«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5747442 խմբագրումը, որի հեղինակն է՝ Aro1999 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 25.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Ընտանի շունը''' կամ '''շունը''' (հոգնակի՝ շներ) [[շնազգի]]ների ընտանիքի կաթնասուն է։ Շունը [[գորշ գայլ]]ի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել [[սառցե դարաշրջան]]ում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերին[[պալեոլիթ]]յան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։տարի<ref>{{cite web|url=http://www.livescience.com/8405-dogs-dogs.html|author=Ռեմի Մելինա|title=Ինչպե՞ս են շները դարձել շուն (անգլ)}}</ref>։
 
Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ [[Հին Եգիպտոս]]ում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու [[մումիա|մումիֆիկացվում]]։<ref>{{cite web|url=http://www.emory.edu/EMORY_REPORT/stories/2011/11/soundbites_dwarves_dogs_ancient_egypt.html|title=Դվարֆները և շները հին Եգիպտոսում (անգլ)|author=Լեսլի Քինգ}}</ref>։
 
Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև [[համաշխարհային պատերազմ]]ներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թ. [[Պեկինի օլիմպիական խաղեր]]ի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։մատուցումը<ref>{{cite web|url=http://news.bbc.co.uk/2/hi/7501768.stm|publisher=[http://www.bbc.co.uk/news/ BBC]|title=Չինաստանն արգելում է շունը օլիմպական ճաշացանկում (անգլ)}}</ref>։
 
Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։փոխանցողներ<ref>{{cite web|url=http://www.wspa-international.org/wspaswork/dogs/strayanimals/|title=Թափառող կենդանիներ (անգլ)|publisher=ԿՊՀԸ (WSPA)|accessdate=07.06.12}}</ref>։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։միջև<ref>{{cite web|url=http://animals.nationalgeographic.com/animals/mammals/domestic-dog.html|publisher=National Geographic|title=Ընտանի շուն (անգլ)|accessdate=07.06.12}}</ref>։
 
== Պատմություն ==
Շների նախնիներն առաջացել են [[գայլեր]]ի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել՝ սկիզբ տալով շներին։ Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը։ Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց։ [[Յութա]]յում՝ Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, [[Պերու]]ում և [[Կոլումբիա]]յում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Լատինական Ամերիկա|Լատինական]] [[Ամերիկա]]ների շների նախնին ևս գորշ գայլն է [[Եվրասիա]]յում<ref>{{cite paper|url=http://www.sciencemag.org/content/298/5598/1613.full|title=Նոր Աշխարհի շների Հին ԱԱշխարհից ԴՆԹ-ի վկայություն|date=22 նոյեմբերի, 2002|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]}}</ref>։ Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում։տարում<ref>{{cite web|url=http://www.livescience.com/20480-dog-domestication-mystery.html|title=Ինչու՞ է շների ծագումը դեռ առեղծվածային|author=Վայն Փերրի|date=21 մայիս, 2012}}</ref>։
 
=== Ծագում ===
Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, [[Գենետիկա|գենետիկ հետազոտությունները]] ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ։առաջ<ref>{{cite paper|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]|url=http://www.sciencemag.org/content/276/5319/1687.full|title=Ընտանի շան բազմազան ու հնագույն ծագումը|date=13 հուլիսի, 1997}}</ref>։ 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը։վարկածը<ref name=savolaynen>{{cite paper|url=http://www.sciencemag.org/content/298/5598/1610.full|title=Ընտանի շների արևելաասիական ծագման գենետիկ վկայություն|accesdate=09.07.2012|date=22 նոյեմբերի, 2002|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]}}</ref>։ Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են [[Բելգիա]]յում՝ Գոյեի քարանձավում (Goyet)՝ ''31 700 տարի առաջ'',<ref>{{cite paper|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0305440308002380|title=Բրածո շներ ու գայլեր Բելգիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պալեոլիթյան վայրերից|publisher=Journal of Archaeological Science|date=Փետրվար, 2009|accessdate=09.07.2012}}</ref>, [[Սիբիր]]ում՝ Ռազբոյնիչյա քարանձավում՝ ''33 000 տարի առաջ'',<ref>{{cite paper|url=http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0022821|title=33 000 տարեկան առաջին շունը Սիբիրում՝ Ալթայի լեռներում|date=28 հուլիսի, 2011|accessdate=09.07.2012|publisher=Public Library of Science}}</ref> [[Ֆրանսիա]]յում՝ Շովեյի քարայրում (Chauvet)՝ երեխայի ու շնազգիի հետքեր ''26 000 տարի առաջ''։<ref>{{cite web|url=http://www.msnbc.msn.com/id/27240370/ns/technology_and_science-science/t/worlds-first-dog-lived-years-ago-ate-big/|title=Աշխարհում առաջին շունն ապրել է 31.7 հազար տարի առաջ|accessdate=09.07.2012}}</ref>։
 
