«Միջատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Միջատները''' ({{lang-lat|''Insécta''}}), [[Անողնաշարավորներ|անողնաշարավոր]] [[հոդվածոտանիներ|հոդվածոտանի]] կենդանիների [[Դաս (կենսաբանություն)|դաս]] է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները [[հազարոտնուկ]]ների հետ միասին պատկանում են [[տրախեաշունչների ենթատիպ|տրախեաշունչների ենթատիպ]]ին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «''insecte''», լատիներեն՝ ''insectum'', միջին հունարեն՝ ''ἔντομον'' բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։
Միջատների մարմինը պատված է [[խիտին]]ացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին<!-- <ref name="Лер"/> -->։
Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է [[սաղմ]]նային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ [[մետամորֆոզ]]ով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, [[թրթուր]], [[իմագո]]՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, [[հարսնյակ]] և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը<!-- <ref name="ББ"/> -->։
Տող 12.
[[Պատկեր:Все отряды насекомых Личинки v2.0.png|աջից|thumb|Միջատների բոլոր կարգերը։Թրթուրներ։]]
 
Լատինական անվանումը՝ {{btname|'''Insecta'''|([[Լիննեյ, Կառլ|Linnaeus]], 1758)}} ունի [[Կառլ Լիննեյ]]ի ֆորմալ հեղինակային իրավունքը։ Միջազգային կենդանաբանական անվանակարգի, համաձայն, լիննեյան «ԲՆության համակարգի» 10-րդ հրատարկության լույս ընծայման տարեթվին (1758) է տրվում կենդանաբանական [[տաքսոն]]ների բոլոր անվանումների առաջնահերթությունը։ Տեսակների, ցեղերի, ընտանիքների և դրանց մեջ ընկած միջանկյալ կիրառելի տիպական անվանումների համար գործում են կենդանաբանական անվանակարի (նոմենկլատուրայի) Միջազգային կոդեքսի կանոնները, սակայն, այնպիսի ոչ տիպիկ անվանումների համար ինչպիսին է ''Insecta''-ն, դրանք չեն տարածվում։ ։ Արդյունքում, գիտական գրականության մեջ գործածում էին «Insecta» տերմինը ամենատարբեր տաքսոնների համար։ Ի սկզբանե, [[Արիստոտել]]ի ժամանակներից սկսած, այդ անվանումը վերաբերում էր ցամաքային [[հոդվածոտանիներին (վեցոտանիներին, [[սարդ|սարդակերպ]]երինակերպերին և այլոց), բայց ոչ [[խեցգետնակերպեր|խեցգետնակերպ]]երին։ Լիննեյը խեցգետնակերպերին տեղակայեց ''Insecta'' դասի մեջ, այնպես որ, ըստ Լիննեյի, ''Insecta''-ն մոտավորապես համապատասխանում է ներկայիս ''Arthropoda'' (հոդվածոտանիներ)<!-- <ref name="Клюге"/> --> տաքսոնին։ [[Ժան Բատիստ Լամարկ]]ը «Insecta» դասի մեջ էր տեղակայում միայն թևավոր միջատներին, այն էլ ոչ բոլորին։ Այլ հեղինակներ գործածում էին «Insecta» անվանումը այս կամ այն իմաստներով, որոնք միջանկյալ դիրք էին գրավում լիննեյան և լամարկյան ընկալումների միջև։ Առավել ավանդական է հանդիսանում «Insecta» ([[Վիլյամ Էլֆորդ Լիչ]], 1815) անվանման գործածումը՝ «վեցոտոնիներ» իմաստով։
==Տեսակների թիվ ==
2013 թվականի դրությամբ, գիտնականների կողմից նկարագրվել է միջատների 1070781 [[տեսակ]], ներառյալ 17203 բրածո տեսակներ։ Տեսակների իրական թվաքանակը գնահատվում է 2 մլն-ից մինչև 8 մլն ընկած միջակայքում։ Յուրաքանչյուր տարի նկարագրվում է գիտության համար նոր միջատների 7000-7500 տեսակ։ Միջատների ժամանակակից և անհետացած չորս տասնյակ կարգերից առանձնանում են 5 խոշորագույն կարգերը՝ կարծրաթևավորները ([[բզեզներ|բզեզ]]ներ) (392 415 տեսակ), [[երկթևանի|երկթևանիները]]ները (160 591 տեսակ), [[թիթեռներ|թեփուկաթևավոր]]ներ<nowiki/>ը (158 570 տեսակ), [[թաղանթաթևավորներ|թաղանթաթևավորները]]ը (155 517 տեսակ) և [[կիսակարծրաթևավորներ|կիսակարծրաթևավորները]]ը (104 165 տեսակ)։ Միջատները խիստ բազմազան են, և դրանց մեծամասնությունը վատ է ուսումնասիրված, ուստի անչափ դժվար է տալ գոյություն ունեցող տեսակների թվաքանակի ճշգրիտ գնահատականը։ Նկարագրված տեսակներից մի քանիսը հայտնի են ընդամենը մի վայրում հայտնաբերված գտածոների, կամ նույնիսկ մեկ նմուշի շնորհիվ։
 
