«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67.
[[Պատկեր:Carle Vanloo, Portrait de l’impératrice Élisabeth Petrovna (1760).jpg|ձախից|մինի|241x241px|[[Ելիզավետա Պետրովնա]]՝ [[Պետրոս I]] կայսեր դուստրը։ [[Ռուսաստանի պատմություն|Կայսրուհիների դարաշրջանի Ռուսաստանի]] կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ ]]
[[Պատկեր:Franz Krüger - Portrait of Emperor Nicholas I - WGA12289.jpg|մինի|242x242փքս|[[Նիկոլայ I|Նիկոլայ Պավլովիչ]]՝ ռուսաց գահին բազմել է եղբոր՝ [[Ալեքսանդր I|Ալեքսանդր I-ի]] հանկարծամահ լինելուց հետո։ ]]
1682 թվականին ռուսական պետության գահն անցնում է [[Պետրոս I|Պետրոս I Ռոմանովին]]։ 1721 թվականին վերջինս թագադրվում է [[Կայսրություն|կայսերական թագով]] և [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]] դառնում է [[Գերտերություն|համաշխարհային գերտերություն]]։ 1700–17211700-1721 թվականներին Պետրոսը [[Հյուսիսային պատերազմ|Հյուսիսային պատերազմում]] մարտնչում է [[Շվեդիայի Թագավորություն|Շվեդիայի թագավորության]] դեմ և վերջինիս պարտության մատնելով զավթում է [[Կարելիայի Հանրապետություն|արևմտայն Կարելիան]] և [[Ինգրիա (Իտալիա)|Ինգրիան]] (այդ տարածքները ռուսները կորցրել էին դժվարությունների ժամանակաշրջանում)<ref>{{Cite book|url=http://militera.lib.ru/common/solovyev1/09_01.html|title=History of Russia from the Earliest Times|author=Solovyov, S.|publisher=AST|year=2001|isbn=978-5-17-002142-0|volume=9, ch.1|accessdate=December 27, 2007}}</ref>: [[Էստոնիա|Էստոնիայի]] և [[Լիվոնիա|Լիվոնիայի]] միջոցով ռուսական նավատորմը կարողանում է դուրս գալ [[Բալթիկ ծով]] և առևտրական կապեր հաստատել [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայի]] հետ<ref>{{Cite book|url=http://militera.lib.ru/common/solovyev1/15_01.html|title=History of Russia from the Earliest Times|author=Solovyov, S.|publisher=AST|year=2001|volume=15, ch.1}}</ref>։ Նույն տարում Պետրոս Մեծը [[Նևա (գետ)|Նևայի գետաբերանին]] հիմնադրում է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]] քաղաքը, որը դառնում է [[Ռուսական կայսրություն|կայսերական Ռուսաստանի]] նոր մայրաքաղաքը։ Հետագայում Պետերբուրգը հայտնի է դառնում որպես Ռուսաստանի ''«պատուհանը դեպի Եվրոպա»''։ Կայսերական հրովարտակով [[1724|1724 թվականին]] բացվում է Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ [[Սանկտ Պետերբուրգի համալսարան|Սանկտ Պետերբուրգի համալսարանը]]։ Պետրոսի Ռոմանովի բարեփոխումների արդյունքում Ռուսաստանը մերձենում է արևմտաեվրոպական մշակույթի հետ, որն էլ ապահովում է այս երկրի համընթաց քայլը ժամանակի հետ։ 1721 թվականին կայսեր եղերական մահը ցնցում է ամբողջ Ռուսաստանը։ Պետրոսին հաջորդում է կինը՝ [[Եկատերինա I|Եկատերինա I-ը]], իսկ ավելի ուշ՝ նրանց դուստրը՝ [[Ելիզավետա Պետրովնա|Ելիզավետա Պետրովնան]]։ Վերջինիս օրոք Ռուսաստանը ներքաշվում է [[Յոթնամյա պատերազմ|Յոթնամյա պատերազմի ռազմական գործողությունների]] մեջ: Հակամարտության ընթացքում ռուսական բանակները անեքսիայի են ենթարկում [[Պրուսիայի թագավորություն|արևելյան Պրուսիան]] և նույնիսկ պաշարում [[Բեռլին|Բեռլինը]]։ Սակայն Ելիզավետայի հանկարծամահ լինելուց հետո գրավյալ բոլոր տարածքները վերադարձվում են [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի թագավորությանը]]։ Ռուսաստանի հաջորդ զորեղ կայսրուհին [[Եկատերինա II|Եկատերինա II-ն]] էր, ում օրոք Սանկտ Պետերբուրգում բացվում է աշխարհահռչակ [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժը]]։ Նրան բախտ էր վիճակված կառավարել Ռուսաստանի լուսավորության դարաշրջանում։ 1768 թվականին սանձազերծվում է [[Ռուս-թուրքական պատերազմներ|ռուս-թուրքական արյունարբու պատերազմ]], որը տևում է վեց տարի և ավարտվում ռուսական կողմի հաղթանակով։ Պատերազմների ընթացքում ռուսները գրավում են [[Ղրիմ|Ղրիմը]], [[Սև ծով|Սև ծովի]] հյուսիսը և [[Հյուսիսային Կովկաս|Հյուսիսային