«Ձեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Բուսական ձեթ}}
'''Ձեթ''', [[ձիթատու բույսեր]]ի մանրած [[սերմ]]երից և [[պտուղ]]ներից՝ ցնդող [[լուծիչ]]ների ներգործությամբ (լուծահանման եղանակ) կամ մամլումով ստացվող սննդամթերք։ Թողարկում են զտած և չզտած ձեթ։ Վերջինս պարունակում է զանազան կողմնակի նյութեր և խառնուկներ, որոնք բույսերի հասունացման ընթացքում ինչպես նաև ձեթի կորզման ժամանակ կուտակվում են սերմերում և պտուղներում։ Որոշ չզտած ձեթեր պարունակում են [[ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր]] (օրինակ, [[ֆոսֆատիդ]]ներ, որոնք բարելավում են [[խոլեստերին]]ի փոխանակությունը)։ Սակայն չզտած ձեթի մեջ կան նաև անցանկալի խառնուկներ, ուստի սննդի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել զտած ձեթ։ Երբեմն զտած ձեթը լրացուցիչ մշակում են ջրային գոլորշիով, որի հետևանքով ցնդում են ձեթի բուրավետ նյութերը և այն կորցնում է բնորոշ հոտը։ Այդպիսի ձեթը կոչվում է հոտազրկված։ Տան պայմաններում ձեթը պետք է պահել մութ, զով տեղում (պահելու ժամկետը՝ մինչև 6 ամիս)։
 
'''Արևածաղկի ձեթ''' ստանում են արևածաղկի սերմերից։ Թողարկում են արևածաղիկի հոտազրկած, զտած հիդրատացված և չզտած (բարձր կամ առաջին տեսակի) ձեթ։ Հոտազրկած, զտած և հիդրատացված ձեթերը թափանցիկ են, բաց դեղնաոսկեգույն։ Պարզեցման ժամանակ այս ձեթերում նստվածք չի գոյանում։ Հոտազրկած ձեթ, որպես կանոն, թողարկում են հերմետիկ փակվող ամաններով (ապակուց, թիթեղից և պոլիմերային նյութերից)։
Արևածաղիկի ձեթ պարանակում է մեծ քանակությամբ (60-70 %)`օրգանիզմի համար խիստ արժեքավոր բազմաչհագեցած լինոլաթթու։ Ձեթ լայնորեն օգտագործում են աղցաններ և վինեգրետ օգտամեմելու, ''սոուսներ'' պատրաստելու, միս, ձուկ, բանջարեղեն և խմորեղենի որոշ տեսակներ (կարկանդակ, փքաբլիթ ևն) տապակելու համար։ Արևածաղիկի ձեթը մարգարինի և մայոնեզի հիմնական հումքն է։Այն օգտագործում են նաև բանջարեղենի և ձկան պահածոների արտադրության մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձեթ» էջից