«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 226.
::Նախ, որ մեղադրանքները՝ իսկ դրանք իրոք մեղադրանքներ են, օդում կախված չմնան՝ կուզեի տվյալներով տեսնել, թե ո՞վքեր, ե՞րբ և ամենակարևորը ինչպե՞ս են Արմանի հոդվածներ օգտագործել գրանտ ստանալու համար։ Երկրորդ՝ Վիքիպեդիայում, եթե քննարկումով որոշում է ընդունվում, ես դա ընդունում եմ, ինչքան էլ համաձայն չլինեմ։ Դա նեղանալու առիթ չէ, իսկ եթե գտնում եք, որ առիթ է, ապա յուրաքանչյուրս էլ ազատ է հեռանալ նախագծից՝ Վիքիպեդիայի ազատ լինելը նաև սրանում է։--[[User:Beko|<font face="Comic Sans MS" color="black">'''Beko'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 18:30, 4 Հունիսի 2019 (UTC)
::Քանի դեռ մեր մոտ այսպիսի անկեղծ զրույց է, նշեմ, որ Վիքիպեդիայի բովանդկությունը թողարկվում է Քրիեյթիվ Քոոմմոնս Նշում–Համանման Տարածում սկզբունքով, ինչը նշանակում է, որ ՎՊ–ից տարածվող նյութերում պատրադիր է նշել, որ նյութերն ազատ են, նշել հեղինակներին և թույլատրագիրը (լիցենզիան)։ Եթե դա չի արվում, ազատ թույլատրագիրը դադարում է գործել և նման տարածումը սովորական հեղինակային իրավունքի խախտում է։ Իսկ էլ ավելի անկեղծ՝ ''զուտ տեխնիկապես'' «Զարամանադարանն» է, որ խախտում է վիքիպեդիացիների հեղինակային իրավունքը, քանի որ նշված չեն հեղինակները և նշված չէ, որ նյութը ազատ է և Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագրով է տարածվում։ Անգամ եթե այդ մարդիկ «ստորակետ ու տառասխալ են ուղղել», նրանք տեխնիկապես համահեղինակ են։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 21:49, 5 Հունիսի 2019 (UTC)
: Հարգելի [[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]], եթե դուք բացեք և Զարմանադարանում նյութերը համեմատեք Վիքիի նյութերի հետ, ապա կտեսնեք, որ հեղինակների ձևափոխումներ չեն վերցվել: Ու շատ ծավալուն հոդվածներ զուտ գրվել են "Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան" և ՀՍՀ հանրագիտարանի և այլ նյութերի հիման վրա: Ես Հայերեն Վիքիպեդիայից վերցնում եմ միայն նախօրոք մշակված ցանկերը, որն ի դեպ այսքան տարիներ ի վեր ես եմ մշակել: Ինձ դա ընդհանրապես դժվար չէ կրկին վերամշակել ըստ արժանվույն, քանի որ Հայերեն Վիքիպեդիայում Վանի վիլայեթի, Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բնակավայրերն այդպես էլ չհասցրեցի մշակել: Եթե հարկեք համար, և կարծում եք որ խախտումներ կան հոդվածների մասով, ես պատրաստ եմ Զարմանադարանից հեռացնել ողջ նյութը: Ի դպե նշեմ, որ Վանի գավառների բուն հոդվածների որոշ նոյւթեր նախօրոք գրված են եղել Զարմանադարանում, և ես դրանք տեղափոխել եմ Հայերեն Վիքիպեդիա: Բացի դրանից կան մի քանի ծավալուն դերասանների հոդվածներ, որոնք տեղախոխել եմ Վիքիպեդիայից: Բայց դրանք բացառապես իմ կողմից զարգացված հոդվածներն են: Եթե էլի խնդիր են, ապա կհեռացվեն --[[Մասնակից:Nimeru23|Nimeru23]] ([[Մասնակցի քննարկում:Nimeru23|քննարկում]]) 07:48, 6 Հունիսի 2019 (UTC)
 
 
Հարգելի [[Մասնակից:Nimeru23|Nimeru23]], շնորհակալություն Ձեր կատարած ներդրումների համար: Ես իսկապես տխրում եմ, որ Հայերեն Վիքիպեդիան կորցնում է հերթական խմբագրին, այն խմբագրին, ով իր նախաձեռնությամբ իր առջև խնդիրներ էր դնում և մյուսների հետ իրագործում: Ցավալի է այս դեպքը, բայց կրկնակի ցավալի է, քանզի այն միակը չէ: Մենք կորցրել ենք էական ներդրում կատարած այլ վիքիխմբագիրների ևս, ինչպիսիք են [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ արաբագետը]], [[Մասնակից:Pandukht|Պանդուխտը]] և այլոք, ովքեր նույնպես հեռացել են այսպիսի ձևով:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 18:30, 4 Հունիսի 2019 (UTC)