«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56.
Հրեշտակները՝ որպես այսպես ասած ուղեկցողներ հանդես են գալիս նաև մարդկային հոգիները անդրշիրիմյան աշխարհ տեղափոխելիս (Ղուկ. 16։22)։ Այստեղից է, հավանաբար, իր ծագումն առել «հրեշտակը գլխին պտույտ գալ» դարձվածքը, որն ասվում է մահամերձ մարդկանց վերաբերյալ։
Հրեշտակների հայտնութենական պաշտոններից է նաև [[դևեր]]ին կապելը (Տոբ. 8։3), մարդկանց աղոթքները Աստծուն հասցնելը (Տոբ. 12։12) և վերջին դատաստանի ժամանակ «չարերին արդարների միջից» զատելը (Մատթ. 13։49)։
[[Եկեղեցի|Եկեղեցու]] խորհրդաբանության մեջ ընդունված է, որ հրեշտակները մարդկանց հետ են նրանց աղոթական վիճակներում, և Անարյուն Պատարագի մատուցման ժամանակ նրանք շրջապատում են սբ. սեղանը։ Խորհրդբանությունն իր արտահայտությունն է գտնում արվեստի մեջ, քանզի շատ հաճախ սուրբ [[խորան]]ները զարդարվում են հրեշտակների՝ վեցթևյա [[Պատկեր:Ripidion 20060314.jpg|մինի|Քշոց սերովբեի պատկերով]][[սերովբեներ]]ի և բազմաչյա [[քերովբեներ]]ի պատկերներով։ Այդ պատկերները զարդարում են նաև պատարագի[[պատարագ]]ի և հատուկ թափորների ժամանակ գործածվող քշոցները, որոնց արձակած ձայնը զուգահեռացվում է հրեշտակային օրհներգության հետ։ Նման երևույթ առկա էր նաև Հին ուխտի Տաճարում. Ուխտի տապանակը, Վկայության խորանի վարագույրները, սյուները զարդարված էին քերովբեներով (Ելք. 25։17-22, 26։1, 36։8, 35, Գ Թագ. 6։23-28)։
 
== Հրեշտակային ստորաբաժանումները քրիստոնեության մեջ ==
Տող 62.
Այնուամենայնիվ՝ հիմնվելով [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]] կոթողային՝ «Յաղագս երկնային քահանայապետութեան» աշխատության վրա՝ հրեշտակաբանությունը միշտ առանձնացրել է հրեշտակային իննաստիճան դասակարգություն՝ այն բաժանելով երեք եռյակի՝
 
# [[Սերովբեներ]], [[քերովբեներ]], [[աթոռներաթոռ]]ներ - առաջին քահանայապետություն
# Տերություններ, զորություններ, իշխանություններ - միջին քահանայապետություն
# [[Պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ]] – վերջին քահանայապետություն։
Տող 68.
Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե հրեշտակները ունեցել են 10 դաս, սակայն Արուսյակ-սատանայի ապստամբությունից հետո նրանց թիվը նվազել է իննի։ Տասներորդ այդ դասը պայմանականորեն անվանվում են [[դևեր]]։
Բոլոր 9 դասերի անվանումներն էլ առկա են Սբ. Գրքում։
Հրեշտակային դասակարգման յուրաքանչյուր եռյակի (առաջին, միջին, վերջին) անդամները իրենց քահանայական կոչումի մեջ հավասար են և համապատիվ, սակայն եռյակները իրենց արտաքին հարաբերության մեջ զանազանվում են. սերովբեները, քերովբեները և աթոռները [[Աստված]]ային լույսին հաղորդակցվում են անընդմիջաբար, տերությունները, զորությունները և իշխանությունները՝ նախորդի՝ առաջին նվիրապետության շնորհիվ, իսկ վերջինները՝ պետությունները, հրեշտակապետերը և հրեշտակները՝ միջինների շնորհիվ։ Այս վերջինների շնորհիվ էլ Աստծո լույսին հաղորդ են լինում երկրային արարածները։ Իսկ այս արարածների՝ մարդկանց, աղոթքները[[աղոթք]]ները Աստծուն են հասնում ճիշտ հակառակ ձևով՝ ստորին եռյակից բարձրանում են միջինը, միջինից՝ առաջին և հասնում են Աստծուն։ Յուրաքանչյուր եռյակ հրեշտակների համար գոյություն ունի գործունեության մասնավոր դաշտ։ Այսպես՝ առաջինները սովորեցնում են (իմացական են), միջինները՝ սովորում և սովորեցնում (իմացական և իմանալի), իսկ վերջինները միայն սովորում են (իմանալի)։
 
Հրեշտակները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ [[Եկեղեցի|Եկեղեցու]]՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից