«Ներքին աուդիտորների ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ներքին աուդիտորների ինստիտուտ''', միջազգային մասնագիտական միավորում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է [[ԱՄՆ]]-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Հիմնադրվել է 1941 թվականին։ Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:<ref>{{Cite web|url=https://na.theiia.org/about-us/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=Pages- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=na.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-15}}</ref>։
 
== Առաքելություն ==
Տող 10.
* շահագրգիռ կողմերին և օգտագործողներին տրամադրում և նրանց շրջանում տարածում են ներքին աուդիտի և վերահսկողության, ռիսկերի կառավարման ու ղեկավարման ոլորտներում դրա համապատասխան դերի վերաբերյալ գիտելիքներ, ուսումնասիրություններ և հետազոտական նյութեր,
* համապատասխան լսարաններին ապահովում են ներքին աուդիտի լավագույն մեթոդներով և կիրառական կրթությամբ,
* համախմբում են տարբեր երկրների ներքին աուդիտորներին՝ տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով:<ref>{{Cite web|url=https://global.theiia.org/about/about-the-iia/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=Pages - About The Institute of Internal Auditors|website=global.theiia.org|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>։
 
==Կառուցվածք ==
Տող 32.
# Մասնագիտական որակավորման խորհուրդ,
# Մասնագիտական պատասխանատվության և էթիկայի կոմիտե,
# Հանրային ոլորտի ղեկավար կոմիտե:<ref>{{Cite web|url=https://global.theiia.org/about/about-the-iia/Pages/International-Committees.aspx|title=Committees|website=global.theiia.org|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>։
 
== Պատմական ակնարկ ==
Պատմաբանների փաստմամբ ներքին աուդիտի արմատները նշմարվում են դեռևս մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակաշրջանում, երբ առևտրականները ստուգում էին շուկա բերված հացահատիկի մուտքերը: Մասնագիտության իրական զարգացումն ընթացել է 19-րդ և 20-րդ դարերում՝ կորպորատիվ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ: Ներքին աուդիտի նկատմամբ պահանջարկը հատկապես աճեց այն ընկերությունների վերահսկողական համակարգերում, որոնք գործունեություն էին իրականացնում մի շարք վայրերում և վարձում էին հազարավոր աշխատակիցների: Շատերը ներքին աուդիտի զարգացումն ասոցացնում են հենց Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման հետ:
 
1941 թվականը շրջադարձային էր: Վիկտոր Զ. Բրինկը հեղինակեց ներքին աուդիտի առաջին խոշոր գիրքը: Միևնույն ժամանակ Նյու Յորքում գործող Հյուսիսամերիկյան ընկերության ներքին աուդիտոր Ջոն Բ. Թերսթոնը մտադրվել էր ներքին աուդիտորների համար հատուկ կազմակերպություն հիմնել: Նա և Ռոբերտ Բ. Միլնը միասին աշխատել էին ներքին աուդիտի ենթահանձնաժողովում, որը ստեղծվել էր Էդիսոնի էլեկտրական ինստիտուտի և Ամերիկյան գազային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ: Նրանք եկան այն եզրահանգմանը, որ ներքին աուդիտը զարգացման և ճանաչման համապատասխան մակարդակի հասցնելու համար լավագույն տարբերակը ներքին աուդիտորների անկախ կազմակերպության ստեղծումը կլինի: Երբ Բրինկի գիրքը գրավեց Թերսթոնի ուշադրությունը, 3 մասնագետներով համախմբվեցին և հասկացան, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն ներքին աուդիտի դերի բարձրացման հարցում:
 
Որպես կազմակերպչական կոմիտե՝ Բրինկը, Միլնը և Թերսթոնը փոքրիկ խումբ ձևավորեցին Միացյալ Նահանգների գործող ներքին աուդիտորներից, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել ներքին աուդիտորների ազգային, և ինչու ոչ միջազգային կազմակերպության ստեղծման ուղղությամբ:
 
Ներքին աուդիտորների ինստիտուտի գրանցման վկայագիրը տրվեց 1941 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ ամենամյա առաջին նիստը կայացավ դեկտեմբերի 9-ին: Մինչև առաջին նիստը ինստիտուտն արդեն ուներ 24 որակավորված անդամ: Ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ ընտրվեց Թերսթոնը:
 
Անդամակցությունների թիվը սկսեց շատ արագ աճել: Առաջին տարվա վերջում անդամների թիվը 24-ից հասավ 104-ի, իսկ 5 տարի հետո՝ 1018-ի: Մինչև 1957 թվականը անդամների թիվը հասավ 3700-ի, որի 20%-ը բաժին էր ընկնում ԱՄՆ-ից դուրս գտնվող շրջաններին:
 
Այժմ՝ հիմնադրումից 70 տարի անց, Ներքին աուդիտորների ինստիտուտը դինամիկ զարգացող գլոբալ կազմակերպություն է, որն ունի ավելի քան 185,000 անդամներ աշխարհի տարբեր երկրներից: Ինստիտուտի նման մասշտաբներով զարգացումը արդյունք է անձնուրաց կամավորության, մասնագիտական նվիրվածության և ներքին աուդիտը ճանաչված մասնագիտություն դարձնելու ու զարգացնելու ցանկություն ունեցող մարդկանց ձգտման և ջանասեր աշխատանքի:<ref>{{Cite web|url=https://global.theiia.org/about/about-the-iia/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=The Institute of Internal Auditors