«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Արևմտահայերեն|Նոպէլեան Մրցանակ }}
{{Տեղեկաքարտ Մրցանակ
| Անուն = Նոբելյան մրցանակ
Մրցանակները սահմանվել են [[1859 թվական|1859 թվականին]] շվեդ գիտնական [[Ալֆրեդ Նոբել]]ի կտակի համաձայն։ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի]], [[Գրականության Նոբելյան մրցանակ|գրականության]], [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|խաղաղության]], [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|ֆիզիկայի]] և [[Բժշկության Նոբելյան մրցանակ|ֆիզիոլոգիայի կամ բժշկության]] բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին<ref>{{cite news|title=Which country has the best brains? |url=http://www.bbc.co.uk/news/magazine-11500373 |accessdate=6 December 2011|publisher=BBC News|date=8 October 2010}}</ref>։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը]] շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ<ref>[https://www.nobelprize.org/nobel_prizes/lists/all/ All Nobel Prizes]. Nobel Prize. Retrieved on 10 February 2017.</ref>։
 
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք [[Ստոկհոլմ]]ում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք [[Օսլո|Օսլոյում]])։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է [[Նոբելյան հիմնադրամ]]ի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոնակրոն կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)<ref name="PrizeAmountRaised">{{cite web|title=Nobel Prize amount is raised by SEK 1 million|url=https://www.nobelprize.org/press/#/publication/59c911c82a43dd000437b4b7/552bd85dccc8e20c00e7f979|publisher=Nobelprize.org}}</ref>։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում<ref name="Shalev8">[[#Shalev69|Shalev]], p. 8</ref>։
 
[[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, [[Կարոլինսկա ինստիտուտ|Կարոլինսկա ինստիտուտի]] Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, [[Շվեդական ակադեմիա]]ն շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։