«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 269 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Հետաքրքիր փաստեր: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
== Պատմություն ==
{{Հիմնական|Պորտուգալիայի պատմություն}}
 
=== Նախապատմական և հռոմեական ժամանակաշրջան ===
{{Հիմնական|Նախապատմական Իբերիա|Լուսիտանիա {{!}} Լուսիտանիայի հռոմեական պրովինցիա}}[[image:IMG_Toros_de_Guisando.JPG|thumb|248px|աջից|[[Բարրաու]]ն (կամ [[իսպաներեն]]՝ վերրակո) գրանիտե մագալիտիկ հուշարձանների համալիր է, որը հայտնաբերվել է [[նախապատմական Իբերիա]]յի տարածքում՝ [[Իսպանիա]]յում և Պորտուգալիայում]]
[[image:Leopoldo de Almeida D Afonso Henriques Campo Grande Lisboa IMG 9374.JPG|thumb|322x322px|Պորտուգալիայի հիմնադիր [[Աֆոնսու I]]-ի արձանը [[Լիսաբոն]]ում|ձախից]] [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար]]երում Պորտուգալիայում ձևավորվում են [[Ավատատիրություն|ավատատիրական հարաբերությունները]], որի արդյունքում [[Գյուղացիություն|գյուղացիության]] հիմնական մասն անձնական կախման մեջ է ընկնում [[ֆեոդալներ]]ից։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար [[աշխարհագրական դիրք]]ի՝ արագորեն սկսում են զարգանալ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են [[Լիսաբոն]]ը, [[Պորտու]]ն, [[Բրագա]]ն, [[Կոիմբրա]]ն և [[Լագուշ]]ը։ [[1128]] թվականի [[հունիսի 24]]-ին [[Գիմարայնշ]]ի մոտակայքում տեղի է ունենում [[Սան Մամեդեի ճակատամարտ]]ը։ Հաղթելով մոր՝ [[Թերեզա Լեոնցի|Թերեզա Լեոնցու]] ղեկավարած բանակին, պորտուգալական բանակի հրամանատար [[Աֆոնսու I|Աֆոնսու Էնրիկեշը]] դառնում է երկրի միակ տերն ու տիրականը։ Աֆոնսուի և Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնմեկ տարեկան էր, արքեպիսկոպոս Բրագին վերջինիս դարձնում է իր մոր դեմ գործող ընդդիմության առաջնորդ։ Կարճ ժամանակ անց սակայն խմբավորումն անհաջողություն է կրում և կոմսուհին Բրագիին ու իր որդուն վռնդում է երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դառնում է ասպետ և վերադառնում հայրենիք, որտեղ էլ տեղի է ունենում ռազմական բախումը երկու բևեռների միջև։
 
Մոր՝ կոմսուհի Թերեզայի բանակին հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռում է երկրի կայունության և անառիկության համար լուրջ վտանգ սպառնացող մավրերի վրա։ Աբդ ալ-Մումինի հիմնադրած [[Ալ-Մոհադների պետություն|Ալ-Մոհադների պետության]] տարածքների մեջ էին մտնում [[Թունիս]]ն ու [[Տրիպոլի]]ն, որոնք գտնվում էին Պորտուգալիայից հարավ։ [[Մարոկկո]]յի դեմ մի շարք վճռական հաղթանակներից հետո մավրերը նորից սկսում են մտորել [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տիրապետության մասին և [[1162]] թվականին սկսում են նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն, մավր առաջնորդի հանկարծակի մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրա իրավահաջորդ [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը չի շարունակում իր նախորդի քաղաքականությունը։ Միայն [[1171]] թվականին [[խալիֆ]]ը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել [[ալ-Անդալուս]]ը, սակայն իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս [[Ալ-Մոհադների պետություն|ալ-Մոհադներին]]։ Նրա մահից հետո` [[1172]] թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են [[Սևիլյա]]ն։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է [[Տոլեդո]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադներն արդեն իշխանություն էին հաստատել [[ալ-Անդալուս]]ի մեծ մասում։ Ավելի ուշ` Աբու Յակուբ Յուսուֆը [[ջիհադ|սրբազան պատերազմ՝ ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ([[Լիսաբոն]]ի մոտ) պաշարման ժամանակ վիրավորվում է և [[1184]] թվականին մահանում։ Մինչ այդ տեղի է ունենում մեկ այլ կարևոր ճակատամարտ, որը շրջադարձային է լինում [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] համար։ [[image:Castelo de Guimarães Castelo da Fundação2.JPG|thumb|272x272px|[[Գիմարայնշի պալատ]]ը միջնադարյան Պորտուգալիայի ամենահայտնի խորհրդանիշն է]] [[1139]] թվականի [[հուլիսի 25]]-ին Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում [[Ալի իբն Յուսուֆ]]ի հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո [[Աֆոնսու I]]-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է [[Կաստիլիայի թագավորություն]]ից վասալական կախվածությունից և հռչակվում է անկախ։ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] վտարել իսլամադավան զավթիչներին։ [[1143]] թվականին Պորտուգալիայի թագավորի պաշտոնում [[Աֆոնսու I|Աֆոնսուին]] ճանաչում է [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավոր]] [[Ալֆոնսու VII]]-ը, իսկ [[1179]] թվականին՝ [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Ալեքսանդր III (Հռոմի պապ)|Ալեքսանդր III-ը]]։ [[Ռեկոնկիստա]]յի ընթացքում [[պորտուգալացիներ]]ը՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ [[1146]] թվականին մուսուլմաններից ազատագրվում է [[Սանտարեն (Պորտուգալիա)|Սանտարենը]], իսկ [[1147]] թվականին՝ [[Լիսաբոն]]ը։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է [[1249]] թվականին, երբ նվաճվում են [[Ալգարվա]]յի հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ [[1348]]-[[1349]] թվականներին, ինչպես [[Եվրոպա]]յի մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է [[սև մահ]]ը՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր [[պանդեմիա]]ներից մեկն է մարդկության պատմության մեջ։ [[1373]] թվականին Պորտուգալիան դաշինք է կազմում [[Անգլիա]]յի հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է [[Աֆրիկա]]յում, [[Ամերիկա]]յում և [[Ասիա]]յում [[ֆրանսիացիներ]]ի, [[իսպանացիներ]]ի և [[հոլանդացիներ]]ի դեմ մղվող գաղութային մրցավազքի։
[[image:Castelo de Guimarães Castelo da Fundação2.JPG|thumb|272x272px|[[Գիմարայնշի պալատ]]ը միջնադարյան Պորտուգալիայի ամենահայտնի խորհրդանիշն է]]
 
[[1139]] թվականի [[հուլիսի 25]]-ին Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում [[Ալի իբն Յուսուֆ]]ի հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո [[Աֆոնսու I]]-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է [[Կաստիլիայի թագավորություն]]ից վասալական կախվածությունից և հռչակվում է անկախ։ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] վտարել իսլամադավան զավթիչներին։ [[1143]] թվականին Պորտուգալիայի թագավորի պաշտոնում [[Աֆոնսու I|Աֆոնսուին]] ճանաչում է [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավոր]] [[Ալֆոնսու VII]]-ը, իսկ [[1179]] թվականին՝ [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Ալեքսանդր III (Հռոմի պապ)|Ալեքսանդր III-ը]]։ [[Ռեկոնկիստա]]յի ընթացքում [[պորտուգալացիներ]]ը՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ [[1146]] թվականին մուսուլմաններից ազատագրվում է [[Սանտարեն (Պորտուգալիա)|Սանտարենը]], իսկ [[1147]] թվականին՝ [[Լիսաբոն]]ը։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է [[1249]] թվականին, երբ նվաճվում են [[Ալգարվա]]յի հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ [[1348]]-[[1349]] թվականներին, ինչպես [[Եվրոպա]]յի մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է [[սև մահ]]ը՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր [[պանդեմիա]]ներից մեկն է մարդկության պատմության մեջ։ [[1373]] թվականին Պորտուգալիան դաշինք է կազմում [[Անգլիա]]յի հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է [[Աֆրիկա]]յում, [[Ամերիկա]]յում և [[Ասիա]]յում [[ֆրանսիացիներ]]ի, [[իսպանացիներ]]ի և [[հոլանդացիներ]]ի դեմ մղվող գաղութային մրցավազքի։
 
