«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
|հակամարտություն = '''Ռուս-պարսկական պատերազմ'''<br />'''1804-131813'''
|մաս = Ռուս-պարսկական պատերազմներ
|պատկեր = [[Պատկեր:Livebridge.jpg|280px]]
Տող 44.
</ref>: Օգտվելով դրանից՝ ռուսները սկսում են [[Կասպիական արշավանք]]ը (1722-23)<ref>Axworthy, Michael (2010). The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant. I.B.Tauris. ISBN 978-0857721938.</ref>: Հակապարսկական պայքար է սկսում [[Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)|Սյունիքում]] (1722-1730), ապա՝ [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախում]] (1724-1731): Սեֆյաններին փոխարինելու են գալիս Աֆշարիները, Զանդերը: Թեև [[Նադիր շահ]]ը վերականգնում է պետության սահմանները, սակայն ծայրագավառներում ձևավորված մանր խանությունները ինքնուրույնության փորձեր են կատարում: Դա հատկապես վերաբերում էր [[Արաքս]] գետից հյուսիս ընկած տարածքներին, որտեղ բարձրագույն իշխանության էին հասել թյուրքալեզու ցեղերի ղեկավարներ, որոնք կապ էին պահպանում Օսմանյան կայսրության հետ: Մյուս կողմից՝ վրաց արքա [[Հերակլ II]]-ը միավորում է արևելավրացական հողերը՝ ստեղծելով [[Քարթլի-Կախեթի թագավորություն]]ը: Նախկին հզորությունը կորցրած Իրանում հաստատվում է [[Ղաջարիներ]]ի դինաստիան: [[Աղա-Մահմեդ խան Ղաջար]]ը ասպատակում է Հարավային Կովկասը՝ արշավելով [[Թիֆլիս]], [[Երևան]], [[Շուշի]] և [[Գանձակ]]<ref>Daryaee, Touraj (2012). [https://books.google.dk/books?id=K-poAgAAQBAJ&pg The Oxford Handbook of Iranian History]. Oxford University Press. pp. 1–432. ISBN 0199875758.</ref>:
 
Օգտվելով Պարսկաստանի թուլացումից՝ ռուսները անցնում են Կովկասի նվաճմանը: [[Եկատերինա II]] կայսրուհու և իր որդու՝ [[Պավել I]]-ի օրոք, աստիճանաբար քայլեր են արվում Կովկասում հաստատվելու նպատակով: 1783 թվականին [[Գեորգիևսկ]] քաղաքում կնքվում է մի դաշնագիր, որով վրաց Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից<ref>George Anchabadze, History of Georgia,[https://web.archive.org/web/20070927030932/http://iberiana.iatp.ge/georgia.htm#Georgia%20in%20the%20Beginning%20of%20Feudal%20Decomposition. Georgia in the Beginning of Feudal Decomposition. (XVIII cen.) ]</ref>։ 1796 թվականին ռուսները ևս մեկ անգամ [[Պարսկական արշավանք (1796)|արշավում են Պարսկաստան]], ամրապնդում իրենց իրավունքները: Երկու տարի անց վրաց արքան մահանում է, և նրա որդին՝ [[Գեորգի XII]]-ը, ձևականորեն պահպանում է իր իշխանությունը մինչև մահ (1800): Ունենալով քսանից ավելի որդիներ և դուստրեր՝ նա չի կարողանում ժառանգել թագավորությունը: Բագրատիոնիների[[Բագրատիոնիներ]]ի դինաստիան հեռացվում է իշխանությունից, և ռուսները Թիֆլիսում ստեղծում են գերագույն իշխանություն՝ ռուսական զինվորականության գլխավորությամբ: Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ [[Պավել Ցիցիանով]]ը<ref>Cronin, Stephanie (2013). [https://books.google.nl/books?id=VCTipPJdKBwC&dq=javad+khan+member+qajar&hl=nl&source=gbs_navlinks_s Iranian-Russian Encounters: Empires and Revolutions Since 1800]. Routledge. ISBN 978-0-41562-433-6.</ref>: Վրաստանի հետ միասին Ռուսաստանին անցան Լոռ-Փամբակն ու Ղազախ-Շամշադինը:
 
