«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
|Ներկա վիճակը =
}}
'''Շենգավիթ''', վաղ բրոնզեդարյան հնավայր-հուշարձան, գտնվում[[Հայաստանի էՀանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք [[Երևան]] քաղաքիի հարավ-արևմտյան հատվածում՝ [[Երևանյան լիճ|Երևանյան լճի]] արևելյան հրվանդանին:
 
'''Շենգավիթ''', վաղ բրոնզեդարյան հուշարձան, գտնվում է [[Երևան]] քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ [[Երևանյան լիճ|Երևանյան լճի]] արևելյան հրվանդանին:
 
== Պատմական ակնարկ ==
 
Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ: Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ: Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով: Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ<ref>Հայ ժողովրդի պատմություն I, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Երևան, 1971 թ.</ref>:
Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը: Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին: Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել: Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ<ref>Шенгавит, Каталог археологических материалов из коллекций Музея истории Армении, Музей Историии Армении, Ереван, 2015г.</ref>: