«Հնդեվրոպական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
→‎Իրանական ճյուղ: Պատկանում է ոչ Հնդեվրոպական և առանձին ճյուղ կազմող թյուրքական լեզուների ղփչաղական խմբին
Տող 22.
 
== Իրանական ճյուղ ==
Իրանական ճյուղը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արևմտյան և արևելյան։ [[Արևմտյան իրանական լեզուներ]]ն են [[պարսկերեն]]ը, [[թաջիկերեն]]ը, [[քրդերեն]]ը, [[բելուջերեն]]ը, [[թալիշերեն]]ը, [[թաթարերեն]]ը, [[գիլաներեն]]ը։ Պարսկերեն լեզվի զարգացումը բաժանվում է երեք շրջանի. ա) [[հին պարսկերեն]] (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների [[սեպագիր]] արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ բարբառ է համարվել [[Ավեստայի լեզու]]ն, որը սխալ կերպով երբեմն կոչվել է [[զենդերեն]]։ Հին պարսկերենին մոտ է համարվում նաև [[սկյութերեն]]ը, որից ավանդված են միայն շատ քիչ բառեր. բ) [[միջին պարսկերեն]] կամ պահլավերեն, որ [[Սասանյաններ]]ի և [[Պարթևներ]]ի շրջանի լեզուն է. գ) [[նոր պարսկերեն]], որ զարգանում է արաբական արշավանքների դարաշրջանից (7-րդ դարից), պարսկերենի գրական լեզուն է դառնում [[9-րդ դար]]ից և, իբրև այդպիսին՝ մնում է նաև մեր օրերում։ [[Արևելյան իրանական լեզուներ]]ն են [[աֆղաներեն]]ը, [[շուգնաներեն]]ը, [[յաղնոբերեն]]ը, [[օսեթերեն]]ը, [[սոգդիերեն]]ը (2-7-րդ դարերի գրավոր հուշարձաններով է ավանդված), [[խորեզմերեն]]ը (հայտնի է [[13-րդ դար]]ի արաբերենով գրված աշխատության տվյալներով) և [[սակերեն]]ը (խոթաներենը)։
 
== Թոխարական լեզուներ ==