«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}}) |
չ →Ֆովիզմը գեղանկարչության մեջ: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ |
||
Տող 5.
Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]] թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր
Շարժման առաջնորդներն էին [[Մատիսս|Անրի Մատիսս]]ը և [[Դերեն|Անդրե Դերեն]]ը։ Նրանց ոգեշնչել էին [[պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստներ]]՝ [[Վինսենթ վան Գոգ|Վան Գոգ]]ը և [[Գոգեն]]ը, որոնք [[իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստներ]]ին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ։ [[Անրի Մատիսս|Մատիսս]]ն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում։ Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն։ [[Անրի Մատիսս|Մատիսս]]ը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։
|