիգրան Մեծի արքայից արքա տիտղոսը։
 
== Կյանքի վերջին տարիներ ==