«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

'''Ճապոնիա''' ({{lang-ja|日本}} ''Nippon'' or ''Nihon'' պաշտոնապես ''{{audio|help=no|Ja-nippon_nihonkoku.ogg|Nippon-koku}}'' or ''Nihon-koku'')՝ կղզեխմբային [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] միապետություն է, որը գտնվում է [[Արևելյան Ասիա]] տարածաշրջանում։ Այն [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով [[Օխոտի ծով]]ից մինչև [[Արևելաչինական ծով]], [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] հարավը։
 
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ {{lang-ja|kanji)}}, [[հիերոգլիֆ]])` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 [[պրեֆեկտուրա]]ներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդնտասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ [[Տոկիո]]յի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
 
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած [[պալեոլիթ|վերին պալեոլիթ]]ից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և [[Արևմտյան Եվրոպա]]յի հետ։