«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նեյրոն''' կամ նյարդաբջիջ՝ ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի նյարդային համակարգը ձևավորող հիմնական բջիջն է։է<ref>"Neuron". Encyclopedia Britannica, Online, 05.10.15 http://www.britannica.com/science/neuron</ref>։
<br />
== Նկարագրություն ==
Տող 7.
[[Պատկեր:Complete neuron cell diagram en.svg|thumb|Նեյրոնի բաղկացուցիչ մասերը]]
 
Աքսոնը երկար ելուստ է, որի միջոցով բջիջն ազդանշաններ է ուղարկում նյարդավորվող բջիջներին։ Այն սկիզբ է առնում մարմնի ''աքսոնային բլրակ (axon hillock)'' կոչվող հատվածից։ Աքսոնները երբեմն ճյուղավորվում են՝ ազդանշանը մի քանի ուղղությամբ փոխանցելու համար։ Աքսոնի վերջնամասում գտնվում են միջնորդանյութեր պարունակող բշտերը։ Նյարդային ազդակի փոխանցման հետևանքով միջնորդանյութերն արտազատվում են դեպի [[սինապս]]ային խոռոչ և միանում հետսինապսային բջջի ընկալիչներին՝ իրականացնելով միջբջջային հաղորդակցությունը։ Աքսոնները հիմնականում պատված են [[միելին]]ի մեկուսիչ շերտով՝ արագ և արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար։ Միելինի շերտի շնորհիվ էլեկտրական ազդակն ավելի արագ և արդյունավետ է փոխանցվում։ Աքսոնները կարող են ազդանշաններ ուղարկել 0.1 մմ-3 մ-ի հասնող տարածությունների վրա։վրա<ref name="KandelEric R 2000">KandelEric R./Schwartz, James H./ Jessell, Thomas M. (2000): Principles of Neural Science, 21-25</ref>։ <br />
[[Պատկեր:Smi32neuron.jpg|thumb|[[Բրգաձև նեյրոն]]ներ [[գլխուղեղի կեղև]]ում]]
Նեյրոնի դենդրիտների թիվը կարող է հասնել 20-ի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մեկ կամ ավելի ճյուղավորում։ [[Դենդրիտային փշիկ]]ները կարևոր դեր են խաղում այլ նեյրոններից եկող ազդանշանների ընդունման և սինապսային կապի կարգավորման գործում։ Այսպիսով դենդրիտների ընդհանուր մակերեսի հիման վրա կարելի է կարծիք կազմել, թե ինչ քանակությամբ ազդանշաններ է ստանում տվյալ նեյրոնը։նեյրոնը<ref>Kolb, B./Whishaw, Ian W.: An Introduction to Brain and Behavior, Third Edition, Worth Publishers, New York., 73.</ref>։
 
== Դասակարգում ==
Տող 15.
=== Դասակարգում ըստ նեյրիտների ===
 
Ըստ նեյրիտների թվի նեյրոնները լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։բազմաբևեռ<ref name="Bear 2007">Bear, Mark F/ Barry W. Conners/ Michael A.Paradiso (2007): Neuroscience: exploring the brain, 45-46</ref>։
* Միաբևեռ նեյրոնները պարզագույն նեյրոններն են, որոնք հանդիպում են անողնաշարավորների նյարդային համակարգում։ Ողնաշարավորների մոտ հանդիպում են միայն [[ինքնավար նյարդային համակարգ]]ում: Միաբևեռ նեյրոնները սեգմենտավորված են, ընդ որում, սեգմենտներից մեկը կատարում է աքսոնի, իսկ մյուսը՝ դենդրիտի գործառույթ։
* Գոյություն ունեն նաև ''կեղծ միաբևեռ նեյրոններ:'' Սրանց մարմնից դուրս է գալիս մեկ ոտիկ, որը T-աձև բաժանվում է երկու ճյուղի։ Զգացող նեյրոնները մեծամասամբ ներկայացված են կեղծ միաբևեռ նեյրոններով և սրանց միջոցով ընկալիչներից ազդակները հաղորդվում են ԿՆՀ-ի տարբեր բաժիններ։
Տող 46.
