«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
{{Հիմնական|Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ {{!}} Արտաշեսյանների հաստատումը Վիրքում}}[[Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ|Վիրքում հայոց գերիշխանության հաստատման գործընթացը]] հանգամանալից կերպով ներկայացրել է վրաց պատմահայր [[Լեոնտի Մրովելի|Լեոնտի Մրովելին]]՝ [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիս ցխովրեբա» աշխատությունում]]։ Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր [[Իբերիայի թագավորություն|Վիրքի (Իբերիայի) թագավորությունում]] իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազի տոհմից<ref>Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.</ref>։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս առավել հակված էր դեպի պարթևական արքունիքը և սիրում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան պարթևաց երկրից կանչում է կրակի սպասավորներին ու մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթա և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Արքայի դավաճանական քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ Հայաստանի օգնությանը։ Փառանջոմը, լինելով պարթևների կամակատարը, երկիրը տանում էր խորին լճացման, թեպետ ի շնորհս կրակապաշտների զինակցության՝ Վիրքում ուներ խոր արմատներ<ref>Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.</ref>։ Փորձելով փրկել իրավիճակը, վրաց իշխանները ձևավորում են ավագանի և դիմում ուղարկում Տիգրան արքային, ով համարվում էր տարածաշրջանի զորեղագույն տերություններից մեկի գահակալը։ Նամակում իշխանները գրում են հետևյալը․ ''«Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»'': Տիգրանը հավանություն է տալիս վրաց մեծամեծների խնդրանք-առաջարկին և քայլեր ձեռնարկում Վիրքի գործող արքա Փառանջոմին գահընկեց անելու ուղղությամբ<ref>{{Cite book|url=https://www.academia.edu/28603891/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%A5%D6%82_%D4%BB%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80|title=Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ|last=Հակոբյան|first=Մհեր|publisher=|year=|isbn=|location=|pages=|language=en}}</ref>։
 
Այսպիսով, մ․թ․ա․ 92 թվականին Տիգրանը պատանդներ է վերցնում վրաց իշխաններից և զորք նախապատրաստում՝ [[Քարթլի (պատմական մարզ)|Քարթլի]] ներխուժելու համար։ Վրաստանի գործող թագավորին զինակցում էին պարթևները, որոնք սակայն չեն կարողանում դիմագրավել Մեծ Հայքի բանակի ռազմական ներուժին։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[Գուգարք նահանգ|Գուրգարք նահանգում]]՝ [[Տաշիր|Տաշիր բնակավայրի]] շրջակայքում։ Այդ կապակցությամբ վրացի պատմիչը գրում է․{{քաղվածք|Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն|Լեոնտի Մրովելի, «ՔարթլիցՔարթլիս ցխովրեբա»}}Այսպիսով, [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] իր տիրապետությանն է ենթարկում Վիրքի թագավորությանը՝ տեղի իշխանների խնդրանքով։ Արդյունքում՝ հարևան երկիրը հայտնվում է հայոց ազդեցության ոլորտում․ [[Վիրք|վասալական Վիրքում]] հաստատվում է [[Արտաշեսյաններ|հայ Արտաշեսյանների ժառանգական իշխանությունը]] (տե՛ս՝ [[Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ|Վիրքի Արտաշեսյաններ]]): [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]] հավաստում է, որ Վիրքը նվաճելու հետ մեկտեղ, Տիգրան արքան ձեռնամուխ է լինում նաև [[Աղվանք|Աղվանից թագավորության]] և վերջինիս մայրաքաղաք [[Կապաղակ|Կապաղակի]] գրավմանը։ Սակայն այս կապակցությամբ մանրամասն փաստեր պատմագիտությանը հայտնի չեն։
 
== Տիգրանյան աշխարհակալության ստեղծում ==