«Կիլիկիայի հայկական թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 76.
=== Կիլիկյան Հայաստանն ու Մամլուքները (1281-1295 թթ.) ===
[[Լևոն Գ]]-ին հաջորդեց որդին՝ [[Հեթում Բ]]-ն, ով կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։
[[1281]] թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ [[1285]] թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց [[Հռոմի Պապ]]ի արգելքը՝ առևտուր անել [[Եգիպտոս]]ի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան [[Հայաստան]]ից:<ref>{{cite book | last = Luisetto | first = Frédéric | title=Arméniens et autres Chrétiens d'Orient sous la domination mongole | year = 2007 | publisher = Geuthner | pages = 128–129 | isbn = 9782705337919}}</ref>։ Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը [[Մերձավոր Արևելք]]ում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ [[Հռոմկլա]]ն, գերի վերցրեց [[Ստեփանոս Դ Հռոմկլայեցի]] [[կաթողիկոս]]ին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի [[Սիս]]: Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, [[Մարաշ]] և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։
 
=== Արշավանքները մոնղոլների հետ (1299-1303 թթ.) ===
[[Պատկեր:GhazanAndKingOfArmenia1303.JPG|մինի|ձախից|Ղազան խանը խնդրում է [[Հեթում Բ]] արքային օգնել իրեն [[1303]] թ-ի [[Դամասկոս]]յան արշավանքին:<ref>{{cite book | last = Mutafian | first = Claude | title = Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle | series = UCLA Armenian History and Culture Series | publisher = CNRS Editions | year = 2002 | location = France | pages = 74–75 | isbn = 2271051053}}</ref>]]
[[1299]] թ-ի ամռանը [[Հեթում Ա]]-ի թոռը՝ [[Հեթում Բ]] արքան, մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով օգնություն խնդրեց [[Պարսկաստան]]ի մոնղոլ խանից։ Վերջինս էլ մեծ զորքով արշավեց Սիրիա և հրավիրեց [[Կիպրոս]]ի խաչակիրներին ([[Կիպրոս]]ի արքա, Տաճարականները, Հիվանդախնամներն ու Տևտոնները) կռվելու ընդդեմ մամլուքների։ Մոնղոլները գրավեցին [[Հալեպ]] քաղաքը, որտեղ նրան միացավ [[Հեթում Բ]] արքան, որի զորքում բացի հայերից կռվում էին նաև Կիլիկիայից ժամանած Տաճարականներն ու Հիվանդախնամները։Հիվանդախնամները<ref name="Demurger">{{cite book | last = Demurger | first = Alain | year = 2005 | title = The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple | location = London | publisher = Profile Books | page = 93 | isbn = 1-8619-7529-5}}</ref>։ Դաշնակիցների զորքը [[1299]] թ-ի դեկտեմբերի 23-ին Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին։<ref name="Demurger"/>
 
[[1303]] թվականի մարտին հայ-մոնղոլական զորքը (ընդհանուր 80.000) ջախջախեց մամլուքներին Հոմսի ճակատամարտում և [[1303]] թվականի [[Դամասկոս]]ի ճակատամարտում։ճակատամարտում<ref>{{cite book | last = Demurger | first = Alain | year = 2005 | title = The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple | location = London | publisher = Profile Books | page = 109 | isbn = 1-8619-7529-5}}</ref>։ Այն մոնղոլների վերջին ներխուժումն էր [[Սիրիա]]:<ref>{{cite book | last = Nicolle | first = David | authorlink = David Nicolle | title = The Crusades | publisher = Osprey Publishing | year = 2001 | location = Oxford | page = 80 | isbn = 1-8417-6179-6}}</ref>։ [[1304]] թվականին Ղազան խանի մահից հետո ֆրանկների և [[հայեր]]ի հույսը Սուրբ Երկիրը վերագրավելու հույսերը հօդս ցնդեցին։
[[Պատկեր:Anatolia1300.png|մինի|300px|Կիլիկյան Հայաստանը շրջապատված մուսուլմանական պետություններով [[1300]] թ: |alt=]]
 