== Գանձակի գրավում ==
Ամրանալով Վրաստանի տարածքում և հետզհետե այստեղ տեղափոխելով նորանոր զորամասեր՝ գեներալ [[Պավել Ցիցիանով]]ը մշակեց [[Գանձակ]]ի գրավման ծրագիրը: Քաղաքն ուներ հին պատմություն. ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] և [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]՝ այն հիմնադրվել էր որպես բերդաքաղաք՝ 9-րդ դարի երկրորդ կեսին<ref>History of the Caucasian Albanians by Movses Daskhurantsi, C.J.F. Dowsett trans. (London 1961), chapter 21.</ref>: [[Հին Գանձակ]]ն ուներ ամուր բերդ, որը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել միջնադարում: Գանձակը դարձել է [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] կենտրոնը: Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ՝ 1588 թվականին, թուրքերը կառուցել են [[Երևանի բերդ|Երևանի]] ու [[Գանձակի բերդ|Գանձակի]] նոր բերդերը: Տեղակայված լինելով դաշտային տեղանքում՝ դրանք ամրություն էին հաղորդում լեռան ստորոտին: Գրավելով Գանձակը՝ ռուսներն առավելություն կունենային [[Կուր-Արաքսյան դաշտավայր]]ի նկատմամբ և հնարավորություն կստեղծվեր մոտենալ [[Փոքր Կովկաս]]ի լեռներին՝ [[Արցախ նահանգ|Արցախին]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիքին]] ու [[Սևանի ավազան]]ին:
 
Գեներալն իր զորքերը բաժանեց երկու մասի. մեկը հանձնվեց գեներալ-մայոր Պորտնյագինին, իսկ մյուսը՝ գնդապետ Պավել Կարյագինին: Ջոկատները դասավորվեցին քաղաքի երկու՝ Ղարաբաղի ու Թիֆլիսի դարպասների մոտ: Նախահարձակ եղավ Պորտնյագինը, որը վաղ առավոտյան ժամը 5.00-ին մոտեցավ ղարաբաղյան դարպասին և անցավ գրոհի: Մի քանի այդպիսի գրոհներից հետո հարձակման անցավ երկրորդ զորամասը, բարձրացավ Թիֆլիսի դարպասից եւ տիրեց գլխավոր աշտարակին: Ջավադ խանը, հրացանը վերցրեց ձեռքը՝ ինքնապաշտպանվելու, սակայն ապարդյուն: Նրա, ապա և ավագ որդու՝ Հուսեյն Ղուլիի մահը խառնաշփոթ առաջացրեց պաշտպանների շարքերում<ref>Potto Vasily Alekseevich, Caucasian war from ancient times to Ermolova Book One ,Tsentrpoligraf (2008),ISBN 5952431518, section VII. (PRINCE Tsitsianov) ,(in Russian)</ref>: Տարբեր հաշվարկներով՝ Գանձակի գրավման ժամանակ կոտորվեց մինչև 3000 բնակիչ<ref>Etemad ol Saltane, Mohammad Hasan Khan (1984–1985). "III". Montazam-e Naseri. Tehran. p. 1469.</ref>: Գանձակի բերդի գրավման մասնակից ռուս զինվորները պարգևատրվել են արծաթե մեդալով: Քաղաքը վերանվանվում է «Ելիզավետպոլ»<ref>Swietochowski, Tadeusz. [https://books.google.nl/books?id=cozSOSsv7ZsC&pg=PA2&dq=ganja+khanate+persian&hl=nl&sa=X&ved=0ahUKEwjLprjttMDJAhVBHw8KHWTACJcQ6AEIVDAH#v=onepage&q=ganja%20khanate%20persian&f=false Russian Azerbaijan, 1905-1920: The Shaping of a National Identity in a Muslim Community] Cambridge University Press, 7 jun. 2004 ISBN 978-0521522458 page 4</ref>
== Տես նաև ==
* [[Ռուս-պարսկական պատերազմ (1722-1723)]]