1 013 464
edits
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ) |
|||
'''Նետ ու աղեղ''', հնագույն հեռահար զենք։
Գործածվել է [[Որսորդություն|որսորդության]] և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի [[Ավստրալիա]]յի ու [[Միկրոնեզիա]]յի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ., որոշ ժողովուրդները՝ մինչև XX դ.
Հասարակ [[Աղեղ (զենք)|աղեղը]] բաղկացած է փայտյա ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրը սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Միջին դարերում նետն ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։
|