=== Աշխարհագրական մեծ հայտնագործություններ ===
 
=== Կրոն ===
Բնակչության 81 %-ը [[կաթոլիկներ]] են<ref name="Պորտուգալիայի կրոնական կազմը">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/po.html Պորտուգալիայի կրոնական կազմը]</ref>: Մնացյալ քրիստոնյաները կազմում են բնակչության մոտ 3,3%-ը<ref name="Պորտուգալիայի կրոնական կազմը"/>: Իսլամադավանները կազմում են բնակչության 0,6%-ը<ref name="Պորտուգալիայի կրոնական կազմը"/>: [[Լիսաբոն]]ի և [[Պորտու]]ի բնակչության 200 հազարը հրեաներ են։ Բնակչության մոտ 6,8%-ը աթեիստներ են<ref name="Պորտուգալիայի կրոնական կազմը"/>:
 
== Տնտեսություն ==
 
== Քաղաքներ ==
 
=== Լիսաբոն ===
[[Պատկեր:Poster Lisbon.jpg|մինի|աջից|220px|Լիսաբոն]]
 
== Կրթություն ==
Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը ([[1974]]) անգրագետ էր երկրի բնակչության 40 %-ը, իսկ [[1980]]-ին՝ 25-30 %-ը։ [[1979]]-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են [[Լիսաբոն]]ի (հիմնադրվել է [[1290]]-ին), [[Պորտու]]ի ([[1911]]), Կոիմբրայի (հիմանադրվել է [[1290]]-ին [[Լիսաբոն]]ում, [[1537]]-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական ([[1930]]), ազգային կոնսերվատորիան ([[Լիսաբոն]], [[1835]]), արվեստների 2 բարձրագույն դպրոցները ([[Լիսաբոն]] և [[Պորտու]])։ [[1981]]-ից Պորտուգալիայի գաղութ [[Մակաո]]յում գործում է [[Արևելյան Ասիա]]յի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության պորտուգալական ակադեմիան ([[1720]]), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է [[1833]]-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային ([[1796]], ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի ([[1716]], ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական ([[1875]]), Հնագիտության ([[1866]]), Հնագույն արվեստի ([[1884]]), ժողովրդական արվեստի ([[1948]]), Երկրաբանական-հանքաբանական ([[1837]]), Դրամագիտության ([[1933]]), [[Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն]] ([[1956]]) և այլն, բոլորը [[Լիսաբոն]]ում։
 
