«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 4.
<!--կամ՝ -->|կառավարման ժամանակ_3=|նախորդող_3=[[Գոդերձ Ա]]|հաջորդող_3=[[Հրահատ III|Հրահատ Գ]]|տիտղոս_4=[[Արտաշեսյանների թագավորություն|Հայոց տիրակալության]] [[արքայից արքա]]|կարգ_4=|կարգ-ին_4=|անվան տակ_4=|դրոշ_4=|կառավարման սկիզբ_4=[[Մ.թ.ա. 85|մ․թ․ա․ 85]]|կառավարման ավարտ_4=[[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55]]
<!--կամ՝ -->|կառավարման ժամանակ_4=|նախորդող_4=''չկա''|հաջորդող_4=[[Արտավազդ Բ|Արտավազդ Բ Աստվածային]]|ազգություն=[[հայեր|Հայ]]|ծննդյան օր=[[մ.թ.ա. 140|մ․թ․ա․ 140 թվական]]|ծննդավայր=[[Արտաշատ]], [[Այրարատ|Այրարատի նահանգ]], [[Մեծ Հայք]]|վախճանի օր=[[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55 թվական]]|վախճանի վայր=[[Տիգրանակերտ]], [[Մեծ Հայք]]|դինաստիա=[[Արտաշեսյանների արքայատոհմ]]|հայր=[[Տիրան Ա|Տիրան Արտաշեսյան]]|մայր=|ամուսին=[[Կլեոպատրա Պոնտացի]]|զավակներ=|դավանանք=[[հին հայկական դիցաբանություն|հեթանոսություն]]|կուսակցություն=|գործունեություն=|կրթություն=|մասնագիտություն=|գիտական աստիճան=|պարգևներ=|կայք=|ինքնագիր=|Վիքիպահեստ=}}
'''Տիգրան Բ Արտաշեսյան''', առավել հայտնի է որպես '''Տիգրան Մեծ''' ({{lang-grc|Τιγράνης ὁ Μέγας}}, [[Մ.թ.ա. 140|մ․թ․ա․ մոտ 140]], [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատ]], [[Այրարատ]], [[Արտաշեսյանների թագավորություն]] — [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55]], [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ]], [[Աղձնիք]], [[Մեծ Հայք]]), [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Արտաշեսյաններ|Արտաշեսյանների հարստությունից]], ովորը կառավարել է [[Մ.թ.ա. 95|մ․թ․ա․ 95 թվականից]] մինչև իր մահը՝ [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55 թվականը]]։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ [[Արտավազդ Ա]]-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ [[Տիրան Ա|Տիրան կամ Տիգրան Ա]] արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց [[Աշխարհաժողով|հայոց աշխարհաժողովը]] ստիպված է լինում [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ-ին]] զիջել [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։
 
Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով [[Պարթևաստան|Պարթևական թագավորությանը]] և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է [[Առաջավոր Ասիա|Առաջավոր Ասիայի]] հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր [[Կասպից ծով|Կասպից ծովից]] մինչև [[Միջերկրական ծով]], [[Կովկասյան լեռներ|Կովկասյան լեռներից]] մինչև [[Միջագետք|Միջագետքի]] անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] և ազդեցիկ [[Հին Հռոմ|Հռոմեական հանրապետության]] դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատը]]։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված [[Արտաշատի պայմանագիր|Արտաշատի պայմանագրով]] Հայաստանը շարունակում էր պահպանել իր [[Տարածքային ամբողջականություն|տարածքային ամբողջականությունը]] (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում [[Տնտեսություն|տնտեսությանը]], [[Հայաստանի մշակույթ|մշակույթին]] և [[Քաղաքաշինություն|քաղաքաշինությանը]]։ Հայոց «արքայից արքան» մահանում է [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա 55 թվականին]]՝ գահը թողնելով որդուն՝ [[Արտավազդ Բ|Արտավազդին]]։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։