«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 189.
։։ Հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպը միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած մականուն բացասական կողմից է ընկալվում, ուստի և համարվում է վիրավորական։ Ուստի, ըստ իս, քանի որ չկան մեխանիզմներ, որոնցով կարելի է որոշել արդյոք տվյալ մականունը համարվում է վիրավորական, թե ոչ, պետք էլ չէ դրանք կիրառել, քանի դեռ չեն մշակվի տվյալ մեխանիզմները։ Ու բացի այդ էլ մեկ հավելում, եթե հղում ենք կատարում լրատվականին, ապա մի փաստ պետք է հաշվի առնենք, որ նույն լրատվականների լրագրողները, երբ հարցազրույց են վերցնում տվյալ անձանցից երբեք մականունով չեն դիմում, այլ հարգալից դիմելաձևով։ Եվ ընդհանարապես ինչքանո՞վ է հանրագիտարանային մականունների կիրառելությունը։ --[[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]] ([[Մասնակցի քննարկում:Քրիստոֆ|քննարկում]]) 17:51, 4 Հունիսի 2019 (UTC)
: Ձեր առաջարկած տրամաբանական շղթան ես այլ կերպ կշարունակեմ. եթե չկան մեխանիզմներ վիրավորանքի չափը որոշելու, ապա չպետք է նման սահմանափակում դնել ու ժողովրդի կողից տրված վերադիր անունը գրել հոդվածում։ Եկեք տարբերենք Վիքիպեդիան Սովետական հանրագիտարանից։ Եթե մականունն ավելի հայտնի է, կիրառելի է, տպագիր գրքերում տեղ է գտնում, լրատվականներում կա, ՀՀ նախագահը պաշտոնական հայտարությունում օգտագործում է, հանրությունը դրանով նույնականացնում է անձին, տվյալ անձը չի նեղվում, մեկնաբանում է, ինչ խնդիր կա։ Այլ բան է, եթե մականունը հոդվածում մնալու դեպքում կարող է Վիքիից դուրս տուժել մեր խմբագիրներից մեկը։ Թե նման բան կա, կարելի է լուծում գտնել։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 18:09, 4 Հունիսի 2019 (UTC)
 
:: Հարգելի համայնք, քանի որ այս քննարկման արդյունքում հնչեց միայն մեկ կառուցողական առաջարկ [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] մասնակցի կողմից, այն է՝ այդ հատվածը տեղափոխել տեքստի մեջ, ոչ թե նախաբանում (որովհետև այն ծննդյան ամսաթվի կամ անվան չափ կարևոր չէ), քանի դեռ համապատասխան չափորոշիչները մականունների կիրառելիության վերաբերյալ կմշակվեն հայերեն վիքիպեդիայում: Շնորհակալություն: --[[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]] ([[Մասնակցի քննարկում:Քրիստոֆ|քննարկում]]) 13:02, 5 Հունիսի 2019 (UTC)
 
=== Շահերի բախում ===
:Հարգելի՛ [[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]], խնդրին ավելի օբյեկտիվ մոտենալու նպատակով, խնդրում եմ բացահայտես քո առնչությունը հոդվածի անձի հետ, եթե այդպիսին կա։ Ես կասկածներ ունեմ շահերի լուրջ բախման վերաբերյալ։ Շնորհակալություն։--[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 18:32, 4 Հունիսի 2019 (UTC)