«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 114.
[[Պատկեր:Տիգրանյան նվաճումների անիմացիա.gif|մինի|273x273փքս|Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշիքնենրի և ամսաթվերի։
----{{legend|#d0b33a|[[Մեծ Հայքի թագավորություն]]}} {{legend|#c5c08f|[[Կապադովկիա]]}} {{legend|#80b7d8|[[Պոնտոսի թագավորություն]]}} {{legend|#ddcb61|[[Պարթևստան]]}}]]
Բազմելով Սելևկյան գահին՝ [[Մեծ Հայք#Տիգրան Մեծ|Տիգրան Մեծի տերությունը]] հարավում սկսում էր անմիջականորեն հարել [[Նաբաթեայի թագավորություն|Նաբաթեայի]] և [[Հուդայի թագավորություն|Հրեաստանի թագավորություններին]]<ref name=":4">{{Cite web|url=https://about-history.com/tigranes-the-great-95-55-bc-king-of-armenia/|title=Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia|date=2018-06-28|website=About History|language=en-US|accessdate=2019-06-10}}</ref>։ Վերջիններս հայտնի էին իրենց ակնհայտ հռոմեամետ քաղաքականությամբ և հայոց արքային համարում էին իրենց տերությունների արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգ։ Բացի այդ, Նաբաթեայի թագավոր Արետաս (Հարիթաթ) I-ը չէր հաշտվում հայերի կողմից [[Փյունիկիա|Փյունիկիայի]] նվաճման հետ և ամեն կերպ ցանկանում էր գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ [[Դամասկոս]] կենտրոնով։ Նշյալ պայմաններում Մեծ Հայքի արքան գտնվում էր բավականաչափ շահեկան դիրքում, քանզի Փյունիկիայի որոշ բնակավայրերին «ազատ քաղաքների» կարգավիճակ շնորհելուց հետո վերջիններս բարյացակամորեն էին տրամադրվել Տիգրանյան իշխանության նկատմամբ, իսկ Կոյլե-Սիրիայի ենթակա արքա Պտղոմեոս Մեննայոսն ինքնին իր հավատարմության երդումն էր տվել Տիգրան Մեծին։ Մ․թ․ա․ 73 թվականին Հռոմի ներգործությամբ տարածաշրջանային իրադրությունը ծայրահեղ սրվում է։է<ref>{{Cite web|url=http://objects-israel-gor.blogspot.com/2016/04/blog-post.html|title=Все это - в Израиле: "Армянский список"|last=Гороховская|first=Элеонора|website=Все это - в Израиле|accessdate=2019-06-10}}</ref>։
 
Այս անգամ [[Մեծ Հայք|Հայոց թագավորության]] դեմ պատերազմելու որկոչներով հանդես էր գալիս [[Սենատ|Սենատի]] հերթական կամակատարը՝ [[Պտղոմեոսյան Եգիպտոս|Պտղոմեոսյան Եգիպտոսի]] արքայադուստր Սելենե-Կլեոպատրան, ով սպանելով ամուսնուն՝ ամուսնացել էր վերջինիս ավագ որդու՝ գահի ժառանգորդ Անտիոքոս VIII-ի հետ։ Շուտով եգիպտացի թագուհին հակահայկական կոալիցիայի մեջ է ներգրավում նաև [[Հուդայի թագավորություն|Հրեաստանի (Հուդայի)]] և [[Նաբաթեայի թագավորություն|Նաբաթեայի թագավորություններին]], ովքեր միասնաբար նպատակ ունեին Արտաշեսյան Մեծ Հայքից նվաճել [[Սելևկյանների կայսրություն|Սելևկյանների կայսրության]] նախկին տիրույթները։ Այս հակամարտության հրահրումը հեռահար քայլ էր Հռոմի կողմից, քանի որ այս կերպ նա ցանկանում էր բացառել [[Հռոմեա-պոնտական պատերազմ|հռոմեա-պոնտական նոր պատերազմի]] շեմին Տիգրան Մեծի և [[Միհրդատ Եվպատոր|Միհրդատ Եվպատորի]] հերթական դաշնակցային մերձեցումն ու փոխօգնության պայմանագրի կնքումը։ Մ․թ․ա․ 72 թվականին նաբաթեացիների և հայկական զորքերի միջև Դամասկոս քաղաքի շրջակայքում տեղի է ունենում արյունարբու ճակատամարտ, որտեղ Տիգրան Մեծի բանակը տանում է փայլուն հաղթանակ<ref name=":4" />։
Տող 312.
== Ծանոթագրություններ ==
{{Ծանտուփ}}
 
{{Արտաքին հղումներ}}
== Աղբյուրներ ==
<br />{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ|Tigranes the Great}}
{{Պորտալ|Տիգրան Մեծ|Մեծ Հայք|Պատմություն|գույն=1}}