«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
 
=== Արքայադուստր Ծովինարի ամուսնություն ===
[[Պատկեր:Ծովինարը մի բուռ ջուր է խմում.jpg|մինի|272x272px275x275px|[[Գագիկ Բ|Գագիկ արքայի]] դուստր [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարը]] [[Աղբյուր|սառնորակ աղբյուրից]] ջուր խմելիս։ Սրբազան ջրի զորությամբ Ծովինարը հղիանում է և ծնում երկու դյուցազունների՝ Սանասարին և Բաղդասարին։|alt=]]
Հայոց դյուցազնավեպը սկսվում է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Գագիկ Բ|Գագիկի]] դստեր՝ [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարի]] և [[Արաբական խալիֆայություն|Բաղդադի անհավատ խալիֆի]] ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր [[Հայաստան]] էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով [[Բաղդադ]] տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
 
Տող 67.
 
=== Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից ===
[[Պատկեր:Մեծ Մհեր.jpg|մինի|268x268փքս276x276px|Մհերի մենամարտը դեպի ջրհոր տանող ճանապարհի վրա իշխող մարդակեր առյուծի հետ։|alt=]]
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր [[Սասուն|Սասնա աշխարհ]] և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռնիկ ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] դառնում է Սասնա տան ղեկավար։
 
Տող 83.
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։[[image:Aquote2.png|20px|right]]</big>
|}
[[Պատկեր:Մեծ Մհերի հանդիպումը Իսմիլ խանումի հետ.jpg|alt=|մինի|267x267փքս278x278px|Սասնա Առյուծաձև Մեծ Մհերը Մըսրում՝ Իսմիլ խանումի հետ հանդիպման ժամանակ։]]
Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ ջալալին աստվածային նժույքով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
 
Տող 89.
 
=== Սասունցի Դավթի ծնունդ և մանկապատանեկություն ===
[[Պատկեր:Պատանի Դավիթ (կտավ).bmp.jpg|մինի|276x276փքս220x220px|[[Պատանի Դավիթ (կտավ)|Գառնարած Դավիթը՝ ոչխարների և գազաննների գլուխ անցած]]։ Նկարի հեղինակ՝ [[Էդուարդ Իսաբեկյան]]։ Պահվում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Հայաստանի ազգային պատկերասրահում]]։|alt=]]
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ [[Սասունցի Դավիթ|Դավիթը]]։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ [[Առյուծաձև Մհեր|Առյուծաձև Մհերի]] հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։