«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Հարգելի [[Մասնակից:Nimeru23|Nimeru23]], շնորհակալություն Ձեր կատարած ներդրումների համար: Ես իսկապես տխրում եմ, որ Հայերեն Վիքիպեդիան կորցնում է հերթական խմբագրին, այն խմբագրին, ով իր նախաձեռնությամբ իր առջև խնդիրներ էր դնում և մյուսների հետ իրագործում: Ցավալի է այս դեպքը, բայց կրկնակի ցավալի է, քանզի այն միակը չէ: Մենք կորցրել ենք էական ներդրում կատարած այլ վիքիխմբագիրների ևս, ինչպիսիք են [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ արաբագետը]], [[Մասնակից:Pandukht|Պանդուխտը]] և այլոք, ովքեր նույնպես հեռացել են այսպիսի ձևով:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 18:30, 4 Հունիսի 2019 (UTC)
:Ես չեմ ուզում ուրիշի փոխարեն պատասխանել, բայց երևի թե գրեմ ամեն դեպքում։ Nimeru23 ջան, գրում ես «որոշներն այդ հոդվածներն օգտագործեցին Գրանտի համար», այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քո գրած հոդվածների հաշվին ինչ-որ մեկը գրանտ է շահել մառոժնի ուտելու համար։ Ես թվերին կամ գրանտներին հատիկ-հատիկ չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ դրանք տրվել են Վիքիպեդիան ծարգացնելու համար։ Բնականաբար դիմումի մեջ օգտագործվել է նախկինում եղած ցուցնիշները, ինչը ենթադրում է, որ բոլորս էլ ինչ-որ փոքր դեր ունեցել ենք, բայց Հայերեն Վիքիպեդիան միակ վիքին չէ, որ աճ է ունեցել, մինչդեռ մարդիկ կարողացել են ուրիշներին համոզել, որ այստեղ ներդրում անելը խելքին մոտ է, իսկ համոզելը հեշտ գործ չէ, հետևաբար մեր խմբագրումը չի կարող գրանտի հիմնական պատճառը համարվել։ Ինչ վերաբերում է «Իսկ դրան էլ գումարած այդ նույն վերոնշյալ անձինք ժամանակ չունեն Հայերեն Վիքիպեդիային տրամադրելու»-ին, նախ իրենք հավանաբար ուղղակի մտածել են, որ տարբեր նախագծեր կազմակերպելու միջոցով Վիքիպեդիային ավելի մեծ օգուտ կարող են տալ (իսկ ժամանակը սահմանափակ է, բոլորս էլ օրական 24 ժամ ունենք) և հետո, այնպիսի տպավորություն է, որ իրենք պարտավոր էին Վիքիպեդիայի օգուտ տալ ։Ճ չեն ուզել, չեն խմբագրել, հետո՞, ինչ կապ ունի դրա փոխարեն Վիքիմեդիայի գործերով են զբաղվել թե՞ տանը նարդի են խաղացել, մեր ի՞նչ գործ, ինչքան հիշում եմ Վիքիպեդիայում կամավորությամբ էին խմբագրում (հա ի դեպ, կիհիշեցնե՞ս Վիքիընդլայնման մասնակիցների մեծը մասը որ նախագծերից հետո էին միացել Վիքիպեդիային։ ''Հուշում՝ քո ասած գրանտներով կազմակերպված'')։ Գնահատման վերաբերյալ քննարկում մի փոքր վերևում արդեն բացվել է, բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիր կա (դատարկ քննարկումներից սկսած մինչև ուղղորդված քվեարկություն), բայց մարդիկ նեղանալու փոխարեն տարբեր լուծումներ են առաջարկում, քննարկում են և վստահաբար ինչ-որ ժամանակ հետո ավելի լավ համակարգ կունենանք։ Ինչ վերաբերում է «վիճակագրություն կեղծելուն», դրանով բոլորս ենք զբաղվել՝ աստերոիդներից սկսած մինչև Արևմտյան Հայաստանի գյուղեր, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիան հնարավոր է ամենաշատը 1-2 հազար լավ կազմված ցանկում տեղավորել, բայց այս քայելրը արվել է Վիքիպեդիայի հեղինակությունը բարձրացնելու համար, ավելի շատ մարդկանց գրավելու համար։ Ասեմ անկեղծ, քեզ շքանշաններ չեն շնորհել, որովհետև կամ շքանշանները կարևոր չեն համարել (դա պարզ երևում է, որովհետև շքանշանների մեծ մասը դու ես շնորհել) կամ ուղղակի համարել են նորեկներին ոգևորելու ձև, իսկ դու վաղուց նորեկ չես։ Գուցե նման մտածելակերպը սխալ է, գուցե ճիշտ է, բայց դրա դեմ ոչինչ չենք կարող անել, հիմա մարդիկ այդպես են մտածում։ Քո պատասխաը սխալ էր, մենք հիմա ավելի լավ հանրագիտարան ունենք, որովհետև 7 տարի առաջ Վիքիպեդիայում չկային Հարիսոն Ֆորդ, Լիվ Թայլեր Միլլա Յովովիչ և այլ հոդվածները, ինչի համար մեծ շնորհակալություն նաև քեզ։ Էս ամեն ինչը գրում եմ, որովհետև Գարդմանահայի գրածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիքիպեդիայում ներքին ինչ-որ լուրջ խնդիր կա, բայց իմ կարծիքով ուղղակի նեղացկոտ մասնակիցների հետ գործ ունենք, որոնք չգիտես ինչու Վիքիպեդիա ասելով ինչ-որ կոնկրետ խմբագիրներ են պատկերացնում, ոչ թե գաղափար։ Ենթադրենք 6AND5-ի արգելափակումը ինչ-որ ադմիններ անտեղի հանել են, դրանից ազատ գիտելիքի տարածման գաղափարը ինչ-որ ձևով փոխվո՞ւմ է, ենթադրենք ինչ-որ մարդիկ շքանշաններ կամ մրցանակներ են ստանում, դրանից ազատ գիտելիքի տարածման գաղափարը ինչ-որ ձևով փոխվո՞ւմ է։ Ներղություն շատ երկար ու բաց գրելու համար։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 20:02, 4 Հունիսի 2019 (UTC)
 
:: [https://meta.wikimedia.org/w/index.php?title=Steward_requests/Permissions&oldid=19137081#Nimeru23@hy.wikipedia Ահա և վերջ] {{արված է}}
 
=== Այլ կարծիքներ ===
101 928

edits