Կովկասը]]։ Կայսրության սահմանների մեջ է ներառվում [[Ազովի ծով|Ազովի ծովը]] և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն [[Կասպից ծով|Կասպից]], այլ նաև Սև ծով։ [[Բուլղարիա|Բուլղարիայի]] Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]] հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է նույնիսկ [[Ամերիկա|Ամերիկա աշխարհամասում]]՝ [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայի]] [[Ալյասկա (նահանգ)|Ալյասկա երկրամասում]] և հարակից շրջաններում հիմնելով ռուսական գաղութավայր։ 1820-ին ռուսական հետազոտական էքսպեդիցիան՝ [[Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն|Ֆաբիան Գոթլիբ Բելլինգսհաուզենի]] գլխավորությամբ, հայտնագործում է [[Անտարկտիդա|Անտարկտիդա մայրցամաքը]] և առաջին անգամ ոտք դնույն անտեղ։ [[19-րդ դար|19-րդ դարը]] կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ իրար ետևից գահ են բարձրանում գերմանական ծագում ունեցող կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը հոր կողմից հոր կողմից ուներ գերմանական ծագում էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, զտարյուն գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում [[Պավել I]]-ը։ Հաջորդ կես դարում իշխում են իր որդիները՝ [[Ալեքսանդր I]]-ը և [[Նիկոլայ I]]-ը։ Կայսր եղբայրները հավատարմորեն շարունակել են իրենց նախորդների որդեգրած նվաճողական քաղաքականությունը։
{| class="graytable"
|+
Տող 287.
 
Ընդարձակ այս պետությունում գրեթե հավասարապես զարգացած են զբոսաշրջության բոլոր ճյուղերը։ Ռուսաստանի հարավում գտնվող [[Սևծովյան տարածաշրջան|սևծովյան շրջանները]]՝ [[Կրասնոդարի երկրամաս|Կրասնոդարի]] և [[Ստավրոպոլի երկրամաս|Ստավրոպոլի երկրամասերն]] ու [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզին]], հայտնի են իրենց արևոտ ծովափերով և հանգստյան գոտիներով։ Ծովափնյա քաղաքների մարգարիտը [[Սոչի|Սոչին]] է, որը հյուրընկալել է [[Ձմեռային օլիմպիական խաղեր 2014|2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը]]։ [[Հյուսիսային Կովկաս|Հյուսիսային Կովկասի լեռները]] հարուստ են [[Լեռնադահուկային հանգիստ|լեռնադահուկային հանգստավայրերով]], [[Կամչատկայի թերակղզի|Կամչատկա թերակղզին]]՝ [[Գեյզեր|հրաբխային գեյզերներով]], [[Ալթայի երկրամաս|Ալթայն]] իր ձնառատ լեռներով, իսկ [[Տիվայի Հանրապետություն|Տիվան]]՝ վայրի տափաստաններով։{{Բազմապատիկ պատկերներ|գոտի=center|ուղղություն=horizontal|վերնագիր=|վերնագրի գոտի=|վերնագրի ֆոն=|նկարագրություն=|նկարագրության գոտի=|նկարագրության ֆոն=|լայնություն=|պատկեր1=Grand_Cascade_in_Peterhof_01.jpg|լայնություն1=251|նկարագրություն1=[[Պետերգոֆի պալատ]]` [[Սանկտ Պետերբուրգ]]ի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր: Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի կողմից:|պատկեր2=RedSquare (pixinn.net).jpg|լայնություն2=251|նկարագրություն2=[[Կարմիր հրապարակ]]՝ երկրի գլխավոր հրապարակը, որը տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում՝ Մոսկովյան Կրեմլում։ Այստեղ է գտնվում [[Վասիլի Երանելու տաճար]]ը:|պատկեր3=Исторический_музей_.jpg|լայնություն3=240|նկարագրություն3=[[Պետական պատմական թանգարան]]` թանգարանի հավաքածուն արտացոլում է [[Ռուսաստանի պատմություն]]ն ու [[Ռուսական մշակույթ|մշակույթը]] հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը|պատկեր4=Winter palace 2 (32667897742).jpg|լայնություն4=251|նկարագրություն4=[[Ձմեռային պալատ]]` կայսրերի նախկին պաշտոնական նստավայրը [[Սանկտ Պետերբուրգ]]ում, ներկայումս մտնում է [[Էրմիտաժ|Էրմիտաժի թանգարանային համալիրի]] կազմի մեջ:|պատկեր5=|լայնություն5=|նկարագրություն5=}}
 
=== Գյուղատնտեսություն ===
[[Պատկեր:Pitelinsky District, Ryazan Oblast, Russia - panoramio - Senin Roman.jpg|մինի|240x240փքս|Ռուսաստանում արևածաղկի դաշտեր կարելի է գտնել ամենուրեք։ Վերջիններս ոչ պայմանականորեն հանդիսանում են այս երկրի խորհրդանիշը։|alt=]]