«Երևանի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
| հասցե =
}}
 
'''Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)''', [[բարձրագույն ուսումնական հաստատություն]], [[Հայաստան]]ի ամենամեծ բուհը։
 
== Պատմություն ==
[[1919]] թվականի [[մայիսի 16]]-ին [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] նախարարների խորհուրդը ընդունել է [[Երևան]]ում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ [[1920]] թ․թվականի հունվարի 31-ին [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ [[Ստեփան Մալխասյանց]]ի՝ [[1920]] թվականի [[փետրվարի 1]]-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև [[Սիրական Տիգրանյան]]ը։
 
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր [[Յուրի Ղամբարյան]]ի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ [[Հակոբ Մանանդյան]]ը, [[Մանուկ Աբեղյան]]ը, [[Աշխարհբեկ Քալանթար]]ը, [[Ստեփան Մալխասյանց]]ը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ [[Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)|Աշոտ Հովհաննիսյանի]] «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, [[1920]] թվականի [[դեկտեմբերի 17]]-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր [[Հակոբ Մանանդյան]]ը<ref>{{Cite web|url=http://www.ysu.am/newspaper/hy/1380537157#.V0yUkvmLTIU|title=ԵՊՀ ռեկտորները|website=www.ysu.am|accessdate=2016-05-30}}</ref>։