«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
 
== Գանձակի գրավում ==
Ամրանալով Վրաստանի տարածքում և հետզհետե այստեղ տեղափոխելով նորանոր զորամասեր՝ գեներալ [[Պավել Ցիցիանով]]ը մշակեց [[Գանձակ]]ի գրավման ծրագիրը: Քաղաքն ուներ հին պատմություն. ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] և [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]՝ այն հիմնադրվել էր որպես բերդաքաղաք՝ 9-րդ դարի երկրորդ կեսին<ref>History of the Caucasian Albanians by Movses Daskhurantsi, C.J.F. Dowsett trans. (London 1961), chapter 21.</ref>: [[Հին Գանձակ]]ն ուներ ամուր բերդ, որը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել միջնադարում: Գանձակը դարձել է [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] (1501-1726) կենտրոնը: Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ՝ 1588 թվականին, թուրքերը կառուցել են [[Երևանի բերդ|Երևանի]] ու [[Գանձակի բերդ|Գանձակի]] նոր բերդերը: Տեղակայված լինելով դաշտային տեղանքում՝ դրանք ամրություն էին հաղորդում լեռան ստորոտին: Գրավելով Գանձակը՝ ռուսներն առավելություն կունենային [[Կուր-Արաքսյան դաշտավայր]]ի նկատմամբ և հնարավորություն կստեղծվեր մոտենալ [[Փոքր Կովկաս]]ի լեռներին՝ [[Արցախ նահանգ|Արցախին]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիքին]] ու [[Սևանի ավազան]]ին: Նադիր շահի մահից հետո ստեղծվում է [[Գանձակի խանություն]]ը (1747-1804), որն այլևս իշխանություն չուներ [[Արցախ նահանգ|Արցախում]]. այն առանձնացել էր իբրև [[Ղարաբաղի խանություն]]՝ իր մեջ ներառելով [[Խամսայի մելիքություններ]]ը, Զանգեզուրը և Բայլականը:
 
Գեներալն իր զորքերը բաժանեց երկու մասի. մեկը հանձնվեց գեներալ-մայոր Պորտնյագինին, իսկ մյուսը՝ գնդապետ Պավել Կարյագինին: Ջոկատները դասավորվեցին քաղաքի երկու՝ Ղարաբաղի ու Թիֆլիսի դարպասների մոտ: Նախահարձակ եղավ Պորտնյագինը, որը վաղ առավոտյան ժամը 5.00-ին մոտեցավ ղարաբաղյան դարպասին և անցավ գրոհի: Մի քանի այդպիսի գրոհներից հետո հարձակման անցավ երկրորդ զորամասը, բարձրացավ Թիֆլիսի դարպասից եւ տիրեց գլխավոր աշտարակին: Ջավադ խանը, հրացանը վերցրեց ձեռքը՝ ինքնապաշտպանվելու, սակայն ապարդյուն: Նրա, ապա և ավագ որդու՝ Հուսեյն Ղուլիի մահը խառնաշփոթ առաջացրեց պաշտպանների շարքերում<ref>Potto Vasily Alekseevich, Caucasian war from ancient times to Ermolova Book One ,Tsentrpoligraf (2008),ISBN 5952431518, section VII. (PRINCE Tsitsianov) ,(in Russian)</ref>: Տարբեր հաշվարկներով՝ Գանձակի գրավման ժամանակ կոտորվեց մինչև 3000 բնակիչ<ref>Etemad ol Saltane, Mohammad Hasan Khan (1984–1985). "III". Montazam-e Naseri. Tehran. p. 1469.</ref>: Գանձակի բերդի գրավման մասնակից ռուս զինվորները պարգևատրվել են արծաթե մեդալով: Քաղաքը վերանվանվում է «Ելիզավետպոլ»<ref>Swietochowski, Tadeusz. [https://books.google.nl/books?id=cozSOSsv7ZsC&pg=PA2&dq=ganja+khanate+persian&hl=nl&sa=X&ved=0ahUKEwjLprjttMDJAhVBHw8KHWTACJcQ6AEIVDAH#v=onepage&q=ganja%20khanate%20persian&f=false Russian Azerbaijan, 1905-1920: The Shaping of a National Identity in a Muslim Community] Cambridge University Press, 7 jun. 2004 ISBN 978-0521522458 page 4</ref>
 
== Տես նաև ==
* [[Ռուս-պարսկական պատերազմ (1722-1723)]]