=== Կիլիկիան 14-րդ դարի առաջին կեսում ===
Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր տասնվեցամյա զարմիկի՝ [[Լևոն Դ]]-ի և մտնելով Դրազարկի վանք դարձավ Ֆրանցիսկյան վանական; չնայած նա շուտով ետ վերադարձավ, որպեսզի օգնի Լևոնին մարտնչել ընդդեմ մամլուքների, որոնք ջախջախվեցին Բաղրասի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ճակատամարտում<ref name="Kurkdjian p.253-254">{{cite book | last = Kurkdjian | first = Vahan | authorlink = Vahan Kurkjian | title = History of Armenia | publisher = Armenian General Benevolent Union of America | year = 1958 | location = United States of America | pages = 253–254 | chapter = Chapter XXX: The Kingdom of Cilician Armenia - Mongol Invasion | chapterurl = http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/Places/Asia/Armenia/_Texts/KURARM/30*.html}}</ref>։ 1307 թվականին ներկա և նախկին Կիլիկյան արքաները, հանդիպեցին մոնղոլ ներակայացուցչի՝ Փիլարղուի հետ, Անարզաբա քաղաքի մոտ։ Սակայն վերջերս իսլամ ընդունած Փիլարղուն սպանեց հայ ներկայացուցիչներին։ներկայացուցիչներին<ref>Angus, Stewart, "The assassination of King Het'um II". Journal of the Royal Asiatic Society, 2005 pp. 45-61.</ref>։ [[Օշին Ա]]-ն՝ [[Լևոն Դ]]-ի հորեղբայրը ջախջախեց Փիլարղուին և դուրս քշեց նրան Կիլիկիայից։ [[Հայեր]]ի խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին։Փիլարղուին<ref>[http://visualiseur.bnf.fr/CadresFenetre?O=NUMM-51557&I=793&M=imageseule Recueil des Historiens des Croisades, Documents Armeniens I, p.664]</ref>։ Վերադառանալով Տարսոն, Օշինը դարձավ թագավոր։<ref name="Kurkdjian p.253-254"/>
[[1307]] թ-ի Սսի ժողովում որոշում ընդունվեց միանալ կաթոլիկ եկեղեցուն, սակայն Արևմուտքը չէր շտապում օգնել Կիլիկիային։ Իսկ կաթոլիկ եկեղեցու հետ միավորման որոշման դեմ սկսած շարժումը ղեկավարվում էր [[Մեծ Հայք]]ից, վերջիններս կոչվեցին հակաունիթորականներ, իսկ միավորման կողմնակիցները ունիթորականներ։
 
[[1319]] թվականին հայկական զորքը Կոռիկոսի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած մամլուքներին, սակայն նրանց հարձակումները չէին դադարում։ Օշինի որդու՝ [[Լևոն Ե]]-ի օրոք մամլուքներն ու թուրք-թաթարները ասպատակեցին երկիրը։ Լևոն թագավորը ստիպված եղավ պատվիրակություն ուղարկել [[Եգիպտոս]]՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ըստ որի մամլուքներին էին անցնում Ջահան գետից դեպի արևելք ընկած տարածքները։ Միևնույն ժամանակ Կիլիկիան պետք է դադարեցներ հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Սակայն Լևոնը [[1341]] թվականին ունիթորականների զոհ դարձավ։դարձավ<ref>Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջեր՝ 174-175</ref><ref name="Mahé">{{cite book | last1 = Mahé | first1 = Annie | last2 = Mahé | first2 = Jean-Pierre | title = L'Arménie à l'épreuve des Siècles | publisher = Découvertes Gallimard | year = 2005 | location = France | page = 77 | isbn = 207031409X}}</ref>։
 
=== Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը ===
Տող 146.
Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներն են [[Ներսես Շնորհալի]]ն (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս) և [[Վարդան Այգեկցի]]ն, ովքեր հսկայական ավանդ ունեն հայ ընդհանուր գրականության զարգացման գործում։ Գրական մեծ արժեք են ներկայացնում Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը և Այգեկցու հավաքագրած առակները։
 
Լևոն Գ-ի մասին ժողովրդական «Աւա՛ղ զԼէոնն ասեմ» երգը համարվում է [[հայրեն]] տաղաչափությամբ պահպանված հնագույն ստեղծագործություններից մեկը։մեկը<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 426</ref>։ Ժողովրդական բանահյուսության վառ օրինակ են Ներսես Շնորհալու հանելուկները, Վարդան Բարձրբերդեցու հայրենները, Լևոն Գ-ի բանաստեղծությունը, Լիպարիտ զորավարի մասին զրույցները, որտեղ ժողովուդը նրան համեմատում է [[Տրդատ Մեծ]]ի և [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ի հետ, հատկապես արժեքավոր են Լիպարիտի քրոջ հերոսական կերպարի մասին մասերը։ Նշանավոր են նաև Սևակն կոչվող աղբյուրի հետ կապված ժողովրդական ավանդազրույցները, Վարդան Հայկազնի «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայց Գրիգոր Վկայասերի» չափածո ստեղծագործությունը, Անանուն բանաստեղծի (11-12 դդ.) տաղերը։ Հայտնի աշխատանքներից է նաև Բարսեղ Քեսունցի (12-րդ դար) Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին գրված երկը, որը աղոթքի, քրիստոնեական քարոզության, վարքի և վկայաբանության ինքնատիպ գործ է։
 
Մեզ հասած ձեռագրերից են Գրիգոր Մարաշեցու (12-րդ դար) արձակ բանաստեղծությունները, որոնք ներշնչված են [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգությանի» ոգով, մատենագետ Գրիգոր Սկևռացու շարականները ու ներբողները, նրա քեռորդի և աշակերոտ Գեորգ Սկռևացու տաղերը, Կոստանդ Սրիկի «Հրճուիմք այսօր» տաղը, Վահրամ Րաբունու պատմավիպասանական պոեմը և այլն։
Տող 194.
* [[Այաս]]ը,
* [[Սելևկիա]]ն,
* [[Կոռիկոս]]ը:<ref name="ReferenceF">Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմութան ինստիտուտ, Երևան, 2014, էջ 428</ref>։
 
Նոր քաղաքների հիմնումը վերապահված էր թագավորին<ref name="ReferenceF"/><ref>Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք, հավաքական տեքստը, ռուսերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա.Գ.Գալստյանի, Երևան, 1958, էջ 9</ref>: