Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
|Վիքիպահեստ = Black Sea
}}
'''Սև ծով'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=55}}</ref>, [[Ատլանտյան օվկիանոս]]ի ներքին ծով [[Թուրքիա]]յի, [[Բուլղարիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Ուկրաինա]]յի, [[Ռուսաստան]]ի, [[Վրաստան]]ի և մասամբ ճանաչված [[Աբխազիա]]յի ափերի մոտ։ [[Կերչի նեղուց]]ով միանում է [[Ազովի ծով]]ին, [[Բոսֆորի նեղուց]]ով՝ [[Մարմարա ծով]]ին և այնուհետև [[Դարդանելի նեղուց]]ով՝ [[ԷգեյանԵգեյան ծով|ԷգեյանԵգեյան]] և [[Միջերկրական ծով]]ին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում [[Դանուբ]], [[Դնեստր]], [[Հարավային Բուգ]], [[Դնեպր]], [[Ռիոն]], [[Կզըլ Իրմակ]] խոշոր գետերը, ինչպես նաև [[Հայկական լեռնաշխարհ]]ից սկիզբ առնեղ [[Ճորոխ]] գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի [[բակտերիա]]ներից)։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ [[Օդեսա]], [[Իլյիչովսկ]], [[Նովոռոսիյսկ]], [[Տուապսե]], [[Փոթի]], [[Բաթում]], [[Կոստանցա]], [[Բուրգաս]], [[Վառնա]], [[Տրաբիզոն]], [[Սամսուն (քաղաք)|Սամսուն]], [[Զոնգուլդակ]]<ref name="Գրգեարյան">Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», էջ 290։</ref>:
 
Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը [[Ծծմբաջրածին|ծծմբաջրածնով]] հարուստ ջրային շերտն է։