«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:San Remo Conference 1920.JPG|մինի|Սան Ռեմոյի կոնֆերանսի պատվիրակները 1920 թվականի ապրիլի 19-ին։]]
'''Սան Ռեմոյի կոնֆերանս''', [[Անտանտ|Անտանտի]]ի Գերագույն խորհրդի նիստը [[Սան Ռեմո|Սան Ռեմոյում]]յում ([[Իտալիա]]), որը տեղի է ունեցել ապրիլի 19-ից 26-ը [[1920]] թվականին։
 
Այն իրենից ներկայցնում է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]]ի ավարտին [[Կենտրոնական տերություններ|Կենտրոնական ուժերից]] յուրաքանչյուրի հետ Դաշնակիցների (Անտանտի) գերագույն խորհուրդի անցկացրած համագումարների և պայմանագրերի շարքի բաղկացուցիչ մասը։ Սան Ռեմոյի համագումարը հրավիրվեց [[Լոնդոնի համագումար (1920)|Լոնդոնի համագումարից]] (փետրվար 12-24, 1920 թ․) հետո և օգոստոսի 10-ին հանգեցրեց [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրին]]։
 
Մասնակցել են Անտանտի տերությունների դիվանագետները՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]]յի ([[Դեյվիդ Լլոյդ Ջորջ]]), [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]]յի ([[Ալեքսանդր Միլերան|Ալեկսանդր Միլերան]]), Իտալիայի ([[Ֆրանչեսկո Նիտտի]]) վարչապետները, [[Ճապոնիա|Ճապոնիայի]]յի ներկայացուցիչ [[Կեյշիրո Մազուին]]։ [[Բելգիա|Բելգիայի]]յի ([[Պոլ Հյումանս]]) և [[Հունաստան|Հունաստանի]]ի ([[Էլեֆթերիոս Վենիզելոս]]) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկան]] մասնակցում էր որպես դիտորդ։ [[Հայաստան|Հայաստանին]]ին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ [[Ավետիս Ահարոնյան|Ավետիս Ահարոնյանը]]ը և [[Ազգային պատվիրակություններ|Ազգային պատվիրակության]] նախագահ [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարը]]։
 
== Քննարկումներ ==
Սան Ռեմոյի համագումարում խորհրդակցություններ անցկացվեցին [[Թուրքիա|Թուրքիայի]]յի հետ հաշտության պայմանագրի և նրա հետ առնչվող [[Ազգերի լիգա|Ազգերի լիգայի]]յի մանդատների բաշխման, [[Գերմանիա|Գերմանիայի]]յի կողմից հաշտության պայմանագրի (տես [[Վերսալյան պայմանագիր|Վերսալի]] հաշտության պայմանագիր [[1919]] թ․) կատարման հարցերի և [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստանի]] հետ հարաբերությունների մասին<ref>{{Cite book|title=The Republic of Armenia, From London to Sèvres, February-August 1920|last=Hovannisian|first=Richard G.|publisher=University of Calfornia, Berkeley and Los Angeles|year=1996|isbn=|volume=3|location=|pages=71}}</ref>։
 
Քննարկումների շարքում էին [[Մոսուլ|Մոսուլի]]ի նավթի ճակատագիրը, Հայաստանի կարգավիճակի, մանդատի ու սահմանային խնդիրները և [[Պաղեստին|Պաղեստինում]]ում հրեական օջախի ստեղծումը (տես [[Իսրայել պետության ստեղծում]])։
 
== Հայկական հարցի մասին խորհրդակցություններ ==
Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վուդրո Վիլսոնին]]ին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում|Էրզրումի]]ի, [[Տրապիզոն|Տրապիզոնի]]ի, [[Վան|Վանի]]ի և [[Բիթլիս|Բիթլիսի]]ի վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։
 
Սույն կոնֆերանսի Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը՝ իր անմիջապես նախորդը հանդիսացող Լոնդոնինից գլխավորապես զանազանվում է այն հանգամանքով, որ Դաշնակիցները Սան Ռեմոյում փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից, և փորձեցին փոխանցել այդ բեռի գեթ մեկ մասը Ազգերի լիգային: Այդ ձեռնարկը, սակայն, անհաջողության մատնվեց, որովհետև վերջինիս կանոնադրությունը չեր թույլատրում նման պարտավորությունների, այդ թվում՝ նորաստեղծ պետությունների մանդատների ստանձնումը:  Դաշնակիցները դրա փոխարեն դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին` Հայաստանի մանդատատար դառնալու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման, նրան ծովային ելք, ռազմական ու տեխնիկական օգնություն, ինչպես նաև, ֆինանսական վարկեր ու երաշխիքներ ապահովելու հարցերում։ Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում (տես՝ [[Վիլսոնի իրավարար վճիռ]]):
 
