«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (87.241.138.63 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Samo04 մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
չ (→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
[[Ներսես Ա Մեծ|Ներսես Ա Պարթև կաթողիկոսի]] մահից հետո, Պապը, [[Շահակ Ա Մանազկերտցի|Շահակ Ա Մանազկերտցուն]] արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։
 
Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։կյանքին<ref>Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան 1975:</ref>։
 
Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա [[Շապուհ Բ|Շապուհ II]]–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ [[Վաղես]]ը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է [[Տարսոն]] և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։սպանել<ref name="ReferenceA">Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:</ref><ref name="ReferenceB">Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.:</ref><ref name="archive.org">https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up</ref>։
 
== Գրականություն ==