[[Իսրայել]]ի հյուսիսում հայտնաբերվել են [[Նաթուֆյան մշակույթ|Նաթուֆյան ժամանակներում]] միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ՝ ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին։մասին<ref>{{cite paper|url=http://www.nature.com/nature/journal/v276/n5688/abs/276608a0.html|title=Իսրայելում 12 000 տարի առաջ շան ընտելացման վկայություն|date=07 դեկտեմբերի, 1978|publisher=[[Nature]]|accessdate=09.07.2012}}</ref>։ Դեռևս 1873-ին [[Շվեյցարիա]]յում՝ Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները ''14 100- 14 600 տարվա'' են։ Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում։<ref name=pang/>
 
Այսպես, ըստ արական [[Y քրոմոսոմ]]ի վերլուծության՝ ընտանի շունը ծագել է [[Չինաստան]]ի հարավ-արևելքում։արևելքում<ref name=savolaynen/> Նույն ուղղվածությամբ՝ միտոքոնդրիալ [[ԴՆԹ]]-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը՝ [[Յանցզի գետ]]ից հարավ, ժամանակը՝ մոտ 16 300 տարի սրանից առաջ։<ref name=pang>{{cite paper|url=http://mbe.oxfordjournals.org/content/26/12/2849.full|title=մԴՆԹ-ի տեղեկությունը նշում է շան ծագումը Յանցզի գետից հարավ՝ տարբեր գայլերից|date=1 սեպտեմբերի, 2009|accessdate=09.07.2012}}</ref>։ ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը [[նուկլեոտիդ]]ի մակարդակով [[Միջին Արևելք]]ի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում։տարբերակվում<ref>{{cite paper|url=http://www.nature.com/nature/journal/v464/n7290/full/nature08837.html|title=Գենոմային ՄՆՊ-երի և հապլոտիպերի վերլուծությունը բացահայտում է շան ընտելացման մեծ պատմություն|date=17 մարտի, 2010|accessdate=09.07.2012|publisher=[[Nature]]}}</ref>։ Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը։
 
== Ընդհանուր տեղեկություններ շների մասին ==
Տող 51.
== Կառուցվածքը և զգայարանները ==
Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը։ Ըստ գանգի ձևի՝ շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն)։ Կախված կազմվածքից՝ շները տարբեր նպատակներով են բուծվում։
Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Քթի, բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթը, որոնց վրա շատ գեղձեր կան, խոնավության բավարար քանակ են ապահովում։ Սա անհրաժեշտ է նաև շան հոտառական հատկությունը պահպանելու համար և նպաստում է այն բանին, որ շան քիթը միշտ խոնավ է ու սառը։սառը<ref>«Ինչու և ինչպես» Շներ։ Պետեր Տայխման</ref>։
Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտինքի տարածվելուց է գոյանում։ Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում։ Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը։ Այն 220 մլն բջիջ ունի, իսկ մարդունը՝ ընդամենը 5 մլն բջիջ։
Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը։ Շները հստակ տարբերում են ձայները և որոշում՝ ո՞ր կողմից են դրանք գալիս։ Այդ ժամանակ շները սրում և շարժում են ականջները։ Շները շատ բարձր հաճախականության ձայներ են ընկալում։ Վայրկյանում 20000 տատանում հաճախականության ձայները մարդը չի լսում. դա անդրաձայնն է։ Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 50000 տատանում հաճախականույան ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից