«Կապիտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  1 տարի առաջ
չ
→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի էությունը վերլուծել է Կ.Մարքսը «Կապիտալ»-ում և այլ աշխատություններում: Հավելյալ արժեքի մարքսային տեսությունը բացահայտում է կապիտալիստական շահագործման գաղտնիքը. բանվորների աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքը կապիտալիստների հարստացման և կապիտալի հետագա զարգացման հիմնական աղբյուրն է: Կապիտալիզմի մինչմոնոպոլիստական փուլում կապիտալիստը բարձր շահույթ ստանալու նպատակով կատարելագործում է իր ձեռնարկության տեխնիկան, արտադրության և ապրանքափոխանակության կազմակերպումը, դրանով իսկ զարգացնում հասարակական արտադրողական ուժերը: Կապիտալի կենտրոնացման հետևանքով արտադրության հասարակական բնույթն ավելի է ուժեղանում: Որքան խորանում է կապիտալիստական արտադրության հանրայնացման պրոցեսը, այքան խորանում է պրոլետարիատի և բուրժուազիայի միջև հակամարտությունը: Եվ արդյունքում պրոլետարիատը մշակում է իր հեղափոխական գաղափարախոսությունը, ձևավորում՝ քաղաքական կուսակցություններ. այդպիսով, նախադրյալներ են ստեղծվում սոցիալիստական հեղափոխության համար: XIX դ. վերջին և XX դ. սկզբին կապիտալիզմը թևակոխում է իմպերիալիզմի՝ մոնոպոլիստական կապիտալիզմի փուլ: Որոշակի էտապում ազատ մրցակցությունը կապիտալի և արտադրության կենտրոնացումն ու համակենտրոնացումը բարձրացնում է այնպիսի աստիճանի, որ օրինաչափորեն առաջանում են մոնոպոլիաներ:Իմպերիալիզմի փուլում մենաշնորհային գնի միջոցով հօգուտ մոնոպոլիաների են բաշխվում նաև հավելյալ արժեքն ու անհրաժեշտ արդյունքի մի մասը: Զարգացման ընթացքում մոնոպոլիստական կապիտալիզմը վերաճում է պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի: Պատմական զարգացման ընթացքում փոխվում են արտադրության կառուցվածքն ու հավելյալ արժեքի յորացման մեխանիզմները, սակայն կապիտալիզմի հիմնական հատկանիշները մնում են անփոփոխ: Կապիտալիստական երկրների տնտեսական և քաղաքական համակարգում մոնոպոլիստական կապիտալի գերիշխանությունը ծայրահեղ սրում է կապիտալիստական հասարակարգի սոցիալ-տնտեսական հակասությունները: Նեխման միտումը, պորտաբուծությունը, կապիտալիստական երկրների տնտեսական և քաղաքական անհամաչափ զարգացման ուժեղացումը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի փուլում ավելի են խարխլում կապիտալիստական արտադրաեղանակի հիմքերը:
 
Կապիտալիզմը՝ որպես հասարակության զարգացման օրինաչափ փուլ, ժամանակին առաջադիմական դեր է խաղացել. ոչնչացրել է մարդկանց միջև անձնական կախվածության վրա հիմնված նահապետական և ֆեոդալական հարաբերությունները, դրանք փոխարինել ապրանքափողային հարաբերություններով, ստեղծել է խոշոր քաղաքներ,նպաստել դրանցում բնակչության կտրուկ աճին, վերացրել ֆեոդալական մասնատվածությունը, կազմավորել բուրժուական կենտրոնացված պետություններ, բարձր աստիճանի հասցրել հասարակական աշխատանքի արտադրողականությունը:Սակայն այս ամենը իրականացվում էր սոցիալական հակասությունների խորացման և աշխարհի ժողովուրդների տառապանքի գնով, ուղեկցվում՝ ազգուտյունների ոչնչացմամբ: Կապիտալիզմի դեմ պայքարում միավորվում են հեղափոխական 3 հոսանք՝ համաշխարհային սոցիալիզմը, զարգացած երկրների հակամոնոպոլիստական ուժերը՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ, և համաշխարհային ազգային-ազատագրական շարժումը: Զարգացման բարձր մակարդակի հասած արտադրողական ուժերն այլևս համատեղելի չեին կապիտալիստական արտադրահարաբերությունների հետ: Կապիտալիզմը կործանման էր դատապարտված, և բուրժուական գաղափարախոսների հորինած «ժողովրդական կապիտալիզմի», կոնվերգենցիայի տեսության և այլ կոնցեպցիաներն ի վիճակի չեին կանգնեցնելու պատմության առաջընթացը:<ref>{{Cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|first=ՀՍՀ գիտահրատարատչական խորհուրդ|publisher=|year=1979|isbn=|location=|pages=}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==