«Քյոռօղլի (վիպերգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Քյոռօղլի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
'''Քյոռօղլի''', [[Մերձավոր Արևելք]]ում և [[Միջին Ասիա]]յում տարածված [[վեպ | վիպական]]-[[բանահյուսություն | բանահյուսական]] գրական հուշարձան: Ձևավորվել է [[17-րդ դար]]ում: Քյոռօղլու պատումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
 
* Արևմտյան (թուրքական, հայկական, վրացական, քրդական և ադրբեջանական)
Տող 8.
== Էպոսի բնութագիրը ==
 
Արևմտյան բոլոր տարբերակներում հերոսը ժողովրդական վրիժառու է, հանպատրաստից [[բանաստեղծ]] (աշուղ), որի կյանքի նպատակն է վրեժ լուծել հորը կուրացրած բռնապետներից (այստեղից էլ հերոսի անունը` քյոռ (կույր) և օղլի (որդի), այսինքն կույրի որդի): Արևմտյան խմբի պատումները էպիկական և քնարական երգերով շաղախված պատմություններ են` Քյոռօղլու կռվի ու հաղթանակների մասին: Այդ երգերի հորինողը համարվում է Քյոռօղլին ինքը<ref>Кёр-оглы / Короглы Х. Г. // Кварнер — Конгур. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 12).</ref>: Էպոսը կիսապատմական և կիսաառասպելական բնույթ ունի, պահպանում է իրական դեպքերի (դեմքերի) որոշ արձագանքներ, որոնք հաստատվում են [[16-րդ դար | 16]]-[[17-րդ դար]]երի պատմական փաստաթղթերով: Քյոռօղլու կերպարում ներկայացված է հերոսի ժողովրդական գաղափարատիպը, ազնիվ ու արդարացի կառավարողը: Նա գլխավորում է ժողովրդի պայքարը ընդդեմ ճնշողների: Նրա զինակիցները հասարակ, քաջ մարդիկ են` դարբնի, մսագործի որդի, ձիապան և այլն:
 
== Սյուժեն ==
Տող 16.
== Հայկական մշակումներ ==
 
Էպոսի հայկական տարբերակները ունեն հարուստ բովանդակություն և հետաքրքիր ազգագրական տարրեր:<ref>Nora K. Chadwick, Victor Zhirmunsky [https://books.google.am/books?id=ZcHYoSVrT6gC Oral Epics of Central Asia] [[Cambridge University Press]] — 2010 — С. 302</ref>։ Քյոռօղլու անձնավորությունը և նրա շուրջը հյուսված ժողովրդական վիպասանությունը խոր հետք են թողել հայ իրականության մեջ. պահպանվել են մի շարք պատմական տեղեկություններ ու վկայություններ, [[ավանդություն]]ներ, [[հայերեն]] բազմաթիվ պատումներ, գրական մշակումներ ու փոխադրություններ: [[Հայեր | Հայ]] [[պատմիչ]] [[Առաքել Դավրիժեցի]]ն իր Պատմության մեջ, խոսելով [[16-րդ դար]]ի վերջերին և [[17-րդ դար]]ի սկզբներին [[Իրան]]ի [[Աբբաս I Սեֆի | Շահ Աբբաս]] [[թագավոր]]ի դեմ ապստամբած մի շարք [[փաշա]]ների և բեկերի մասին, հիշատակում է նաև Քյոռօղլու անունը: Հայ բանահյուսության մեջ հայտնի են «Քյոռօղլու» հայերեն բազմաթիվ տարբերակներ ([[Վան]]ի, [[Մոկս]]ի, պարսկահայոց բարբառներով), դրանցից մի ամբողջական պատում, որ [[1912]] թվականին գրի է առել բանահավաք-աշուղագետ [[Վերդի]]ն, [[Արտաշատ]]ի [[Ազատավան]] գյուղում, խոյեցի Գևորգ Ավագյանից, տպագրվել է [[1942]] թվականին ([[պրոֆեսոր]] [[Խաչիկ Սամուելյան]]ի ներածությամբ). մնացածներն անտիպ են և գտնվում են [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա | ՀՀ ԳԱԱ]]-ի արխիվում:
 
Հայերեն պատումներում Քյոռօղլին քաջ կռվող է, իր զինակիցների հետ հետապնդում է հարստահարողներին, պաշտպանում չքավորների շահերը: Միևնույն ժամանակ նա երգիչ է, միշտ անբաժան իր [[սազ]]ից, երգում, փառաբանում է իր զինակիցներին, սիրած կնոջը` Նիգյարին և հրեղեն Ղըռաթ ձիուն: Հայ [[գրականություն | գրականության]] մեջ հայտնի են «Քյոռօղլի» էպոսի մի շարք գրական-գեղարվեստական մշակումներ` [[Ռափայել Պատկանյան]]ի համանուն պոեմը, [[Ղազարոս Աղայան]]ի «Քյորօղլին ջրաղացպան», «Քյորօղլին կալանավոր» և «Քյորօղլու թուրը» երգախառն դրվագները, աշուղ [[Ջամալի | Ջամալու]] փոխադրությունները` «Քյոռ-օղլու հեքիաթը» (մաս 1, [[1898]]թ., մաս 2, [[1904]]թ.), աշուղ [[Խայաթ]]ի փոխադրությունը` «Պոլիբեգ-Քյոռօղլու հեքիաթներից մեկը» ([[1900]]թ.) և այլն:
 