== Գիտություն ==
Պորտուգալիայի տարածքում բնական և տեխնիկական գիտելիքների կուտակման նախնական փուլը համընկնում է [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]] հռոմեական, ապա արաբա–իսպանական գիտության պատմության համապատասխան ժամանակաշրջանի հետ։ XIII13-րդ դ․դարի Ռեկոնկիստայի ավարտը, քաղաքների հզորացումը, կրոնի հարաբերական հանդուրժողականությունը և արաբական մշակույթի նվաճումների օգտագործումը նպաստեցին բնագիտության և տեխնիկայի վերելքին։ [[1290]]-ին հիմնադրվեց [[Լիսաբոն]]ի համալսարանը։ Վերածնության դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, մասամբ՝ մաթեմատիկան, կատարելագործվեց նավագնացության տեխնիկան, կառուցվեցին նոր տիպի արագընթաց, մանևրունակ նավեր՝ կարավելլաներ։ Պորտուգալական արշավախմբերը իսպանականների հետ առաջիններն էին, որ սկսեցին [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ը։ XIV14-րդ դ․դարում կազմվեցին քարտեզներ, [[Ատլանտյան օվկիանոս]]ի զգալի մասի համար նավարարության ձեռնարկներ։ [[1418]]-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց։ XV15-րդ դդարի և XVI16-րդ դ․դարի սկզբի կարևորագույն նվաճումներից էին [[Բարեհուսո հրվանդան]]ի ([[Բարտոլոմեու Դիաշ]], [[1488]]), [[Բրագիլիա]]յի արևելյան ափերի ([[Պեդրո Ալվարես Կաբրալ]], [[1500]]) և առանձնապես դեպի [[Հնդկաստան]] ծովային ուղիների ([[Վասկո դա Դամա]], [[1497]]-[[1499]]) հայտնագործությունները։ Վերջինս սկիզբ դրեց [[Հնդկական օվկիանոս]]ի երկրների և [[հարավարևելյան Ասիա]]յի հետազոտությունների նոր փուլին։ Պորտուգալիայի նավագնացական և քարտեզագրական գիտությունները ընդհուպ մինչև XVI16-րդ դ․դարի վերջը մնում էին որպես օրինակ [[Եվրոպա]]յի համար։ Մինչև XVIII18-րդ դ․դարը համընդհանուր օգտագործման մեջ էին երկարության որոշման համար XV15-րդ դ․դարի վերջին աստղագետ Ա․ Զակուտոյի կազմած հակումների աղյուսակները։ XVI16-րդ դ․դարի կեսերին մաթեմատիկոս և աստղագետ Պ․ Նունիշը ստեղծեց նոնիուսը և հետազոտեց լոքսոդրոմիայի հատկությունները։ XVI16-17-XVIIրդ դդ․դարերում հրատարակվեցին մի շարք կենսաբանաբժշկագիտական աշխատանքներ։ XVII17-րդ դ․դարի 1-ինառաջին կեսին արշավախմբեր կազմակերպվեցին դեպի [[Աֆրիկա]]յի և [[Ասիա]]յի մայրցամաքային շրջանները, ինչպես նաև [[Բրազիլիա]]։ Բնագիտական հետազոտությունների աշխուժացումն սկսվեց XVIII18-րդ դ․դարի վերջում։ [[1772]]-ին Կոիմբրայի համալսարանում ստեղծվեցին մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետներ, ինչպես նաե քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան։ [[1779]]-ին հիմնադրվեց [[Լիսաբոն]]ի ԳԱ-ն, որտեղ, ինչպես նաև Կոիմբրայի համալսարանում աշխատում էին օտարերկրացի գիտնականներ (հիմնականում իտալացիներ)։ Գիտության զարգացումն առավել ինտենսիվացավ [[1820]]-ի հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեցին գիտական ընկերություններ և հանձնաժողովներ, թանգարաններ։ [[1852]]-ին պոլիտեխնիկական ինստիտուտներ հիմնադրվեցին [[Լիսաբոն]]ում և [[Պորտու]]ում։ [[1870]]-ական թվականներին [[Աֆրիկա]]յում երկաթուղիների անցկացման նախագծերի և եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի ընդհանուր ուժեղացման հետ կապված Պորտուգալիայում դարձյալ հետաքրքրություն առաջացավ արևադարձային երկրների հետազոտման նկատմամբ։ [[1875]]-ին [[Լիսաբոն]]ում կազմակերպվեցին աշխարհագրական ընկերություն և Անդրծովյան տարածքների Ազգագրական թանգարան։ Նշանակալից գիտական արդյունքներ տվեցին Ա․ Սիլվա Պորտուի աֆրիկյան ([[1852]]-[[1853]]), Ա․ Սերպա Պինտուի ([[1877]]-[[1979]]) և այլ արշավախմբերը։
 
== Մշակույթ ==
 
=== Գրականություն ===
Պորտուգալիայի գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ Ժիրալդիշի (XIV14-րդ դ․դար) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժողովրդական քնարական ստեղծագործություններ։ XIII13-15-XVրդ դդ․դարերում ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժողովրդի լեզվին։ XV15-րդ դ․դարի սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի ([[1380]]-[[1460]]) և այլոց պատմական ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ XV15-րդ դ․դարի վերջից սկսած Պորտուգալիայի տնտեսության վերելքի ու բուրժուական հարաբերությունների առաջացման, քաղաքական հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է Վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգալաացի թատրոնի հիմնադիր Ժ․ Վիսենտեն (մոտ [[1470]]-մոտ [[1536]]), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցուն։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ [[1482]]-[[1552]]), Ֆ․ Սա դի Միրանդա ([[1481]]-[[1558]]), Ա․ Ֆեռեյրա ([[1528]]-[[1569]])։ XVI16-րդ դ․դարի կեսին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Պորտուգալիայի Վերածնության գրականությունը անկում է ապրել։
 
=== Երաժշտություն ===
Պորտուգալական ժողովրդական երաժշտությունը ունի հին ավանդույթներ, հարուստ է և բազմազան։ Լադային կազմում մաժոր-մինորի հետ պահպանվում են միջնադարյան լադերը։ Սետրառիթմական կառուցվածքին բնորոշ է սիմետրիկ պարբերույթների գերակշռությունը, երգային և երգ-պարային ժանրերը զարգացած են ավելի, քան գործիքայինը։ Առավել հին երգերից են՝ աշխատանքային, տոմարական, ինչպես և եկեղեցական տոների հետ կապվածները։ Ամենատարածված երգային ձևը կոչվում է ֆաղու, հանրածանոթ պարը՝ վիրա։ Ժողովրդական նվագարաններից են՝ կիթառը, վիոլան, կավաքինյուն, գայտան, պարկապզուկը, հարվածային՝ զաբումբան, տամբորիլը, պանդեյրուն և ադուֆին։ Պրոֆեսիոնալ երաժշտությունը նույնպես հին ավանդույթներ ունի։ XII12-XIII13-րդ դդ․դարերում տրուբադուրների արվեստի դարաշրջանն էր․ նշանավոր ներկայացուցիչներից են Ալֆոնս III և Դինիշ I արքաները։ XV15-16-XVIրդ դդ․դարերում մեծ ծաղկման է հասել վոկալ և գործիքային պոլիֆոնիան։ Խոշոր երաժշտական կենտրոններ են [[Լիսաբոն]]ը, [[Պորտու]]ն և Կոիմբրան։
 
=== Թատրոն ===
Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են XII17-րդ դարից։ XV15-րդ դ․դարի վերջին Վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր Ժ․ Վիսենտեն։ XVI16-րդ դ․դարի վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ XVI16-րդ դ․դարի 2-րդ կեսին և XVII17-րդ դ․դարում ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրաքննության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգային թատրոնի վերելքը կապված է [[1820]]-[[1830]]-ական թթ․թվականներին ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը [[Լիսաբոն]]ն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգային թատրոնից գործում են Ազգային ժողովրդական, Գեղարվեստական թատրոնները և այլն։ Թատերախմբեր կան նաև [[Պորտու]]ում և Կոիմբրայում։
 
=== Կինո ===
 
=== Խոհանոց ===
Պորտուգալական խոհանոցը մատչելի է, համեղ և մեծ չափաբաժնով։ Պորտուգալական դասական ուտեստներ են համարվում sardinhas assadas-ը (գրիլ արած սարդինա ձուկ ), ''pasteis de bacalhaubacalha''u-ն (ձողաձկան թխվածք) և ''caldo verde'' (կարտոֆիլով և կաղամբով ապուր )։ Ծովամթերքով[[Ծովամթերք]]ով ուտեստները, ինչպիսին են՝ ''inguado grelhado''-ն (տապակած տափակաձուկ) և ''bife de atum''-ը (թունաձկան սթեյք), անմիջապես գրգռում են ախորժակը։ Ճաշի ժամանակ հնարավոր է համտեսել իսկական պորտուգալական գինի կամ պորտվեյն, որի անունը ծագում է երկրի անվանումից։
 
== Հայերը Պորտուգալիայում ==
== Հետաքրքիր փաստեր ==
Պորտուգալիայի սահմանագիծը [[1139]] թվականից չի փոխվել։ Այն համարվում է [[Եվրոպա]]յի ամենավաղ ձևավորված և անփոփոխ սահմաններ ունեցող երկիրը<ref>[http://operativ.am/?p=14988/ Հետաքրքիր փաստեր Պորտուգալիայի մասին]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://operativ.am/?p=14988/ Հետաքրքիր Փաստեր Պորտուգալիայի Մասին]
 
{{Արտաքին հղումներ}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՎՊԵ|Portugal‎|Պորտուգալիա}}