«Շահկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 69.
 
== Աշխարհագրական դիրքը ==
Շահկերտը կամ Շաղկերտը գտնվում է [[Երնջակ (գետ)|Երնջակ]] գետի աջափնյա բարձրադիր հարթություններից մեկի և շրջապատված է գեղեցիկ լեռներով ու բուսականությամբ հարուստ բլուրներով։ Գյուղը արևմուտքից շրջապատված է գեղեցկատես [[Երնջակ բերդ]]ով, հարավից՝ Մեղրածոր անվանվող լեռով, իսկ հյուսիսից այն պաշտպանվում է բարձրաբերձ լեռնագագաթների վրա ընկած անառիկ ամրոցով։ամրոցով<ref>Արգամ Այվազյան - Նախիջևանի վիմագրական ժառանգությունը Հատոր Դ էջ 112</ref>։
 
== Գյուղի հայկական բնակչությունը ==
Տող 84.
Պատերազմելու համար Հովհաննեսի գլխավորությամբ գյուղի տղամարդկանցից հավաքագրվում են 500 հոգի, ովքեր կարճ ժամանակահատվածում վարժեցվում են ու վերածվում մարտունակ բանակի։ Գյուղի հարակից բերդն ամրացվում է, լցվում պաշարներով։ Պղնձագործ գյուղացիների կողմից պատրաստվում են թնդանոթներ։ <br />
[[1750]] թվականին Հեյդար-Ղուլի խանը բանակ է դնում Շահերտի հարևանությամբ, սակայն միանգամից չի դիմում հարձակման ու փորձում է խորամանկել՝ իշխանին և նրա մերձավորներին հրավիրելով բանակցությունների։ Հովհաննես Խանդամիրյանը հրաժարվում է բանակցություններից, որից հետո միայն սկսվում են մարտական գործողությունները։ Հայաբնակ գյուղը մեծ հաջողությամբ պաշտպանվում էր՝ ոչ մի հույս չթողնելով պարսիկ խանին։ Հեյդար-Ղուլի խանի առաջարկությամբ նորից կողմերը նստում են բանակցությունների, որոնց պայմանները սակայն այդքան էլ չէին համապատասխանում հեռատես իշխան [[Հովհաննես Խանդամիրյան]]ի պահանջներին։ Զգալով, որ երկար ժամանակ չի կարող պարտադրել պարսկական կողմին հաշտության սեփական պայմանները ու խուսափելու համար ներքին երկպառակություններից, նա համաձայնվում է հպատակվել Հեյդար-Ղուլի խանին պայմանավոր, որ տեղի հայ ազգաբնակչությանը չի ենթարկելու ծանր հարկահանության։ Իր հերթին Հեյդար-Ղուլին պահանջում է, որպեսզի հավատարմության համար Խանդամիրյաններն ու Շահկերտի մյուս հայ ազնվական ընտանիքները բնակություն հաստատեն [[Նախիջևան քաղաք]]ում։ <br />
Երկար ժամանակ մերժելով հրավերները՝ Խանդամիրյանները և Աղամալյանները չէին գնում [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևան]], սակայն որոշ ժամանակ անց տեղի տալով հավաստիացումներին ու հորդորներին, մեկնում են Հեյդար-Ղուլի խանի մոտ, ով էլ խնջույքի ժամանակ թունավորում է բոլորին։ Շահկերտցիների մյուս գլխավորները, ովքեր չէին ընկել խանի ձեռքը, վախենալով միևնույն ճակատագրից, փախուստի են դիմում [[Կապան]]։ Նրանց հետ Շահկերտից փախուստի են դիմում նաև այլ հայ ընտանիքներ։ընտանիքներ<ref>Չամչյան - Գ, գլ. ԾԶ</ref>։
 
== Պատմամշակութային հուշարձաններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շահկերտ» էջից