«Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 61.
Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կենտրոնական առանցքով, չորս պիլոններով, որոնց վրա երբևէ բարձրացել էր մեծ գմբեթ։ Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով։ Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր։ Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից։ Եկեղեցուն կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին։ Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի։ Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է բազիլիկի աբսիդի տեղում՝ դա պլանով, դրսից (առանց խորանների), որի բարդ պիլաստրները կապվում են իրար թեթև սլաքանման, բայց աղեղնավոր կամարներով եկեղեցի է։
 
Կաթողիկե - Սբ Աստվածածինը իրենից ներկայացրել է արտաքուստ ուղղանկյուն հատակագծով շինություն, որը ուներ չորս հաստ սյուներով եռանավ սրահ և արտաքին պատերին նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ, հարավային դռան առջև` գավիթ, որը, ըստ արձանագրության, նորոգվել է 1860 թվականին: Կաթողիկեի հին շինությունն ունեցել է նաև ժամատուն, որը կառուցել է երևանցի բարերար Արզումբեկի որդի Խոջա Գրիգորը: Վերջինս եկեղեցուն նվիրել է ձեռագրեր, թանկարժեք եկեղեցական իրեր: 1652 թվականին գրված ձեռագիր ՙՅասմաւուրի՚-ի հիշատակարանում գրված է.
 
<blockquote>''Եւ շինեաց (Խոջա Գրիգորը) զկաթուղիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք և ետ ընծայս եկեղեցւոյ մեկ յասմաւուր, մեկ ճաշոց, մեկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մեկ ատենի սաղմոս, մեկ զառբաբ շուրջառ իր զգեստովն, մեկ արծաթե բուրվառ, մեկ ջահ, չորս թուջի կանթեղ,…'': <ref>Կարո Ղաֆադարյան, Երևան. Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան 1975</ref></blockquote>Կաթողիկեն ներքուստ իրենից ներկայացնում էր չորս սյուներով երեք թաղի բաժանված մեծ սրահ, որոնցից միջինի արևելյան մասում գտնվում էր մեծ խորանը կամ սեղանը: Վերջինս իր ներքին հատակագծով առավել նման էր փոքր գմբեթարդ զանգակատան, որն իր պատերով և գմբեթի մի մասով մխրճված էր եկեղեցու սրահի մեջ, միևնույն ժամանակ տարբերվում էր պատերի շարվածքով: Սեղանի ներքին տեսքը նունպես առանձին կառուցված եկեղեցի էր հիշեցնում` նման 13-14րդ դարի կառույցներին: Պատահական չէ, որ արևելյան խորանը առանձին անունով կոչել են Սբ Աստվածածին: Երվանդ Շահազիզը մեջ բերելով Շարդենի հիշատակությունը Սբ Աստվածածին եկեղեցու մասին գրում է, որ օտարերկրյա ճանապարհորդն այն անվանել է «Կաթովիկ»: Եկեղեցին կործանվել է 1679 թվականին մեծ երկրաշարժից, վերակառուցվել է 1693 թվականին, ինչի մասին վկայում է արևմտյան պատին ագուցված խաչքարի արձանագրությունը` <blockquote>«''Յիշատակ է խաչս Օհանիսի որդի Աղամալին թվ. ՌՃԽԲ /1963/''»: <ref>Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971</ref></blockquote>Կաթողիկեի կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումը իրականացավ 1936 թվականին, երբ Երևանի նոր հատակագծի և փողոցների բարեկարգման նախագծով որոշվել էր քանդել եկեղեցին: Քանդման աշխատանքներն իրականացվել են հնագետների հսկողության ներքո` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: Քանդումների արդյունքում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որի հարավային պատի արձանագրությունը վկայում է, որ 1264 թվականին Երևանը հողով ու ջրով գնվել է ոմն Սահմադինի կողմից: Հաշվի առնելով, որ կառույցը Երևանի միջնադարյան պատմության եզակի կանգուն հուշարձաններից է, որոշվում է պահպանել, վերանորոգել եկեղեցին, մաքրել և բարեկարգել շրջապատը /վերականգնող` Հ. Գասպարյան/: Երկար տարիներ մատուռը ծվարել էր ԳԱ Լեզվի ինստիտուտի բակում: 2008 թվականին սկսվել են շինարարական նոր աշխատանքներ, որոնց արդյունքում Լեզվի ինստիտուտի շենքը քանդվել է և գողտրիկ եկեղեցին տեսանելի է բոլոր կողմերից: <ref>Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1063, ֆ. 409, ց. 1</ref>։
 
<gallery mode="packed" heights="180">
Տող 71.
 
== Թվագրություն ==
Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է [[1264]] թվականով։ Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան [[1284]], [[1229]] և [[16-րդ դար]]ով, իսկ հյուսիսային պատին՝ [[1609]] թվականով թվագրված արձանագրություններ։ Ըստ [[Աշխարհբեկ Քալանթար]]ի եկեղեցու բազիլիկն ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է [[10-րդ դար]]ում։ում<ref name="Աշխարհբեկ">Աշխարհբեկ Քալանթար, հայաստան Քարե դարից միջնադար, Երևանի կաթողիկեն, Երևան 2007 (ձեռագիրը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում)</ref>։
 
== Պատմություն ==
[[11-րդ դար|11]]-[[15-րդ դար]]երի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Մի հանգամանք, որը վկայված է հենց իրեն՝ Կաթողիկեի արձանագրություններում, սրանցից [[14-րդ դար]]ի սկզբի 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները ''ժամատեղացս'' հոգնակի ձևն են օգտագործում։ 15-րդ դարում բազիլիկան վեր է ածվում մատուռի համար ժամատան, իսկ մատուռը դառնում է նրա համար սեղան՝ բեմ։բեմ<ref name="Աշխարհբեկ"/> Եկեղեցին կարող էր շատ ավելին պատմել, եթե կարողանար խոսել։<ref>https://mediamax.am/am/news/society/9844/</ref>։
 
Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները: Այստեղ է գրվել Առաքել Դավրիժեցու պատմության ընդօրինակումը` երևանցի ձեռագրեր ընդօրինակող գրիչ Ավետիք երեցի կողմից: <ref>Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002</ref>։
 
[[21-րդ դար]]ում եկեղեցին գտնվում է [[Աբովյան փողոց]]ի և [[Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)|Սայաթ-Նովայի պողոտա]]յի անկյունում։ 2009 թվականի հուլիսի 4-ին Կաթողիկե - Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց [[Սուրբ Աննա եկեղեցի (Երևան)|Սբ Աննա եկեղեցու]] և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ: Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։
Տող 104.
{{Հայկական եկեղեցիներ և վանքեր}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Երևանի եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:13-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ]]