«Հունգարական հեղափոխություն (1956)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 27.
==Խորհրդային զորքի ներխուժումը==
[[Պատկեր:1956 emlékmű Mélykút.jpg|մինի|Հունգարիայի հեղափոխության հուշարձանը]]
Հեղափոխությունը ճնշելու նպատակով, Հունգարիայում էին տեղակայվել խորհրդային 8-րդ տանկային դիվիզիան՝ գեներալ-լեյտենանտ [[Համազասպ Բաբաջանյան]]ի հրամանատարությամբ, և 38-րդ բանակը՝ գեներալ-լեյտենանտ Հաջի-Ումար Մամսուրովի հրամանատարությամբ:<ref>{{Cite book| last = Schmidl | first = Erwin |author2=Ritter, László | title = The Hungarian Revolution 1956 (Elite) | publisher = Osprey Publishing |date=November 2006 | isbn = 1-84603-079-X |page=54 }}</ref>։ 1956 Նոյեմբերի 3-ի ժամը 21: 30-ին, խորհրդային բանակը ամբողջությամբ շրջապատեց Բուդապեշտը: <ref name="UN report 5C p196">UN General Assembly ''Special Committee on the Problem of Hungary'' (1957) {{cite web|url= http://mek.oszk.hu/01200/01274/01274.pdf |title=Chapter V.C, para 196 (pp. 60–61) }}&nbsp;{{small|(1.47&nbsp;MB)}}</ref>։ Նոյեմբերի 4-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր։ Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում։ Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են [[Դանուբ]] գետը։ [[Նոյեմբերի 7]]-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է [[Բուդապեշտ]]: Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում [[Մոսկվա]]:
 
==Կորուստներն ու բռնաճնշումները==
«Վիխր» գործողության ժամանակ զոհվում է 3.000 հունգարացի ապստամբ, 700 սովետական զինվոր, վիրավորվում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Հեղափոխությունը ճնշելուց հետո ձերբակալվում է 15.000 մարդ, որից 280-ը մահապատժի է դատապարտվում։ Հետապնդումից խուսափելու համար ավելի քան 200.000 մարդ արտագաղթում է երկրից։ [[1958]] թ. [[հունիսի 9]]-ին սկսվում է Իմրե Նաձի և նրա համախոհների դատավարությունը։ Իմրե Նաձին մեղադրում են պետական դավաճանության մեջ և [[հունիսի 15]]-ին մահապատժի դատապարտում։ Պատիժը կիրառվում է հաջորդ օրը։
 
Հունգարիայի ներկայիս Սահմանադրության մեջ գրված է. «Մեր ներկայիս ազատությունը ծաղկել է 1956 թվականի հեղափոխությունից»:<ref>[http://nemzetikonyvtar.kormany.hu/download/c/00/50000/%C3%B6rm%C3%A9ny-magyar_nyomda.pdf Հունգարիայի սահմանադրությունը]</ref>։
==Ծանոթագրություններ==
{{ծանցանկ}}