«Տիգրան Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Տիգրան Երկաթ''' (''Կարապետ Պիլեզիկճյան'') ([[1870]] - [[1899]]), հայ գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Փոքր հասակից, 1880 թվականին, մոր հետ մեկնել է [[Փարիզ]], որտեղ ստացել է կրթությունը։ Եղել է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ [[Ֆրանսերեն]]ին զուգընթաց սովորել է նաև [[անգլերեն]]։ Ֆրանսիական պարբերականներում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ արևելքի ժողովուրդների, արևելյան կենցաղի ու սովորությունների, հայկական հարցի վերաբերյալ։ Հիմնական աշխատակիցն է եղել «Նուվել ռեվյու», «Ինտերնասիոնալ», «Ֆիգարո» և այլ պարբերականների։ Համարվել է ճանաչված ու հարգված դեմք [[Ֆրանսիա]]յում։ Մտերմական կապեր է ունեցել [[Էմիլ Զոլա]]յի, [[Ժան Ժորես]]ի և այլ ականավոր դեմքերի հետ։ 1893 թվականին վերադարձել է Պոլիս, զբաղվել ֆրանսերենի ուսուցչությամբ, միաժամանակ գաղտնի թղթակցել Փարիզում հրատարակվող «Ռևյու դե ռևյու» պարբերականին, որտեղ տպագրել է Գամառ Քաթիպայի հայրենասիրական ոտանավորներից մի քանիսի ֆրանսերեն թարգմանությունը։ ''Սիմոն Սիմոնովիչ, Կարապետ'' և ''Միր Կարո'' ծածկանուններով հոդվածներ է տպագրել նաև Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում։ 1895 թվականի կոտորածներից հետո նորից մեկնել է արտասահման։ Եղել է [[Աթենք]]ում, կարդացել դասախոսություններ Հունական մամուլը մեծ հիացմունքով է խոսել նրա մասին։ Աթենքից մեկնել է Փարիզ, ապա՝ [[Բելգիա]]։ 1898 թվականին մեկնել է [[Եգիպտոս]], որտեղ և մահացել է: Պարբերական մամուլում տպագրած բանաստեղծությունները հետմահու լույս են տեսել «Մի քանի ժամ» վերնագրով։ Դեռևս 1900-ականների սկզբներից Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հիմնադրվել է նրա անունով «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը, որը նկատելի դեր է կատարել այդ գաղութի կյանքում։կյանքում<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 314-315}}</ref>։
 
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Երկաթ, Տիգրան}}
 
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]