«Տաղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
չ (→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:Tagharan1513.jpg|մինի|աջից|220px|«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, [[1513]] թ, Վենետիկ]]
Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։են<ref>Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000 թ</ref>։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է [[10-րդ դար]]ում՝ գլխավորապես [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է [[Ֆրիկ]]ի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են [[Հովհաննես Թլկուրանցի]]ն, [[Մկրտիչ Նաղաշ]]ը, [[Մինաս Թոխատեցի]]ն, [[Պետրոս Կապանցի]]ն, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են [[խազ]]երի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է [[XVII դար]]ի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են [[Առաքել Սյունեցի]]ն, [[Մաթեոս Դվուգաեցի]]ն, [[Գրիգոր Խլաթեցի]]ն, [[Առաքել Բաղիշեցի]]ն և այլք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է [[Վենետիկ]]ում [[1513]] թվականին։
 
== Տես նաև ==