«Քյոռօղլու» հայերեն պատումները պարունակում են եղանակավոր [[երգ]]եր: Ըստ Ղազարոս Աղայանի` դրանք երեք որոշակի եղանակ ունեն: Առանձնապես լայնորեն տարածված է «Այ Քյորօղլի, ջան, Քյորօղլի» բառերով սկսվող երգի հերոսաշունչ [[երաժշտություն]]ը, որը հենց Աղայանի միջոցով է հասել նոր ժամանակները և նրա որդու` [[Մուշեղ Աղայան]]ի երգածից գրի է առել [[Շարա Տալյան]]ը: Հայտնի են այդ երգի մշակումները` ձայնի ու դաշնամուրի ([[Սարգիս Բարխուդարյան]]) և ձայնի ու սիմֆոնիկ նվագախմբի համար ([[Մարտին Մազմանյան]]): Նույն երգի ելևէջների վրա է հիմնված [[Համո Բեկնազարյան]]ի [[Պեպո (ֆիլմ) | «Պեպո»]] [[կինոնկար]]ի նախանվագը (երաժշտությունը` [[Արամ Խաչատրյան]]ի): Երգը, որպես յուրատեսակ գաղափարական (հերոսական) ընդհանրացում, հնչում է նաև ֆիլմի վերջաբանում (կատարող` Մուշեղ Աղայան):
 
«Քյոռօղլու» հայկական պատումները հիմք են դարձել նաև [[Քրիստափոր Քուշնարյան]]ի «Քյոռ-օղլին գերության մեջ» ծավալուն խմբերգի և [[Արմեն Տիգրանյան (երգահան) | Արմեն Տիգրանյանի]] համանուն անավարտ [[օպերա]]յի (սեփական [[լիբրետո]]յով, [[1936]]թ.) համար:
 
== Ծագումը ==
Տող 30.
''Հետաքրքիր է, թե ո՞վ է Քյորօղլին ազգությամբ: Առաքել Դավրիժեցին լռում է այդ մասին: Բայց ահա, 18-րդ դարի առաջին կեսի հայազգի մտավոր գործիչ, վաճառական Էլիազ Մուշեղյանցը (Կարնեցի), որ կազմել ու մեզ է թողել ուշ միջնադարի հայ բանաստեղծների և աշուղների ստեղծագործությունների մի ծավալուն ժողովածու, առաջաբանում Քյորօղլուն ազգությամբ տաճիկ է համարում: Մինչդեռ Քյորօղլիով խանդավառված մեր գրականության բոլոր մեծերը` [[Խաչատուր Աբովյան]]ը, Ռափայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, նրան ոչ միայն այլազգի չեն համարում, այլև բնութագրում, մեծարում են հայրենակցի խանդաղատանքով: Իսկ ինչպե՞ս է բանն իրականում: Ընդսմին, նկատեմ, որ ես մի առանձին կարևորություն չեմ էլ տալիս Քյորօղլու ազգային պատկանելությանը: Բայց ահա թե ինչ կասեմ այդ կապակցությամբ'':
 
''Ամենից առաջ ասեմ, որ [[Հայաստան]] աշխարհը լի է Քյորօղլու անունը կրող հիշարժան վայրերով` բերդեր, [[ամրոց]]ներ, [[կամուրջ]]ներ, ճանապարհներ, սարեր, քարափներ, դարավանդներ և այլ, և այլն: Չխոսելով այլևս [[Կարս]]-[[Էրզրում (քաղաք) | Էրզրում]] հատվածի մասին, ուր գտնվելիս է եղել Քյորօղլու նշանավոր բերդ-ամրոցը` Չամլիբելը: Քյորօղլու անունն ու քաջագործությունները փառաբանել են հայազգի համարյա բոլոր նշանավոր աշուղները, Քյորօղլու անվամբ հորինված առանձին մեղեդիներ կան և այլն: Այս ամենի հիմքում (թեկուզ տարերայնորեն) չի՞ ընկած արդյոք Քյորօղլու եթե ոչ հայ, գեթ ոչ այլազգի համարելու միտումը: Խաչատուր Աբովյանը Քյորօղլուն անվարան հայ է համարում. «Ախր ինչ պետք էր արած, որ մեր սրտերն էլ ուրիշ ազգեր իմանային, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին. մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե օսմանլվի, թե ղզլբաշի երկրում ինչքան էնպես երևելի, խելոք հունարով մարդ են եղել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրական աշուղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են եղել, շատերը հայ են: Մենակ Քեշիշ-օղլին, Քոռ-օղլին բավական են, որ ասածս սուտ չի դուրս գա''»...» (Ռազմիկ Սողոմոնյան - Աշուղ Ղարիբ, Քյոր Օղլի, Ամրահ և Սալվի, Աղվան և Օսան, «Զարթոնք-90», [[Երևան]] [[1992]]թ.):
 
== Ծանոթագրություններ ==