Չնայած Լոնդոնի կոնֆերանսում Բաթումի հարցը սկսել էր շոշափվել, բայց Սան Ռեմոյում իսկ սկիզբ առավ Անտանտի երկրների և Հայաստանի (մինչ այդ արդեն միավորված) ազգային պատվիրակության միջև Հայաստանին դեպի Սև ծով ելք ապահովելու սցենարների մանրամասն քննարկումը։ Խորհրդակցություններին մաս կազմեցին հետևյալ առաջարկները՝ նախ [[Բաթում|Բաթումի]]ի շրջանը, ապա դրա փոխարեն, Բաթումի արևմուտքում գտնվող [[Լազիստան|Լազիստանը]]ը (Լազիկան) ամբողջությամբ, ավելի ուշ`նրանից մի փոքր հողաշերտ Հայաստանին կցել, դրանից հետո Բաթումը հռչակել ազատ նավահանգիստ ու Հայաստանին անվերապահ իրավունք տալ սեփական երկաթուղի կառուցել Կարսից դեպի Բաթում, և ի վերջո, Հայաստանին արտոնել այդ նավահանգստից ազատօրեն օգտվելու թույլտվություն։ Այնուամենայնիվ, Հայաստանի սևծովյան ելքի հեռանկարը իր հնարավոր բոլոր տարբերակներով ձախողվեց, ինչը պայմանավորված էր Անտանտի տերությունների, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի սուր հակասություններով, ինչպես նաև, այս բոլոր առաջարկների հանդեպ Վրաստանի ցուցաբերած խիստ ընդդիմության պատճառով։պատճառով<ref>{{Cite journal|last=Թորոսյան|first=Շիրակ|date=2016|title=1920թ. մայիսի 7-ի ռուս-վրացական դաշնագիրը եւ Բաթումի հանձնումը Վրաստանին|url=http://ysu.am/files/01S_Torosyan-1464256605-.pdf|journal=Բանբեր Երևանի Համալսարանի|volume=1 (19)|pages=էջ 3|doi=|pmid=|access-date=}}</ref> ։
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==
Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունից]]ից անջատված Պաղեստինի և [[Իրաք|Իրաքի]]ի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ [[Սիրիա|Սիրիայի]]յի մանդատները (վերջինիս սահմաններում 31 օգոստոս 1920 թվականին Ֆրանսիան հռչակեց Մեծ [[Լիբանան]] և այլ բաղկացուցիչ մասեր)։
 
Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի հիմքում։
 
Համաժողովը վերահաստատեց Հայաստանի անկախությունը, դիմելով ԱՄՆ-ին Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հարցով։ Կոնֆերանսը հաստատելով Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների Հայաստանի Հանրապետությանը պատկանելը՝ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին խնդրեց նաև իրավարար վճիռ արձակել Հայաստան-Թուրքիա վերջնական սահմանատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության, [[Վրաստան|Վրաստանի]]ի ու [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանի]] հետ սահմանների կապակցությամբ Համաժողովը պահպանեց այն սկզբունքը, թե Դաշնակիցները կորոշեն նշված սահմանները՝ եթե այդ երեք պետությունների միջև ինքնակամ համաձայնություն ձեռք չբերվի<ref>{{Cite web|url=http://allturkey.am/wp-content/uploads/2013/01/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%87-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8-%D5%8D%D5%A1%D5%B6-%D5%8C%D5%A5%D5%B4%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF.pdf|title=Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Սան Ռեմոյի համաժողովի ժամանակ|last=Պապյան|first=Արա|date=|website=|publisher=|pages=31-32|accessdate=}}</ref>։
 
Սան Ռեմոյի կոնֆերանսում կնքվեց նաև Անգլո-ֆրանսիական նավթային համաձայնագիր որով գլխավորաբար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը՝ մոտավորապես 4/1-ի հարաբերակցությամբ, շահաբաժինների մնացյալ 5 տոկոսը թողնելով հայազգի գործարար և բարեգործ [[Գալուստ Գյուլբենկյան|Գալուստ Գյուլբենկյանին]]։ին։ Ֆրանսիայի բաժնեմասի և նրան բաժին ընկած նավթի դեպի Միջերկրական ծով փոխադրելու բարենպաստ պայմանների երաշխավորման փոխարեն նախատեսում էր, որ Մոսուլի շրջանը ներառվի Իրաքի բրիտանական մանդատի մեջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books/about/The_Legal_Dimensions_of_Oil_and_Gas_in_I.html?id=LGvmOBBLUYwC&redir_esc=y|title=The Legal Dimensions of Oil and Gas in Iraq: Current Reality and Future Prospects|last=Zedalis|first=Rex J.|date=2009-09-14|publisher=Cambridge University Press|year=|isbn=9780521766616|location=|pages=264|language=en}}</ref><ref>{{Cite news|url=https://www.britannica.com/event/Conference-of-San-Remo|title=Conference of San Remo {{!}} Italy [1920]|newspaper=Encyclopedia Britannica|language=en|access-date=2017-11-25}}</ref><ref name=":0">{{Cite book|url=https://books.google.am/books?id=uyqepNdgUWkC&printsec=frontcover&dq=Historical+Dictionary+of+European+Imperialism&hl=hy&sa=X&ved=0ahUKEwjxxennx9nXAhURJlAKHd2hCtUQ6AEIIzAA#v=onepage&q=Historical%20Dictionary%20of%20European%20Imperialism&f=false|title=Historical Dictionary of European Imperialism|last=Olson|first=James Stuart|date=1991|publisher=Greenwood Publishing Group|year=|isbn=9780313262579|location=|pages=544|language=en}}</ref>։
 
Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և փոխհատուցման պայմանները՝ հրաժարվելով մեղմացուցիչ փոփոխություններ մտցնել նրանց մեջ։
 
Նաև ընդունվեց որոշում, որը նպաստեց Անտանտին Ռուսաստանի հետ առևտրի վերականգնման հարցում<ref name=":0" />: