«Ղաջարիների դինաստիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ղաջարական դինաստիա''', [[Իրան]]ում, [[1796]]-[[1925]] թվականներին։ Հիմնել է թյուրքմենական ղաջար ցեղի առաջնորդ Աղա-Մահմեդ խան Ղաջարը, որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զենդերի դինաստիային։ Ղաջարական դինաստիայի մայրաքաղաքը [[Թեհրան]]ն էր։ Ղաջարական դինաստիա արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ [[Արևելյան Հայաստան]]ը և [[Վրաստան]]ը Ղաջարական դինաստիաի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև [[հայ]] ու վրաց ժողովուրդների՝ [[Ռուսաստան]]ին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա-Մահմեդ խանը [[1795]] թվականին ու [[1797]] թվականին արշավել է [[Անդրկովկաս]], կողոպտել ու ավերել այդ երկրամասը, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը [[Շուշի]]ի [[1797]] թվականի պաշարման ժամանակ)։ [[19-րդ դար]]ի սկզբին [[Ռուսաստան]]ի հետ անհաջող պատերազմների հետևանքով Ղաջարական դինաստիան կորցրել է իր տիրույթներն (այդ թվում՝ Արևելյան Հայաստանը) Անդրկովկասում։ 19-րդ դարում Ղաջարական դինաստիայի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղաջարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժողովրդավարական շարժումներ, որոնք թուլացրել են Ղաջարական դինաստիայի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ [[1925]] թվականի հոկտեմբերի 31-ին [[Իրան]]ի 5-րդ մեջլիսը որոշում կայացրեց Ղաջարական դինաստիայի տապալման մասին, իսկ դեկտեմբերի 12-ին իշխանության գլուխ անցավ [[Փահլավիների հարստություն|Փահլավիների դինաստիան]]։ Ղաջարական դինաստիայի ներկայացուցիչները՝
 
== Իրանի շահեր ==
* [[Աղա-Մահմեդ խան Ղաջար]] ([[1796]]-[[1797]] թվականներ)
* Ֆաթհ-Ալի շահ ([[1797]]-[[1834]] թվականներ),
Տող 7 ⟶ 9՝
* Մոհամմեդ-Ալի շահ ([[1907]]-[[1909]] թվականներ),
* Ահմեդ շահ ([[1909]]-[[1925]] թվականներ)։
 
== Պատերազմներ ==
* [[Պարսկական արշավանք (1796)]]
* [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)]]
* [[Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823)]]
* [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)]]
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=25}}