== Մարմնի կառուցվածք ==
Տող 26.
 
Փորիկն ունի տասնմեկ հատված, չնայած, միջատների որոշ տեսակների մոտ հատվածները կարող են լինել միացված և ավելի մեծացված չափսերով։ Որովայնում են գտնվում մարսողական համակարգը և բազմացման օրգանները։
Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և [[սարդեր]]ի), միջատների մարմինը ևս պատված է [[խիտին]]ե ծածկույթով, որին ասում են արտաքին կմախք։կմախք<ref>{{cite web | title=O. Orkin Insect zoo | url=http://insectzoo.msstate.edu/Students/basic.structure.html | work= | publisher= The University of Nebraska Department of Entomology | date= | accessdate=2009 թ․ մայիսի 3}}</ref>։ Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից։ Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ [[Անապատ (աշխարհագրություն)|անապատներում]] ու [[լեռ]]ներում։ Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները։ Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ։ Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ։ Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել։ Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից։ Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել։
=== Թևեր ===
Սովորական դեպքերում միջատների թևերը երկու զույգ են՝ առջևի և ետևի։ Ամրացված են կրծքամասին։ Կազմված են խիտ ցանց ստեղծող ամուր ջղերի վրա ամրացված բարակ թևաթաղանթից։ Միջատների որոշ կարգերի թևերը կրել են փոփոխություններ՝ հատուկ գործողություններ կատարելու համար։ Թեփուկաթևավորների և թաղանթաթևավորների մոտ ետևի թևերը տարբերվում են առջևիններից իրենց չափսերով։
Տող 64.
[[Պատկեր:Stridulating Green Bush-Crickets.ogv|մինի|ձախից|Մորեխի ձայներ արձակելու գործողությունները։]]
[[Պատկեր:Cicadas in Greece.ogg|մինի|ձախից|Ցիկադի երգելը։]]
Միջատները եղել են ձայներ հանող առաջին օրգանիզմները։ Նրանք դա անում են հիմնականում վերջավորությունների մեխանիկական գործողություններով։ Ցիկադներն արձակում են ամենաուժեղ ձայներն այն հատուկ ձևափոխությունների միջոցով, որոնք կրել են իրենց իրենց մարմինն ու մկանային համակարգը։ Աֆրիկյան ''Brevisana brevis'' ցիկադի արձակած ձայնը չափվել է մինչև 106.7 դեցիբել ուժգնության 50 սմ հեռավորության վրա։վրա<ref name="walker">Walker, T.J., ed. 2001. [http://entnemdept.ifas.ufl.edu/walker/ufbir/index.shtml University of Florida Book of Insect Records], 2001.</ref>։
 
=== Հոտառություն ===
Տող 73.
 
== Հետաքրքիր փաստ ==
Մարդը տարեկան ուտում է միջինը մոտ 500 գրամ միջատ, հիմնականում այլ սննդի հետ միասին:<ref>{{Cite news|url=https://davitshahinyan13.wordpress.com/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80/|title=Հետաքրքիր|date=2014-01-24|newspaper=Դավիթ Շահինյանի բլոգ|language=ru-RU|access-date=2018-06-22}}</ref>։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջատներ» էջից