«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Ադմինների պասիվություն ==
 
Ողջույն հարգելի համայնք։ Հավանաբար դուք էլ եք նկատել, որ ունենք պասիվ ադմիններ։ Ուզում եմ քննարկենք միասին և հասկանանք որքանո՞վ է նպատակահարմար ունենալ նման ակտիվությամբ ադմիններ։ Էստեղ անձերի դեմ բան չկա իհարկե, պարզապես եթե չեն օգտագործում իրենց տված լիազորությունները, ինչու շարունակեն մնալ ադմին։ Խոսքը գնում է մոտ 40%-ի մասին։ Կարծում եմ [[Մասնակից:Azniv Stepanian|Azniv Stepanian]]-ը դեմ էլ չի լինի, քանզի արդեն ունենք առանձին նախագիծ (hyw), որտեղ նա ադմին է։ [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]]-ի ադմինության թեկնածությանը կողմ եմ քվեարկել, հիմա էլ համոզված եմ, որ լավ ադմին կլինի, սակայն հավանաբար զբաղվածության պատճառով պասիվ է նախագծում։ Էլ ավելի պասիվ է [[Մասնակից:Xelgen|Xelgen]] ադմինը։ Իհարկե կարող եմ ներկայացնել վիճակագրությունը, սակայն համոզված եմ, որ նշածս ադմիններն իրենց ակտիվ չեն էլ համարում։ Նույն պասիվությունն է նաև [[Մասնակից:Nimeru23|Nimeru23]]-ի մոտ, որն այդ լիազորություններն օգտագործում է ամիսը մի քանի հոդված առանց վերահղում տեղափոխելու համար։ Թե զբաղվածությունը և մոտիվացիան հետագայում փոխվի, ոչ մի խնդիր չկա նոր հայտ ներկայացնելու, պարզապես այս պահին թարմացումը լավ կլիներ։ Քննարկումներում էլ վերջիններս ակտիվ չեն, երբեմն տպավորություն է, որ ստիպված են կարծիք գրում, քանի որ [[Մասնակից:GeoO|GeoO]]-ն մյուս ադմինների կարծիքը լսելու ցանկություն է հայտնում։ Լավ կլիներ, որ նոր ադմինների հայտեր էլ լինեին։ Իհարկե սրանով չեմ պահանջում նրանց լիազորությունների դադարեցում, սա պարզապես քննարկման առաջարկ է։ Թե համայնքը և ադմիններն այլ կարծիք ունեն, խնդիր չեմ տեսնում։ Սակայն չեմ էլ ընդունում «ում են խանգարում» մոտեցումը։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 22:36, 3 Հունիսի 2019 (UTC)
:Բարև [[User:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ջան։ Շնորհակալություն քննարկման համար։ Մենք նման կանոնակարգ ունենք ([[Վիքիպեդիա:Ադմինիստրատոր#Ինչ_է_նշանակում_դառնալ_ադմին]]), որը առվազն վերջին վեց ամսում ակտիվություն է պահանջում։ Ամեն դեպքում, սա գրվել է «նոյի թվին» և նոր քննարկման կարիք ունի։ Ես անձամբ դեմ եմ պասիվության նման խիստ պահանջներին, բայց նշեմ, որ նման նախադեպ արդեն ունեցել ենք [[Վիքիպեդիա:Ադմինիստրատորի_իրավունքների_դիմումներ/2015/Chaojoker|Chaojoker]] մասնակցի դեպքում, երբ մասնակիցների 85%-ը կողմ էին դրոշակի հեռացմանը: Ես հավանաբար մինչև թոշակի գնալը էլ նախկին ակտիվությամբ չեմ լինի Վիքիպեդիայում :D, հետևաբար «չեմ նեղանա» եթե որոշեք դրոշակից զրկել, բայց չեմ էլ ուզի (ու մյուս ադմինների դեպքում դեմ կքվեարկեմ ։Դ)։ Որովհետև պասիվ (պասիվ, ոչ թե թոշակի գնացած ։Ճ) ադմին ունենալը ոչ մի վնաս չի տալիս, բայց մեծ օգուտ էլ չի տալիս (չնայած երբեմն կարող է օգուտ տալ)։ Ես ավելի շատ կուզեի նոր ադմինի թեկնածուներ տեսել, որը բնականաբար ավելի մեծ օգուտ կտա։ Եթե քննարկման մասնակիցներին վիճակագրությունը կհետաքրքրի, այն կարող եք գտնել [https://xtools.wmflabs.org/adminstats/hy.wikipedia.org այստեղ]։ Միանգամից ասեմ, որ ես գործողություններով առաջին տեղում եմ զուտ որովհետև արևմտահայերեն հոդվածները ես եմ ջնջել, այսինքն այդտեղ իրական ակտիվություն չկա ։Ճ։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 01:14, 4 Հունիսի 2019 (UTC)
:Բայց Ազնիվի ու Արմանի դեպքում պետք է առանձին քննարկել, որովհետև Արմանը իր մասնակցային էջում գրել է Վիքիպեդիան լքելու մասին, իսկ Ազնիվը ընտրվել էր որպես Արևմտահայերեն Վիքիպեդիայի ադմին։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 01:18, 4 Հունիսի 2019 (UTC)
::Յարգելի համայնք, երբեք խնդիր չունիմ եւ արդէն շուտով պիտի հրաժարէի այս հարթակէն ներս ինծի տրուած լիազօրութենէն։ Այդ առաջարկը ներկայացուեցաւ երբ արեւմտահայերէն յօդուածները կը խմբագրուէին նոյն բաժանմունքին մէջ։ Այժմ ես այդ լիազօրութիւնը ունիմ Արեւմտահայերէն Ուիքիփետիային մէջ, հետեւաբար բարձրացուած քննարկումը՝ ինծի ուղղուած, շատ տրամաբանական է եւ տեղին։ Շուտով կը դիմեմ հրաժարականս։ Շնորհակալութիւն կը յայտնեմ բոլորին ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար--[[Մասնակից:Azniv Stepanian|Azniv Stepanian]] ([[Մասնակցի քննարկում:Azniv Stepanian|քննարկում]]) 09:07, 4 Հունիսի 2019 (UTC)
15 736

edits