«Քնարիկ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Ստեղծագործական ուղի ==
Վարդանյանը եղել է բազմաժանր նկարիչ։ Սկզբնական շրջանի աշխատանքներում վավերական ճշմարտացիությամբ պատկերել է աշխատավոր մարդու առօրյան («Ծխախոտի սածիլում», [[1958]], «Տրակտորիստուհի», [[1960]], «Մատղաշներ», [[1962]])։ [[1960]]-[[1970]]-ական թվականներին Վարդանյանի արվեստում ի հայտ են եկել մարդու և բնության դինամիկ ընկալումներ, գույնի, գծի, ձևի ուժգին կերպափոխումներ («Հորատում», [[1964]], «Հեծանվորդներ», [[1965]], «Հայաստան», [[1968]], «Ալյումին և երկաթ»,[[1974]], «Ալեծուփ», [[1976]], «Կառուցողներ։ Բամ», [[1982]], «Երգ ամառնային», [[1983]])։
 
Աշխատանքներից գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում:<ref>{{Cite web|url=http://www.gallery.am/hy/database/?d_l=0&d_s=0&d_a=476&kyw=&search-it=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC|title=Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ|website=www.gallery.am|accessdate=2019-02-26}}</ref>։
 
== Ցուցահանդեսներ ==
[[1943]] թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում ([[1965]], [[1978]], [[1981]]), [[Լենինական]]ում ([[1981]]), [[Կիրովական]]ում (1981), [[Եղեգնաձոր]]ում (1982), [[Թբիլիսի]]ում ([[1982]])<ref>{{Cite web|url=https://www.panorama.am/am/news/2013/12/10/q-vardanyan/390044|title=Թամանյանի ու Հալաբյան արվեստանոցներից մինչև Գեղարվեստաթատերական ինստիտուտ… Քնարիկ Վարդանյան (լուսանկարներ)|last=LLC|first=Helix Consulting|website=www.panorama.am|language=en|accessdate=2019-02-26}}</ref>։
 
[[2019]] թվականին [[Երևան|Երևանում]]ում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Քնարիկ Վարդանյանի ստեղծագործություններից<sup>[[Պարուհի Թեփելիկյան#cite%20note-3|[3]]]</sup>:
 
== Գրականություն ==