* Նույնացման նեյրոններ, որոնք ճանաչում են ծանոթ գրգռիչները։
* Որոնման վարքի նեյրոններ, որոնք ակտիվանում են միայն կողմնորոշվող-հետազոտական [[վարք]]ի դեպքում։
* Միջավայրի կամ տեղանքի նեյրոններ, որոնք ակտիվանում են փորձարարական տարածության մեջ որոշակի դիրքի դեպքում։դեպքում<ref>Գրիգորյան Վ.Հ. -Հոգեֆիզիոլոգիա.- Եր.: Երևանի համալսարան հրատ., 2007, էջ 14-15:</ref>։
== Պատմական ակնարկ ==
Նեյրոն տերմինը ներմուծվել է 1891 թ. Վիլհեմ Վալդեյերի կողմից։ [[Կամիլո Գոլջի]]ի հայտնաբերած ներկի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ նյարդաբջիջների ավելի հստակ պատկերներ։ Գոլջին ինքը կարծում էր, որ նեյրոնները ֆունկցիոնալ առումով ինքնուրույն դեր չունեն, և նյարդային հյուսվածքը բարդ և խճճված համակարգ է։ Իսպանացի գիտնական [[Սանտյագո Ռամոն ի Կախալ|Ռամոն Կախալը]], օգտագործելով Գոլջիի հայտնաբերած տեխնիկան, հանգում է այն եզրակացությանը, որ նեյրոնները և անատոմիական, և ֆունկցիոնալ տեսակետից առանձին միավորներ են։ Կախալը պնդում էր, որ նեյրոններն իրականում միմյանց մանրաթելերի միջոցով չեն կապված, այլ ունեն հաղորդակցման հատուկ միջոցներ։ [[Չարլզ Սկոտ Շերինգթոն]]ը հետագայում այդ կապերը կնքեց սինապս անվանմամբ։ 1950 թ. [[Էլեկտրոնային մանրադիտակ]]ի հայտնաբերմամբ վերջնականապես հաստատվեց Կախալի տեսակետը։ Չնայած իրենց հայացքների տարբերությանը՝ 1906 թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ շնորհվեց բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում։բնագավառում<ref>Bentivoglio, Marina: Life and Discoveries of Camillo Golgi, http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1906/golgi-article.html, 06.10.15</ref>։
 
== Նյարդային հաղորդակցություն ==
Նեյրոնները միմյանց հետ հաղորդակցվում են [[սինապս]]ների միջոցով։ Չնայած աքսոնով փոխանցվող նյարդային ազդակը միշտ նույն բնույթն է կրում՝ ազդանշանների բնույթը տարբերվում է՝ կախված բջջի միջնորդանյութից։ Հետսինապսային բջջին միացած միջնորդանյութը կամ դրդում, կամ արգելակում է վերջինիս գործունեությունը, ընդ որում դրդումն կամ արգելակումն իրականացնելու համար բազմակի ազդակներ են հարկավոր։
== Նեյրոնների զարգացումը ==
Նեյրոնների և [[Նեյրոգլիա|գլիալ բջիջների]] զարգացումը սկսվում է [[ցողունային բջիջներ]]ից: Ցողունային բջիջները ինքնավերականգնման մեծ ներուժ ունեն։ Հասուն մարդու ցողունային բջիջները բաժանվելով մեռնում են՝ հաստատուն պահելով վերջիններիս ընդհանուր թիվն ուղեղում։ Ցողունային բջիջներց հետագայում զարգանում են մասնագիտացված բջիջներ՝ նեյրոններ և գլիալ բջիջներ։բջիջներ<ref>Kolb, Bryan(2009): Fundamentals of human neuropsychology, 6. ed., 2. print, 57.</ref>։ Մինչև նախորդ դարի 80-ական թվականները համարվում էր, որ նեյրոնների ստեղծումը հիմնականում կատարվում է ներարգանդային շրջանում և ավարտվում վաղ հասակում։ Հետագայում պարզ դարձավ, որ ուղեղի որոշ հատվածներում, ինչպես օրինակ հիպոկամպի Gyrus dentatus կոչվող հատվածում կամ ուղեղի հոտառական շրջաններում, նոր նեյրոնների առաջացում հնարավոր է նաև հասուն տարիքում։ Այս թեմային ուղղված հետազոտությունները չափազանց կարևոր են, քանի որ ուղեղի վնասվածքների դեպքում հեռանկար է ստեղծում վերջինիս գործառույթները վերականգնելու։
