«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

::Յարգելի համայնք, երբեք խնդիր չունիմ եւ արդէն շուտով պիտի հրաժարէի այս հարթակէն ներս ինծի տրուած լիազօրութենէն։ Այդ առաջարկը ներկայացուեցաւ երբ արեւմտահայերէն յօդուածները կը խմբագրուէին նոյն բաժանմունքին մէջ։ Այժմ ես այդ լիազօրութիւնը ունիմ Արեւմտահայերէն Ուիքիփետիային մէջ, հետեւաբար բարձրացուած քննարկումը՝ ինծի ուղղուած, շատ տրամաբանական է եւ տեղին։ Շուտով կը դիմեմ հրաժարականս։ Շնորհակալութիւն կը յայտնեմ բոլորին ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար--[[Մասնակից:Azniv Stepanian|Azniv Stepanian]] ([[Մասնակցի քննարկում:Azniv Stepanian|քննարկում]]) 09:07, 4 Հունիսի 2019 (UTC)
::: [[Մասնակից:Azniv Stepanian|Azniv Stepanian]] ջան, բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը և ջանքերը ու հաջողություն եմ մաղթում Արևմտահայերենի նախագծում։ Անհրաժեշտության դեպքում սիրով կօգնենք այնտեղ։ Հարգանքներով՝ --[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 09:22, 4 Հունիսի 2019 (UTC)
 
=== Nimeru23 ադմինություն ===
Այո ճիշտ եք, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]։ Ես մի ժամանակ ահավոր ակտիվ էի, որովհետև ստեղծագործական մթնոլորտ էր տիրում։ Բայց Վիքիմեդիայի Արմենիայի հիմնադրումից հետո ամեն ինչ փոխվեց։ Ի հայտ եկան մի շարք անձինք, այդ թվում ադմիններ, որոնք իրենց գործունեության համար Գրանտներ ու ֆինանսավորում էին ստանում։ Իսկ դրան էլ գումարած այդ նույն վերոնշյալ անձինք ժամանակ չունեն Հայերեն Վիքիպեդիային տրամադրելու։ Չգիտես ինչու շատ բաներ մնում էր իմ վրա։ Ես օրական 10֊ը ժամից ավելի ժամանակ էի տրամադրում իմ կողմից ստեղծված Վիքիընդլայնում նախագծին, այնինչ որոշներն այդ հոդվածներն օգտագործեցին Գրանտի համար։ Նույնը եղավ Արևմտայան Հայաստանի հոդվածների հետ, որոնց մեջ պատահմամբ թողել էի "ՀՍՀ" կաղապարը։ Արդյունքում ստացվեց, որ ՀՍՀ֊ի հոդվածները միանգամից 10 000֊ով առաջ անցան։ Ու դա էլ մտավ այդ ցուցանիշների մեջ։ Ինքս ստեղծել եմ մի քանի ծավալուն հոդվածներ՝ Հարիսոն Ֆորդ, Լիվ Թայլեր Միլլա Յովովիչ և այլն։ Դրանք 2-3 անգամ առաջադրեցի Լավ և Ընտրյալ հոդվածների։ Բայց այդպես էլ ոչ֊ոք ժամանակ չունեցավ մտներ ու կարծիք հայտներ, կամ գոնե Դեմ քվեարկեր։ Միթե Վիքիում մենակ ես էի, թե իմ համար էր այդքան չարչաչվել ու հոդվածները տեսքի բերել։ Ու մեկ էլ տեսնում ես հոպ մի երգի կամ ֆուտբոլի հոդված են գրում և ընկերովի կողմ են քվեարկում և այն դառնում է ընտրյալ։ Դա է ճի՞շտ է։ Թե թվականների մասին 1 տողանոց 10 000֊ից ավելի անպետքական հոդվածներն է պահելը ճի՞շտ, որտեղ բառիս բուն իմաստով ոչ մի նյութ չկա գրված, բայց չգիտես ինչու պետք է պահվի, որ հոդվածների քանակները հանկարծ չպակասի։ Ճիշտ է արդյոք, որ մարդիկ հոդվածներում ստորակետի դիրքեր ձեռքով փոխելով գրանտ են շահո՞ւմ։ Ես ինքս անձամբ հազարավոր շքանշաններ եմ շնորհել տարբեր մասնակիցներին՝ մոտիվացնելով նրանց։ Շատ հոդվածներ ընդ որում ես ինքս անձամբ մտել շտկել եմ ու փաստացի այդ մասնակիցներն այդ շքանշանների արժանի չէին։ Իսկ հարց, քանի շքանշան են ինձ շնո՞րհել։ Ես որ Վիքիում սկսեցի խմբագրել հազիվ 30 000 հոդված էր, իսկ հիմա 250 000։ Հարց, արդյոք հիմա ավելի լավ Վիքիպեդիա հանրագիտարան ունե՞նք։ Ես անմիջապես կպատասխանեմ ոչ։
 
Իսկ 6AND5֊ի պատմությունը, որը ադմինությունից դուրս գալուց հետո ինչ ասես որ չգրեց Հայերեն Վիքիմեդիայի մասին բազմաթիվ վիքիհարթակներում։ Ես 2 տարի նյարդեր էի զուտ քայքայում վերջինիս հայերեն Վիքիպեդիա չթողնելու համար։ Սակայն 2֊3 ադմիններ գտան, որ վերջինիս արժի թողնել հետ։ Եվ վերջինս ևս 2 անգամ խառնաշփոթ սարքեց Վիքիում։ Միթե դա ճի՞շտ էր։
 
Նյարդերն ավելի կարևոր են, ժամանակն առավել թանկ, երբ հասկանում ես, որ զուր ժամանակ ես վատնել 7 տարուց ավել։ Ես Հայերեն Վիքիպեդիան զուտ զարգացրել եմ որպես ազատ հարթակ, սակայն հիմա դարն ուրիշ է։ Կարող ես լիքը տեղեր զարգացնել հայերեն հանրագիտական նյութերը, այնպես, ինչպես հարկ ես համարում, և ոչ եք քո նյարդերն այնտեղ չի ուտի։
 
Դրա համար էլ ես այլևս չեմ խմբագրի այտեղ։ Իսկ ձեզ ավելորդ նեղություն չտալու համար շուտով և կզրկվեմ ադմինության դրոշից։ Խնդրում եմ ինձ այլևս չգրել, չզանգել և չկապնվել։ Վիքին մեկընմիշտ գոյություն չունի ինձ համար։ Հարգանքներով --[[Մասնակից:Nimeru23|Nimeru23]] ([[Մասնակցի քննարկում:Nimeru23|քննարկում]]) 16:45, 4 Հունիսի 2019 (UTC)
 
== Նվազագույն հոդվածի ծավալի մասով առաջարկ ==
101 928

edits