«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

[[1488]] թվականին Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե [[Լորենցո Մեդիչի|Մեդիչի]]ի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
 
[[1494]]-[[1495]] թվականներին Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվականին նա նորից գնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ [[Ջիրոլամո ՍավոնառոլլանՍավոնարոլա]]ն և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «[[Բաքոս (Միքելանջելո)|Բաքոսը]]»։
 
[[1501 թվական]]ին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ [[1503 թվական]]ին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ [[1503]]-[[1505]] թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։
 
{{քաղվածք|Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։|}}
 
== Ստեղծագործության հակիրճ բնութագիր ==
Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները: Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը<ref>Hughes, A., & Elam, C. (2003). "Michelangelo". ''Oxford Art Online''. Retrieved 14 April 2018, from http://www.oxfordartonline.com</ref>: Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող:
48 172

edits