== Նյարդային կոդավորում ==
Նյարդային համակարգի և այդ համակարգը կազմող նեյրոնների աշխատանքից են կախված մեր ընկալումը, մտածողությունը և առհասարակ նորմալ գործունեությունը։ Սակայն ի՞նչ եղանակով են նեյրոնները կոդավորում մեզ շրջապատող աշխարհը։ Այս հարցը հիմնականում կարելի է դիտարկել երկու մոտեցմամբ։ Համաձայն հատուկ կոդավորման գաղափարի՝ յուրաքանչյուր նեյրոն արձագանքում է շրջապատի կոնկրետ առարկայի և վերջինիս մասին տեղեկատվությունը վերածում էլեկտրական կոդի։ 2005 թ. կատարված մի փորձարկում ցույց է տվել, որ որոշ նեյրոններ իսկապես ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ փորձարկվողները այս կամ այն առարկայի կամ մարդու նկարն են դիտում։ Նեյրոնները արձագանքում են ցուցադրվող նկարներից միայն մեկին, իսկ մյուսների ժամանակ գտնվում են հանգիստ վիճակում։վիճակում<ref>Quiroga, R. Q., Reddy, L., Kreiman, G., Koch, C., & Fried, I. (2005). Invariant visual representation by single neurons in the human brain. Nature, 435, 1102–1107</ref>։ Այսպիսի նեյրոնները հեգնանքով անվանվել են «տատիկի նեյրոններ» (grandmother cells), քանի որ նույն տրամաբանությանը հետևելու դեպքում պետք է ունենանք նաև «տատիկի նեյրոն», որը կարձագանքի միայն այն ժամանակ, երբ տատիկի պատկերը հայտնվի մեր ցանցաթաղանթին։ Իրականում փորձարկումն անցկացրած գիտնականները համոզմունք չեն արտահայտում, որ նեյրոնները հենց այսպիսի կոդավորում են կիրառում։ Այս դեպքում համակարգը շատ փխրուն կլիներ, քանի որ մեկ նեյրոնի վնասման դեպքում անդարձ կկորեր վերջինիս պահպանած տեղեկատվությունը։ Քանի որ հնարավոր չէ արձանագրել բոլոր նեյրոնների առանձին ակտիվությունը, չի կարելի հաստատապես պնդել, որ ուրիշ նեյրոններ ևս չէին արձագանքի տվյալ առարկային։<br />
Համաձայն բաշխված կոդավորման սկզբունքի՝ մեր ընկալումների նյարդային կոդավորումն իրականացվում է մասնագիտացված նեյրոնների մի ամբողջ խմբի կողմից։ Ավելին, տեսականորեն այդ խումբը պետք է պարունակի մեկից ավելի, բայց հնարավորինս քիչ թվով նեյրոններ։նեյրոններ<ref>Goldstein, E. Bruce (2010): Sensation and perception, 8. ed., internat. ed., 36-38.</ref><ref>Quiroga, R. Q., Reddy, L., Kreiman, G., Koch, C., & Fried, I. (2008). Sparse but not “grandmother-cell” coding in the medial temporal lobe. Trends in Cognitive Sciences, 12, 87–91.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից