«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պաշտոնական սահմանումներ: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (→‎Պաշտոնական սահմանումներ: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից։ Եվրոպայում ստրկությունն արգելված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին [[Եվրոպական կոնվենցիա]]յի կողմից։
 
Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք։ Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են [[Հին Հունաստան]]ը և [[Հռոմ]]ը, [[Հին Չինաստան]]ում ''սի'' հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից։ Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել [[ճորտ]]ին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ։տարբերություններ<ref>Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր [http://his.1september.ru/2006/15/4.htm Ստրուկ և ճորտ]</ref>։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել [[Բրազիլիա]]յում և [[ԱՄՆ]]-ում։ [[Հին Արևելք]]ում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ։ Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին։ Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ [[պետություն]]ները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների։ Օրինակ՝ [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Նացիստական Գերմանիա]]յում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը։
 
== Ստրկության էությունը և ստրուկի վիճակը ==