«Հմայակ Արծաթպանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
'''Հմայակ Աբրահամի Արծաթբանյան''' ([[1876]], [[Նոր Նախիջևան]] - [[1920]], [[Դոնի Ռոստով]]), հայ գեղանկարիչ։
== Կրթություն։ Արվեստը ==
'''Ծնվել''' է Դոնի Նախիջևանում, գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Աբրահամ և մայրը՝ Մարիամ, երիտասարդ տարիներին եղել են սիրողական դերասաններ, մասնակցելով Դոնի Նախիջևանի հայկական թատերախմբի ներկայացումներին։ Նրանց չորս որդիներից ամենափոքրը Հմայակն էր. նա դեռ մանկությունից սիրել է պատրաստել կավե կենդանիներ, թռչունների ֆիգուրներ։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի Խաչվերաց վանքի հոգևոր ուսումնարանում 1884-1891 թվականներին։ Ավարտելուց հետո աշխատել է լուսանկարչատանը, Չերեպախինի մոտ, նկարելով նաև սրբապատկերներ։ Հաջորդ երկու տարիների ինքնաշխատությունը կարելի է տեսնել «Պսակադրությունից առաջ» կամ «Աղջիկը հարս» գեղանկար էսքիզում, կատարած 1893 թվականին։ Լիրիկական տրամադրություն արտահայտող այդ նախանկարն արդեն հավաստում է ապագա նկարչի խոստումնալից ունակությունները։
Որոշ ժամանակ հաճախել է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի]] դասընթացները, իսկ 1904 թվականին ավարտել է [[Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան|Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը]], աշակերտելով [[Վալենտին Սերով|Վ. Սերովին]]։ Դոնի Ռոստովում դասավանդել է նկարչություն։ Ցուցահանդեսների մասնակցել է 1895 թվականից։ 1967 թվականին [[Երևան]]ում բացվել է նրա գործերի ցուցահանդեսը։