«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արքայազն Տիգրանի պատանդություն: հայրենում չկա «բաստարդուհի» բառ, կա ապօրինի դուստր
Տող 27.
Արտաշեսի նզովյալ որդի [[Արտավազդ Ա|Արտավազդ Ա-ի]] կառավարման ընթացքում՝ [[Մ.թ.ա. 120|մ․թ․ա․ 120]]-[[Մ.թ.ա. 115|115 թվականներին]], պատերազմ է բռնկվում [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] և [[Պարթևստան|Պարթևստանի]] միջև, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը ռազմավարական որևէ էական նշանակություն չի ունենում կողմերի համար, թեպետ պարթևները պատանդ են պահանջում հայերից։ Անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևաց արքունիք գերության տալ 20-25-ամյա Տիգրանին՝ եղբորորդուն<ref name=":1">{{Cite web|url=https://suna.e-sim.org/|title=Տիգրան Մեծ (վաղ տարիներ)|last=|first=|date=|website=e-Sim.org|publisher=|accessdate=2019-06-05}}</ref>, ով այդ տարիքում արդեն բավականին հմտորեն տիրապետում էր զենքի արվեստին։ Տիգրանին պատանդ վերցնելով, կրակապաշտներն ունեին հեռահար նպատակներ․ նախ և առաջ այդ քայլով նրանք բացառում էին հայերի կողմից [[Պատերազմական գործողություններ|պատերազմական գործողությունների]] սանձազերծման հնարավոր ռիսկերը և երկրորդ՝ ապագա գահակալին փորձում էին դարձնել իրենց պետությանը համակիր քաղաքական գործիչ<ref name=":1" />։ Հայքի թագավորության գահին արևելամետ ղեկավարի առկայությունը [[Մարաստան|Մարաստանը]] և [[Բաբելոնի թագավորություն|Բաբելոնիան]] ռազմակալած պարթևների համար ուներ կենսական նշանակություն, քանի որ այդ ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին էր հասնում վերջիններիս վաղեմի և մշտնջենական թշնամին՝ Հռոմեական հանրապետությունը։ [[Հռոմեական լեգեոն|«Անպարտելի լեգեոնները»]] նպատակ ունեին իրենց ազդեցությունը սփռել նաև արևելյան հողերում, իսկ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] դիրքորոշումն այդ մրցակցության մեջ ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն։ Պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ հայոց թուլամորթ արքայի, աչքում Պարթևստանի հեղինակությունը և Տիգրանին պատանդի կարգավիճակում պահելով վերջիններս նպատակ ունեին նաև սանձել հարևան երկրի պոռթկումները։
 
Այնուամենայնիվ, Տիրանի որդի Տիգրանը պարթևական արքունիքում ուներ հատուկ կարգավիճակ, որն ուսումնասիրողները շատ հաճախ անվանում են «պատվո պատանդություն»<ref name=":1" />։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ նրա բաստարդուհի-ապօրինի դուստր Արիազատա-Աուտոման ամուսնացել էր [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ Մեծի]] հետ և դարձել պարթևաց թագուհին։
 
=== Վերադարձ պատանդությունից և թագադրում ===