«Լուսնի խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Lunar eclipse April 15 2014 California Alfredo Garcia Jr1.jpg|250x250px|մինի|Լուսնի լրիվ խավարում]]
[[Պատկեր:Blood Moon.tif|250x250px|մինի|Լուսնի խավարման անցման ժամանակաշրջան]]
'''Լուսնի խավարումը''', [[Երկիր|Երկրի՝]] [[Արեգակ]]ի և [[Լուսին|Լուսնի]] միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի [[խավարում]]։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։խավարում<ref>Սերգեյ Ներսիսյան «Աստղագիտություն» 10-րդ դասարանի դասագիրք, 2001</ref>։
 
Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա [[մթնոլորտ]]ով, կարմրում են ու [[Լույսի բեկում|բեկվելով]]՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին» (Blood Moon), որը, սակայն, գիտական տերմին չէ։չէ<ref>[http://www.space.com/15689-lunar-eclipses.html Lunar Eclipses: What Are They?]</ref>։
 
Արեգակի ու Լուսնի խավարումները, բացի հետաքրքրաշարժ տեսարաններ լինելուց, նաև հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում գիտնականներին։ Օրինակ՝ [[Արեգակի խավարում|Արեգակի լրիվ խավարման]] ժամանակ է միայն հնարավոր ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։ Իսկ Լուսնի խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։
 
Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։ժամանակ<ref>[https://en.wikipedia.org/wiki/Lunar_eclipse Lunar eclipse]</ref>։
 
Որպեսզի խավարում առաջանա, Լուսինը պետք է լինի երկու ուղեծրերի հարթությունների հատման կետի մոտակայքում: Խավարումների առաջացման պարբերությունը և հաճախությունը, երբ Արեգակը ծածկվում է Լուսնի կողմից, կամ Լուսինը ծածկվում է Երկրի կողմից, նկարագրված է սարոսի ցիկլում: Դեռևս հին բաբելոնյան աստղագետները հայտնաբերել են, որ խավարումների հաջորդականությունը կրկնվում է 6585,321 օր, կամ 18 տարի 11 օր և 8 ժամ պարբերությամբ և այն անվանել են սարոս (կրկնություն)։ Մեկ [[Սարոս|սարոսիսարոս]]ի ընթացքում տեղի է ունենում մոտ 70-71 խավարում, որից Լուսնի 28 և Արեգակի 42-43 խավարում։
 
Այսպիսով, Արեգակի խավարումների թիվը մոտ 1,5 անգամ ավելի մեծ է Լուսնի խավարումների թվից։ Բայց Երկրից Լուսնի խավարումները ավելի հաճախ են դիտվում քան Արեգակի, քանի որ Արեգակի խավարումները դիտվում են Երկրի նեղ շերտից, իսկ Լուսնի խավարումը՝ Երկրի ամբողջ գիշերային կիսագնդից։
 
==Լուսնի խավարումը մշակույթում==
Շատ մշակույթներում կան [[Առասպել|առասպելներառասպել]]ներ և [[Սնահավատություն|սնահավատություններսնահավատություն]]ներ լուսնի խավարման հետ կապված, ըստ որոնց Լուսնի խավարումը լավ կամ վատ նշան է։ Օրինակ՝ եգիպտացիները կարծում էին, որ լուսնի խավարումը ոչ այլ ինչ է, քան խոզ, որը որոշ ժամանակով կուլ է տալիս լուսինը։
 
Այլ մշակույթներում կարծում են, որ Լուսինը կուլ են տալիս ուրիշ կենդանիներ, օրինակ [[Հովազներ|հովազը]]` [[Մայաների քաղաքակրթություն|Մայաների]] մշակույթում, կամ եռոտանի դոդոշը՝ [[Չինաստան|Չինաստանում]]։ում։ Չինաստանում կային նաև որոշ քաղաքակրթություններ, որոնք հավատում էին, որ կարող էին խանգարել վիշապին, որ կծի Լուսինը՝ զանգերը ղողանջելով։ 19-րդ դարում՝ Լուսնի խավարման ժամանակ, չինական նավատորմը, այդ հավատքի պատճառով հրդեհել է իր հրետանին։
 
Մշակութային որոշ խմբեր կարծում էին, որ ինչ-որ դև կուլ է տալիս Լուսինը, որին հնարավոր էր քշել՝ քարեր շպրտելով և նրան անիծելով։ Հին հույները դեռ անտիկ ժամանակներից կարծում էին, որ Երկիրը կլոր է և օգտագործում էին Լուսնի խավարման ստվերը որպես ապացույց։ Հնդիկները կարծում էին, որ փրկության համար հարկավոր էր խավարումից հետո լողալ [[Գանգես]] գետում։
 
Հարավ-արևելյան ասիացիները կարծում էին, որ հղի կանայք լուսնի խավարման ժամանակ պետք է ոչինչ չանեին, նույնիսկ տնից դուրս չգային, որովհետև նրանց բոլոր արարքները կանդրադառնային երեխայի վրա։ Օրինակ եթե ճաշ եփելիս լինեին, ապա երեխայի մաշկը կլիներ փոքր-ինչ այրված, կամ եթե ներարկվեին այդ ընթացքում, երեխան կծնվեր սպիներով։
 
Սակայն բոլոր մշակույթներում չէ, որ Լուսնի խավարումը վատ նշան է։ Օրինակ [[Աֆրիկա|Աֆրիկայում]]յում կար առասպել, ըստ որի խավարման ժամանակ արևն ու լուսինը միմյանց հետ կռվելուց հետո հաշտվում էին։էին<ref>[http://news.nationalgeographic.com/news/2014/04/140413-total-lunar-eclipse-myths-space-culture-science/ Lunar Eclipse Myths From Around the World]</ref>։
 
==Տես նաև==