«Կապան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 66.
}}
 
'''Կապան''' (19-րդ դարի 50-ական թվականներից մինչև Հայաստանի անկախացում քաղաքը կոչվել է '''Ղափան'''), քաղաք [[Հայաստան]]ում, [[Սյունիքի մարզ]]ի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է  Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արևելքում, [[Երևան|Երևանից]]ից 320 կմ հարավ-արևելք, [[Ողջի]] գետի ափին, [[Խուստուփ]] լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ<ref>[http://armstat.am/file/doc/99483283.pdf Մարդահարի արդյունքներ 2011]</ref>, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»<ref>[http://kapan.am/Pages/CustomPage/?CustomPageID=722b890c-cc0b-4c5d-bdf2-30fbebab4291 Համայնքի մասին]</ref><ref>{{Cite web|url=http://hy.armscoop.com/2012/06/armscoop-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-4/|title=[ARMSCOOP] Կապան տեղանունը – ArmScoop|last=|first=|date=|website=hy.armscoop.com|publisher=|language=hy-AM|accessdate=2018-09-08}}</ref>:
Կապանը՝ իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային  շրջանում՝ 1938թ. ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:
 
<br />
 
== Աշխարհագրություն ==
Տող 79 ⟶ 77՝
Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող [[Բաղաբերդ]] և [[Բաղակու քար]] բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ՝ խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ էր։ Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։
 
[[1103]] թվականին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը ըստ երևույթին միատարր չի եղել։ Նա ուներ [[հրեա]]ների հատուկ թաղ։թաղ<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 203-204}}</ref>։
 
Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվեց, նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան: Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։
 
== Կլիմա ==
Տող 89 ⟶ 87՝
=== Կլիմայի վրա ազդող գործոններ ===
 
Ինչպես ցանկացած տեղանքի, այնպես էլ Կապանի կլիմայի վրա ազդում է ինչպես ընդհանուր կլիմայական, այնպես էլ տեղական գործոններ։ Ընդհանուր գործոններից է նրա աշխարհագրական դիրքը։ Քաղաքը գտնվում է հս.լ.39<sup>օ</sup>12՛ վրա, այսինքն՝ մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, որտեղ ամռանը ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, իսկ ձմռանը հյուսիսից եկող ցուրտ օդը։ Զգալի է նաև [[Կասպից ծով|Կասպից ծովի]]ի ազդեցությունը։ Տեղանքը անհարթ է, բարձրությունների տատանումները գերազանցում են 300 մ-ը։ Հաճախ երբ բնակավայրի բարձրադիր մասերում ձմռանը ձյուն է տեղում, ապա ցածրադիր հատվածներում՝ անձրև։ Հարակից լեռնալանջերի թեքությունները որոնք հասնում են 30-40 աստիճանների բուսածածկի հետ միասին ևս կլիմայաստեղծ ակտիվ գործոններ են։
 
=== Կլիմայական բնութագրիչներ ===
Տող 179 ⟶ 177՝
 
* '''Ձմեռ'''-բնորոշվում է անկայուն եղանակներով։ Տեղումները հիմնականում գալիս են ձյան տեսքով, սակայն կայուն ձնածածկ չի առաջանում և այն ուղեկցվում է հալոցքներով։ Երբեմն ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 25-50 սմ-ի, իսկ ձնածածկույթը պահպանվել՝ 3-ից 5 օր։ Ձմռանը տեղումները կարող են դիտվել նաև անձրևի տեսքով՝ կապված հարավարևմյան տաք և խոնավ օդային հոսքերի թափանցման հետ։ Սակայն հաճախ թափանցում են նաև արկտիկական չոր և սառնամանիքային օդ հյուսիսից, Սիբիրից, կամ կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերից և առաջացնում բավականին ցուրտ և պարզկա եղանակներ։
 
* '''Գարուն'''-սկսվում է վաղ՝ փետրվարի կեսերից։ Բնորոշ են անկայուն եղանակներով։ Հաճախ են ամպամած և մառախլապատ եղանակները։ Դիտվում են ուշ գարնանային ցրտահարություններ, երբ արդեն ծաղկած են լինում ծառերը։ Ձյան տեսքով տեղումներ դիտվել են ապրիլ-մայիս ամիսներին։ Տեղումնաշատ սեզոնն է։ Երբեմն լինում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։
 
* '''Ամառ-'''Կապանում ամռանը շոգ է և չոր։ Երբեմն դիտվում են տեղատարափ անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել սելավային հոսքերով։ Օրինակ 1961 թվականի հուլիսի 21-ին մեկ օրվա ընթացքում տեղացել է 176 մմ տեղումներ, կամ ամբողջ տարվա տեղումների քանակի 1/3 մասը։
 
* '''Աշուն'''-երկարատև է՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Բնորոշ են տաք եղանակները։ Երբեմն լինում են մառախուղներ և ցրտահարություններ։ Այս սեզոնին է գալիս տարեկան տեղումների մոտ 1/4-ը։ Կապանի կլիման նպաստավոր է արքայախնձորի/կորոլյոկ/, նռան, թզի, դեղձի, թթի, խաղողի մշակության համար։ Քաղաքի հյուսիսահայաց լանջերն ու գետահովիտները ծածկված են անտառներով և թփերով, որտեղ լավ աճում են ընկուզենին, տխլենին, հոննին, մոշենու թփերը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կապան» էջից